Ալբերտ Սաքսոնացի
Ալբերտ Սաքսոնացի գերմ.՝ Albert von Rickmersdorf[1] | |
---|---|
Ծնվել է | 1316[2] |
Ծննդավայր | Bahrdorf, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 8, 1390[2] |
Մահվան վայր | Halberstadt, Prince-Bishopric of Halberstadt, Սրբազան Հռոմեական կայսրություն[3] |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[4] |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարան և Փարիզի համալսարան (1351)[5] |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, փիլիսոփա, համալսարանի դասախոս, կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս |
Աշխատատու | Վիեննայի համալսարան[5] և Փարիզի համալսարան[5] |
Զբաղեցրած պաշտոններ | Roman Catholic Bishop of Halberstadt? և ռեկտոր |
Ալբերտ Սաքսոնացի (Albertus de Saxonia, 1316[2], Bahrdorf, Սրբազան Հռոմեական կայսրություն - հուլիսի 8, 1390[2], Halberstadt, Prince-Bishopric of Halberstadt, Սրբազան Հռոմեական կայսրություն[3]), միջնադարյան փիլիսոփա, մաթեմատիկոս, մեխանիկ և բնագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտ Սաքսոնացի, ծննդյան անունը՝ Ալբրեխտ Ռիկե, ֆերմեր Բերնհարդ Ռիկեի որդին էր։ Սովորել է Պրահայում և Փարիզում։ Աշակերտել է Ժան Բուրիդանին[6]։
1351-1362 թվականներին պրոֆեսոր Ալբերտ Սակսոնսկին դասավանդել է Փարիզի համալսարանում, 1353 թվականին եղել է Սորբոնի համալսարանի ռեկտոր։ Այնուհետև հրավիրվել է Ավինյոն՝ Հռոմի Պապ Ուրբան V-ի կողմից։ Մասնակցել է Վիեննայի համալսարանի հիմնադրմանը, 1365 թվականին դարձել նրա առաջին ռեկտորը։ 1366 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Հալբերշտադտի եպիսկոպոս։ 1367 թվականինմ մասնակցել է Դինկլերի ճակատամարտին, Բրաունշվեյգ-Լյունեբուրգի դուքս Մագնուս II-ի պայքարին՝ ընդդեմ Հիլդեսհայմի եպիսկոպոս Գերհարդ Բերգի և գերեվարվել։ Թաղված է Հալբերշտադտի պանթեոնում։
Գիտական հետաքրքրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբերտ Սաքսոնացուն են պատկանում «Հարցեր Արիստոտելի չորս գրքերին երկնքի և աշխարհի մասին», որում ձևակերպվել են վեց փաստարկ՝ հօգուտ երկրի շարժման։ Ահա դրանցից ամենահայտնին.
Ոմանք կարծում էին, որ երկիրը տապակայի է նման, իսկ արևը ՝ խարույկի ։ Բայց, ինչպես խարույկը չէ, որ շարժվում է տապակայի շուրջը, այլ տապական է շրջվում շամփուրի վրա, այնպես էլ ասում են, որ արևը չէ, որ շարժվում է երկրի շուրջը, այլ, ավելի շուտ երկիրն է, որ շարժվում է Արեգակի շուրջը, որովհետև երկրին արև է պետք, այլ ոչ թե հակառակը։
Սակայն, ի վերջո, Ալբերտը խոսում է երկրի անշարժության արիստոտելյան ուսմունքի օգտին։
Քննարկելով իմպետուսի տեսությունը[7], որը մշակվել է իր ուսուցիչ Ժան Բուրիդան մեխանիկային նվիրված աշխատություններում, Ալբերտը բերում է հետևյալ օրինակը, որը հետագայում բերեց Գալիլեո Գալիլեյը իր " Երկխոսություն աշխարհի երկու գլխավոր համակարգերի վերաբերյալ" գրքում։
Ալբերտը փորձել է պարզել նաև, թե ինչպես է մարմնի արագությունը աճում հավասարաչափ արագացող շարժման ժամանակ, սակայն նա երբեք վերջնական համաձայնության չի եկել այդ ժամանակաշրջանում շրջանառվող տեսությունների հետ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վ. Պ Գայդենկո, Գ.Ա. Սմիրնով, գիրք, Արևմտաեվրոպական գիտությունը միջնադարում. շարժման ընդհանուր սկզբունքներ և ուսմունք,Գիտություն, 1989. — 352 էջ։
- Ա. Տ. Գրիգորյան, Վ.Պ. Զուբով, գիրք, մեխանիկայի հիմնական հասկացությունների զարգացման ակնարկներ, ԽՍՀՄ ԳԱ հրատարակչություն, 1962 թվական, էջ 274
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Record #34144814495721288143, Record #69161935483139672031, Record #294854271, Record #7218168049006238410008 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118878646 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 Stanford Encyclopedia of Philosophy — Stanford University, Center for the Study of Language & Information, 1995. — ISSN 1095-5054
- ↑ Marshall Clagett, The Science of Mechanics in the Middle Ages, Madison. 1959, p. 522.
- ↑ Michael McCloskey: Impetustheorie und Intuition in der Physik.. In: Spektrum der Wissenschaft: Newtons Universum, Heidelberg 1990, 3-89330-750-8, S.18
- 1316 ծնունդներ
- Հուլիսի 8 մահեր
- 1390 մահեր
- Կարլի համալսարանի շրջանավարտներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Վիեննայի համալսարանի դասախոսներ
- Փարիզի համալսարանի դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- 14-րդ դարի ծնունդներ
- Գերմանացի բնագետներ
- Գերմանացի գիտնականներ
- Գերմանացի մաթեմատիկոսներ
- Գերմանացի փիլիսոփաներ
- Եպիսկոպոսներ
- Միջնադարի մաթեմատիկոսներ
- Միջնադարյան փիլիսոփաներ
- Փիլիսոփաներ