Ալբերտ Օպետի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալբերտ Օպետի
Ծնվել էապրիլի 28, 1876(1876-04-28)
Մահացել էփետրվարի 11, 1943(1943-02-11) (66 տարեկան)
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Քաղաքական գիտությունների ազատ դպրոց

Ալբերտ Օպետի (ֆր.՝  Aupetit Albert Paul Louis Charles, ապրիլի 28, 1876(1876-04-28) - փետրվարի 11, 1943(1943-02-11)), ֆրանսիացի տնտեսագետ, Ֆրանսիայի վիճակագրական ընկերության նախագահ, 1920-1926 թվականներին Ֆրանսիայի բանկի գլխավոր քարտուղար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Օպետին ծնվել է 1876 թվականի ապրիլի 28-ին Ֆրանսիայի Շեր դեպարտամենտի Սանսերե քաղաքում[1]։

1901 թվականին Փարիզի իրավունքի ֆակուլտետում արժանացել է դոկտորական աստիճանի[2]։

Դասախոսական գործունեությունը սկսել է 1901-1903 թվականներին որպես Փարիզի իրավունքի ֆակուլտետուի դասախոս։ 1910-1914 թվականներին պատմություն է դասավանդել Փարիզի անվճար բարձրագույն գործնական դասընթացներում[2]։

1902-1906 թվականներին եղել է քարտուղարի օգնական, իսկ 1906-1914 թվականներին՝ քարտուղարության ընդհանուր և տնտեսական հարցերով ղեկավար, 1914-1919 թվականներին՝ գլխավոր քարտուղարի օգնական, 1919-1920 թվականներին՝ գլխավոր վերահսկիչ, իսկ 1920-1926 թվականներին՝ Ֆրանսիայի բանկի գլխավոր քարտուղար։ 1906 թվականին եղել է Մարոկկո պետության բանկի ստեղծման միջազգային կոնֆերանսի քարտուղար[2]։

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոբիլիզացվել և 1914-1918 թվականներին գեներալ Ժոֆրի գլխավոր շտաբին կից լեյտենանտ է եղել, 1915 թվականին դարձել է 56-րդ հրաձգային դիվիզիային կից կապիտան, իսկ 1918 թվականին՝ պահեստազորի գումարտակի հրամանատար[2]։

1922-1937 թվականներին պատերազմից հետո քաղաքագիտության անվճար դպրոցում եղել է քաղաքագիտության պրոֆեսոր, իսկ 1931 թվականին՝ Փարիզի գաղութատիրական ցուցահանդեսի ֆինանսական տնօրեն։

1936-1943 թվականներին եղել է բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիայի անդամ, Էկոնոմետրիկ հասարակության խորհրդի անդամ, Միջազգային վիճակագրական ինստիտուտի անդամ, Հաշվապահական հաշվառման ընկերության պատվավոր նախագահ, Վիճակագրության ֆրանսիական ընկերության նախագահ,տնտեսագետների հանդեսի համատնօրեն և Revue d'economie politique- ի գործադիր կոմիտեի անդամ[2]։

Ալբերտ Օպետին մահացել է 1943 թվականի փետրվարի 11-ին Փարիզում[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Օպետին ամուսնացել է 1905 թվականին Մադլեն Հարմանի հետ, իսկ 1911 թվականի մարտի 19-ին ծնվել է նրանց որդին՝ Անդրե Օպետին (1911-1975, Փարիզ)[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ձեռքբերումների համար պարգևատրվել է[2]՝

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Օպետին հրատարակել է մի շարք աշխատանքներ[4]՝

  • Aupetit A. Essai sur la Théorie générale de la monnaie : économie rationnelle, 1901
  • Aupetit A. L’oeuvre économique de Cournot// Revue de métaphysique et de morale, 1905. 6. Année 13. Suppl. — p.377-393
  • Aupetit A. Le marché financier de Paris, 1912
  • Aupetit A. Le mécanisme général des phénomènes économiques, 1921—1937.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Blaug M. Who's who in economics, Third Edition. — Edward Elgar Publishing. — 1999.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Institut de France AUPETIT Albert Paul Louis Charles.
  3. Alain GARRIC André AUPETIT // Essai de Généalogie'.
  4. Albert Aupetit, 1876-1943 // The History of Economic Thought website.