Ալբերտ Ռազին
Ալբերտ Ռազին | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1940 Կուզյումովո (գյուղ, Ալնաշսկի շրջան), Ալնաշսկի շրջան, Ուդմուրտիայի Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 10, 2019[1] (79 տարեկան) Իժևսկ, Ռուսաստան ինքնասպանություն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | ազգագրագետ, սոցիոլոգ, փիլիսոփա, ակտիվիստ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Udmurt State University? |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Ալմա մատեր | Udmurt State University? (1962) |
Կոչում | դոցենտ |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների թեկնածու |
Տիրապետում է լեզուներին | ուդմուրտերեն և ռուսերեն |
Ալբերտ Ալեքսեևիչ Ռազին (հունիսի 12, 1940, Կուզյումովո (գյուղ, Ալնաշսկի շրջան), Ալնաշսկի շրջան, Ուդմուրտիայի Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 10, 2019[1], Իժևսկ, Ռուսաստան[2]), ուդմուրտացի գիտական և հասարակական գործիչ։ Ուդմուրտիայի Հանրապետության գիտությունների վաստակավոր գործիչ։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Աշխատել է Ուդմուրտիայի գիտնականների միությունում։ 2019 թվականի սեպտեմբերի 10-ին Ուդմուրտիայի Հանրապետության խորհրդարանի դիմաց իրականացրել է ինքնայրման ակտ՝ բողոքելով Ռուսաստանի լեզվական քաղաքականության դեմ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտը 1962 թվականին ավարտել է Ուդմուրտիայի պետական մանկավարժական ինստիտուտը՝ «քիմիայի և բնագիտության ուսուցիչ» մասնագիտությամբ։ Եղել է Ուդմուրտիայի պետական համալսարանի (ՈւդՊՀ) ազգային հարաբարությունների լաբորատորիայի ստեղծողներից մեկը։ 1992 թվականին մասնակցել է ՈւդՊՀ-ի մարդու ինստիտուտի ստեղծմանը[3]։
Նրա գիտական հետաքրքրությունների ոլորտում են եղել անձի հասարակագիտությունը, գյուղի հասարակագիտությունը, ընտանիքի հասարակագիտությունը, ազգային հարաբերությունների հասարակագիտությունը և այլն։ Իր ազգին՝ ուդմուրտներներին, նա համարել է «արիական ցեղերի հետնորդը»։ Նրա կարծիքով, նախաուդմուրտները կառուցել են Արկայիմը և հետագայում Հերոդոտոսի կողմից հիշատակվել են որպես արիմապսեր[4][5]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտի կին Յուլիա Ռազինը (ծնվել է 1966 թվականի հուլիսի 11-ին) գրող, բանաստեղուհի և փիլիսոփայական գիտությունների թեկնածու է[6][7][8]։ 2001 թվականին ծնված նրանց աղջիկը զբաղվում է ազգային հագուստի մոդելացմամբ։
Ինքնայրման ակտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի սեպտեմբերի 10-ին 8:30-ից Իժևսկում Ալբերտ Ռազինը Ուդմուրտիայի Հանրապետության պետական խորհրդի դիմաց միայնակ ուղեկալի մեջ կանգնած էր՝ բողոքելով Ռուսաստանի Դաշնության վարած լեզվական քաղաքականության դեմ։ Ռազինը պատգամավորներին բաժանում էր իր ուղերձը և երկու ձեռքերում բռնում էր ռուսերենով երկու պլակատ։ Դրանցից մեկի վրա գրված էր դաղստանցի բանաստեղծ Ռասուլ Համզաթովի խոսքերը. «և եթե քո լեզուն վաղ անհետանա, ուրեմն այսօր ես պատրաստ եմ մահանալ»։ Երկրորդ վրա գրած էր. «Դու ունե՞ս Հայրենիք»։ Հրապարակում նրա հետ կանագնած էին Ուդմուրտիայի ազգային շարժման ակտիվիստ Պյոտր Տիմոշկինը և լուսանկարիչ Անդրեյ Պերևոզչիկովը, որոնք պետք է լուսանկարեին և արարք լուսավորեին ԶԼՄ-ում և սոցիալական ցանցերում[9]։ Պերևոզչիկովը և Տիմոշկինը պատգամավորների նիստին գնացողների բաժանում էին թռուցիկներ՝ «Ուդմուրտական ազգը անհետանում է։ Ձեր ուժերում է փրկել այն» կոչով[10]։
9:45-ին Ռազինը իր վրա բենզին լցրեց և ինքնայրման ակտ իրականացրեց[11]։ Ալբերտ Ռանինը ստացել էր մարմնի ավելի քան 90 %-ի այրվածք, որից հետո ծանր վիճակում հոսպիտալացնել է Առաջին հանրապետական կլինիկական հիվանդանոցի այրվածքների բաժին[5][11]։ 14:20-ին Ռազինը մահացել է վերակենդանացման բաժնում[11]։
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուդմուրտիայի Հանրապետության գիտությունների վաստակավոր գործիչ
- Տրոկայ Բորիսովի անվան մրցանակի դափնեկիր
- Ալնաշսկի շրջանի պատմվավոր քաղաքացի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.rbc.ru/rbcfreenews/5d77a38c9a7947375024693d
- ↑ Совершивший попытку самосожжения в Ижевске ученый умер в больнице
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Разин А. А. Удмурты — потомки создателей древней цивилизации Արխիվացված 2019-09-24 Wayback Machine
- ↑ 5,0 5,1 Восстание Разина(ռուս.)
- ↑ Юлия Николаевна Разина Արխիվացված 2019-09-24 Wayback Machine(ռուս.)
- ↑ «Юлия Разина: 50 — шурдыт но чебер…». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Поздравляем с защитой кандидатской диссертации Արխիվացված 2019-09-02 Wayback Machine(ռուս.)
- ↑ В России ученый поджег себя на пикете в защиту удмуртского языка(ռուս.)
- ↑ Ученый из Ижевска, который поджег себя у здания удмуртского парламента, скончался в больнице Արխիվացված 2019-09-10 Wayback Machine(ռուս.)
- ↑ 11,0 11,1 11,2 Поступок Альберта Разина: подробности и комментарии Արխիվացված 2020-11-30 Wayback Machine(ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Альберт Разин: «Удмуртский этнос исчезает на глазах»(ռուս.)
- Удмуртский ученый поджег себя перед зданием Госсовета в Ижевске.
- «Умру за язык»: в Удмуртии ученый Разин сжег себя перед Госсоветом.
- Альберт Разин: биография учёного, устроившего акт самосожжения у здания Госсовета УР
|
- Հունիսի 12 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Սեպտեմբերի 10 մահեր
- 2019 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ազգագրագետներ
- Այլախոհներ
- Ինքնասպան գիտնականներ
- Խորհրդային ազգագրագետներ
- Խորհրդային գիտնականներ
- Խորհրդային փիլիսոփաներ
- Հասարակական գործիչներ
- Ուդմուրտիայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Սոցիոլոգներ
- Փիլիսոփայական գիտությունների թեկնածուներ
- Փիլիսոփաներ այբբենական կարգով