Ալբերտ Վանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ալբերտ Անդրանիկի Վանյան
Ծնվել է հունվարի 29, 1932 (86 տարեկան)
Ծննդավայր Երևան
Քաղաքացիություն Հայաստան Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Երևանի բժշկական ինստիտուտ
Մասնագիտություն բժիշկ, մանկական վիրաբույժ
Կոչում Պրոֆեսոր
Աշխատավայր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
Պաշտոն վիրաբուժական կլինիկայի ղեկավար
Պարգևներ Q4192943?

Ալբերտ Անդրանիկի Վանյան (հունվարի 29, 1932, Երևան), հայ բժիշկ, մանկական վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1975

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1965 թվականից աշխատում է Երևանի բժշկական ինստիտուտի մանկական վիրաբուժության ամբիոնում, 1975-1995 թվականներին եղել է վիրաբուժության ամբիոնի վարիչ, 1995 թվականից պրոֆեսոր[1]։

2012 թվականին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական կրծքային վիրաբուժության բաժանմունքը կոչվել է Հայաստանում մանկական վիրաբուժության դպրոցի հիմնադիրներից մեկի' բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ալբերտ Վանյանի անունով[2]:

Ստեղծագործություններ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են երեխաների սուր շնչառական վիրաբուժական հիվանդությունների անհետաձգելի ախտորոշման և բուժման խնդիրներին։ ՀՀ-ում առաջինն է (աշխատակիցների հետ) իրականցրել երեխաների մի շարք եզակի ու բարդ վիրահատություններ, մշակել ու գործնականում ներդրել բրոնխադիտման, կերակրափողադիտման, փայծաղադրունքագրության (սպլենոպորտոգրաֆիա) և այլ եղանակներ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ Ալբերտ Վանյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Երեխան դալար ճյուղ է, և եթե նրան ճիշտ ժամանակին չդրեցիր պարարտ հողի մեջ, նա ճիշտ չի «աճի»: Մանկական վիրաբուժության առանձնահատկությունն էլ այն է, որ ծառի դալար ճյուղի հետ գործ ունես, ուստի պետք է արժանի լինել երեխա բուժելու: Ամեն օր կյանքը մեր առջև դնում է նորանոր խնդիրներ, և այդ նորանոր խնդիրներին նորանոր լուծումներ ու նորանոր մոտեցումներ են անհրաժեշտ: Ես շատ ուրախ եմ, որ իմ սկզբունքը, աշխատաոճը ուժերիս ներածին չափ կարողացել եմ սերմանել իմ աշակերտների մեջ: Վստահաբար կարող եմ ասել, որ այդ ամենը կրկնակի վերադարձվում է[3]: Aquote2.png


Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Клиника, диагностика и лечение стафилококковой деструкции легких у детей. Казань, 1974 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]