Ալբերտ Վ. Սարգսյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Սարգսյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալբերտ Վլադիմիրի Սարգսյան
Ազգությունը Հայ
Քաղաքացիությունը  Հայաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 14, 1963 (60 տարեկան)
Ծննդավայր Երևան, ՀԽՍՀ
Հասակ 187 սանտիմետր
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1980-1988 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ (Երևան) 147 (11)
1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Կիև) 3 (0)
1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կապան 2 (0)
1990-1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ (Երևան) 38 (8)
1992-1993 Հայաստան Արարատ (Երևան) 41 (8)
1994 Լիտվա Պաներիս 5 (0)
1995-1996 Լիտվա Լոկոմոտիվ (Վիլնյուս) ? (?)
Մարզչական կարիերա
1996-? Լիտվա Լոկոմոտիվ (Վիլնյուս)
1997-1999 Հայաստան Դվին
2002 Հայաստան Դինամո-2000
2003-2004 Հայաստան Կիլիկիա
2004-2005 Հայաստան Երևան Յունայթեդ
200?-2007 Հայաստան Գանձասար
2007-2010 Հայաստան Գանձասար մարզիչ
2010 Հայաստան Գանձասար
2012-մ.հ. Հայաստան Ալաշկերտ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալբերտ Վլադիմիրի Սարգսյան (օգոստոսի 14, 1963(1963-08-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նախկին ֆուտբոլիստ (պաշտպան, այնուհետև՝ կիսապաշտպան), ֆուտբոլային մարզիչ։ ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Արարատ» (1983-88 և 1990-91), Կիևի «Դինամո» (1989) թիմերում։ «Արարատի» կազմում անցկացրել է 189 խաղ, խփել 19 գոլ։ Որպես մարզիչ աշխատել է Վիլնյուսի «Լոկոմոտիվում» և հայաստանյան թիմերում[1]։

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերայի մեծ մասը Ալբերտ Սարգսյանն անցկացրել է ԽՍՀՄ առաջնության Երևանի «Արարատ», 1989 թվականի մրցաշրջանն անցկացրել է Կիևի «Դինամոյում»։ Վերադարձել է «Արարատ» ավագ եղբոր՝ Արմենակ Սարգսյանի հրավերով, որն ակումբի մարզիչն էր։ Կարիերան ավարտել է Լիտվայում, որտեղ խաղացել «Պաներիս» և «Լոկոմոտիվ» Վիլնյուս ակումբներում։

Ալբերտ Սարգսյանը խաղացել է ԽՍՀՄ պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ 1990 թվականի հոկտեմբերի 9-ին ԽՍՀՄ գլխավոր հավաքականի կազմում անցկացրել է մեկ ոչ պաշտոնական խաղ ըննդեմ Իսրայելի հավաքականի (3:0)։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի առաջնությունում «Գանձասարը» սկզբում ելույթ է ունեցել ոչ այնքան հաջող։ Դրա պատճառով մամուլում տարածվել է տեղեկություն այն մասին, որ կապանցիներին նախկինում գլխավորած, իսկ այդ ժամանակ ակումբի գլխավոր մարզչի օգնական Ալբերտ Սարգսյանը փոխարինել է Սլավա Գաբրիելյանին։ Շուտով այդ տեղեկությունը հերքել է ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը[2]։ Արդյունքում Սարգսյանը ի վերջո փոխարինել է Գաբրիելյանին։ Այդ տեղափոխությունը դարձել է առաջինը մրցաշրջանում[3]։ Առաջնության արդյունքում թիմի զբաղեցրած դիրքը եղել է ամենավատը բարձրագույն դիվիզիոնում անցկացրած ժամանակաշրջանում։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ՈՒԵՖԱ-ն նախապատրաստել է փաստաթուղթ, որում նշվում է, որ երկրների բարձրագույն լիգաների ակումբների գլխավոր մարզիչները պետք է ունենան «Ա» կատեգորիայի արտոնագիր։ Ալբերտ Սարգսյանը, որն այդ ժամանակ գլխավորում էր թիմը, չուներ նման արտոնագիր։ Հետագայում հայտնի է դարձել, որ որ ակումբն այդ պաշտոնի համար փնտրում է նոր մասնագետ, և հիմնական թեկնածուն Աբրահամ Խաշմանյանն է։ Դեկտեմբերի 20-ին Խաշմանյանն ստորագրել է մեկամյա պայմանագիր «Գանձասարի» հետ, իսկ Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆուտբոլի հանրագիտարան. Երևան: «Գևորգ-Հրայր» ՍՊԸ. 2005. էջ 93.
  2. Владик Аракелян: Слава Габриэлян продолжает возглавлять «Гандзасар» Արխիվացված 2010-04-21 Wayback Machine (ռուս.)
  3. Кто на самом деле возглавляет Гандзасар? Արխիվացված 2010-04-24 Wayback Machine (ռուս.)
  4. «Абраам Хашманян заключил однолетний договор» (ռուսերեն). Armsport.com. 20.12.2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 21.12.2010-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]