Ալբերտ Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալբերտ Վարդանյան
Ծնվել է մարտի 18, 1954(1954-03-18) (64 տարեկան)
Ծննդավայր Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Ստեղծագործություն(ներ) Խաղաղության ձոն` Պուլսար
Մասնագիտություն քանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ
Անդամություն Հայաստանի նկարիչների միություն
Ալբերտ Վարդանյան Վիքիքաղվածքում
Albert Vardanyan Վիքիպահեստում

Ալբերտ Հրաչի Վարդանյան (1954, մարտի 18, Լենինական), հայ քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ (2013)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973-1979 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Հայաստանի նկարիչների միության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պլաստիկ արվեստների կազմակերպության անդամ է[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդանյանի արվեստը լի է էթնիկ-տեղային ավանդույթներով, կրում է ազգային ակունքների դրոշմը, գենետիկ մտածողությունը, քանդակներն արված են մոդեռն ոճով, ինչը դիտողին հնարավորություն է տալիս ազատ լինելու իր ընկալման մեջ։

  • «Տուրք առ Աստված»
  • «Մասնատում»
  • «Պուլսարը»

2006 թվականին Գերմանիայի Բոխում քաղաքում՝ լյութերական եկեղեցու դիմաց տեղադրվել է «Խաղաղության ձոն. Պուլսար» հուշարձանը[3]։ Այդ կապակցությամբ Ալբերտ Վարդանյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով[4]։
Վարդանյանը մասնակցել է հանրապետական, համամիութենական, միջազգային ցուցահանդեսների, արժանացել է մրցանակների, պատվոգրերի։ Նրա աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում, Լեհաստանում, Հոլանդիայում, Էստոնիայում, Վրաստանում, Ռուսաստանում, Կանադայում, Բրազիլիայում, Բելգիայում։ Տեղադրված ստեղծագործություններ ունի Հելմում (Լեհաստան), Օլբուրգում (Դանիա), Գյումրիում, Սպիտակում, Բոխումում (Գերմանիա)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են