Ալբերտ Սեյբին
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 26, 1906[1][2][3][…] |
Ծննդավայր | Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4] |
Մահացել է | մարտի 3, 1993[1][2][3][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Մահվան պատճառ | Սրտային անբավարարություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան և Նյու Յորքի համալսարանի բժշկական ֆակուլտետ |
Մասնագիտություն | վիրուսաբան, համալսարանի դասախոս, գյուտարար, ախտաբան, իմունաբան և համաճարակաբան |
Աշխատավայր | Հարավային Կարոլինայի համալսարան և Ցինցինատիի համալսարան |
Պաշտոն | նախագահ |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Պարգևներ | |
Կայք | sabin.org |
![]() |
Ալբերտ Սեյբին (անգլ.՝ Albert Bruce Sabin, օգոստոսի 26, 1906[1][2][3][…], Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4] - մարտի 3, 1993[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի բժիշկ-գիտնական, վիրուսաբան, պոլիոմիելիտի պատվաստանյութն ստեղծողը։
ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1951)[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Բելոստոկում՝ Յակով Սապերսթայնի և Ցիլա Կրուգմանի հրեական ընտանիքում, որոնք 1921 թվականին գաղթել են ԱՄՆ։
Ավարտել է Նյու Ջերսիի միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո Ալբերտի մեծահարուստ քեռին առաջարկել է վճարել ուսման ծախսերը` ատամնաբույժի մասնագիտությունը յուրացնելու պայմանով (նա պիտի շարունակեր ընտանեկան բիզնեսը)։
Տեղափոխվել է Նյու Յորք։ Ամերիկացի միկրոկենսաբան Պոլ դե Կրյուիի բեսթսելլեր «Մանրէների որսորդները» գրքով հետաքրքրվածությունը հանգեցրել է նրան, որ հակառակ իր քեռու պնդման, նա ընդունվել է Նյու Յորքի համալսարանի բժշկական դպրոց։
Ազգանունը փոխել է` դառնալով Սեյբին։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1931 թվականին ցույց է տվել, որ այդ ժամանակ մաշկի վրա արվող թեսթերը որևէ հիմնավորում չունեն։
Հիմնական բացահայտումներն արվել են Ցինցինատիի համալսարանի և Մանկական հոսպիտալի հետազոտական կենտրոնի հետ երկարամյա համագործակցության շնորհիվ։
Նախ հերքել է համընդհանուր ընդունված տեսակետն առ այն, որ պոլիմելիթի փոխանցումը լինում է օդակաթիլային եղանակով։ Ապացուցել է դրա աղիքային պատճառը։ Այուհետև կարողացել է ստանալ վարակի թույլ ձևերը, որոնք կարող էին երկարատև իմունիտետ առաջացնել։
1957 թվականին բերանային հակապոլիոմելիթային ատվաստումը հաջողությամբ անցել է փորձարկումը ԽՍՀՄ-ում, Չիլիում, Հոլանդիայում, Ճապոնիայում, ՄԵքսիկայում և Շվեդիայում։ Երեք տարի անց թույլտվություն է ստացվել այն օգտագործել ԱՄՆ-ում։
Չի արտոնագրել իր պատվաստանյութերը, այլ պարզապես փոխանցել է դրանք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը` չօգտագործելով միլիարդ դոլարներ աշխատելու հնարավորությունը։ Դրա շնորհիվ անգամ ամենաաղքատ երկրները կարողացել են արտադրել պատվաստանյութը նվազագույն ծախսերով։ 1960-ական թվականների սկզբից Սեյբենի պատվաստանյութը փրկել է միլիոնավոր երեխաների կյանք ամբողջ աշխարհում։
Պարգևներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1941` E. Mead Johnson Award
- 1956` Հովարդ Թեյլոր Ռիքեթսի մրցանակ
- 1958` Ընդգրկվել է Polio Hall of Fame-ի մեջ
- 1962` Ռոբերտ Կոխի մրցանակ
- 1964` Ֆելտրինելլի մրցանակ [
- 1964` Բավարիայի «ՎԱստակի համար» շքանշան[6]
- 1965` Լաքսեր Դեբեյկի մրցանակ` կլինիկական հետազոտությունների համար
- 1970` ԱՄՆ ազգային գիտական մեդալ
- 1974` John Howland Award
- 1986` Ազատության նախագահական մեդալ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who Named It?
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.sciencehistory.org/historical-profile/jonas-salk-and-albert-bruce-sabin
- ↑ Կաղապար:Us nas id
- ↑ Сайт Баварского ордена «За заслуги»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Як TUТэйшыя змянялі свет. Альберт Сабін Archived 2009-01-25 at the Wayback Machine. (բելառուս.)
- Albert B. Sabin. 1906—1993 // A Biographical Memoir by Marguerite Rose Jiménez(անգլ.)
|
- Օգոստոսի 26 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 3 մահեր
- 1993 մահեր
- Վաշինգտոն քաղաքում մահացածներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի բժիշկներ
- Ամերիկացի գյուտարարներ
- Ամերիկացի գիտնականներ