Ալբերտ Մուշեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Մուշեղյան
Ծնվել էսեպտեմբերի 27, 1931(1931-09-27)[1] (92 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ, բանասեր և թարգմանիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան և Մովսես Խորենացու մեդալ
ԱմուսինՌիմա Հարությունյան
 Albert Musheghyan Վիքիպահեստում

Ալբերտ Վարազդատի Մուշեղյան (սեպտեմբերի 27, 1931(1931-09-27)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասեր, թարգմանիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1996)։ Հայաստանի գրողների միության անդամ (1979)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Մուշեղյանը ծնվել է 1931 թվականին Երևանում։ Վեց տարեկանում դինամիտի պայթյունից կորցրել է տեսողությունը։ 1939-1946 թվականներին սովորել է Երևանի կույր երեխաների գիշերօթիկ յոթնամյա դպրոցում։ 1949 թվականին ավարտել է Երևանի N3 երեկոյան դպրոցը։ 1949 թվականին ընդունվել և 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանո-գերմանական բաժինը, այնուհետև՝ ասպիրանտուրան՝ ավստրո-գերմանական գրականության գծով։

1965-1973 թվականներին եղել է Հայաստանի կույրերի միավորման կենտրոնական վարչության նախագահը։ Ուսումնասիրությունները կատարել է կնոջ՝ բանասեր, թարգմանչուհի Ռիմա Հարությունյանի (1932-1997) օգնությամբ։ 1956 թվականին կազմակերպել է բրայլյան տպարան՝ կույրերի համար ուռուցիկ տառերով գրքեր տպագրելու համար և նշանակվել է գլխավոր խմբագիր, տպագրության պատրաստել և լույս է ընծայել հայկական առաջին բրայլյան գրքերը (Րաֆֆու «Սամվել» վեպը, Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ժողովածուն, Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» և այլն)։ 1958-1973 թվականներին եղել է Կույրերի միավորման բրայլյան ամսագրի հիմնադիր-խմբագիրը, 1963-1975 թվականներին՝ բրայլյան հրատարակչության պետ, 1974 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում, 1978 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Բնական և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ է[2][3]։ ԽՄԿԿ անդամ 1957 թվականից։

1980 թվականին «Ավետիք Իսահակյանի կյանքի և ստեղծագործության վաղ շրջանը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։

Հեղինակ է շուրջ 100 գրականագիտական և հայագիտական ուսումնասիրությունների՝ նվիրված հատկապես հայ հին գրականության չլուծված խնդիրներին[4][5]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիգրան Մեծը Մովսես Խորենացու և հունա-հռոմեական աղբյուրների գնահատմամբ, Երևան, 2011։
  • Մովսես Խորենացու դարը (մենագրություն), Երևան, 2008։
  • «Սուրբ գիրքը հայերեն թարգմանելու հանգամանքները և Մեսրոպ Մաշտոցի համառոտ աստվածաշունչը» («Հայ գրականությունը և քրիստոնեությունը») ժողովածու, 2002։
  • «Հայ եկեղեցու և հայոց պետության փոխհարաբերությունները 5-րդ դարի հայ մատենագրության մեջ» («Հայոց եկեղեցի և պետություն») ժողովածուներ, 2000։
  • Դարի հայ մատենագրության ժամանակագրական խնդիրներ, Երևան, 1996։
  • «Ավետիք Իսահակյան. վաղ տարիներ. 1875-1898» (մենագրություն), Երևան, 1983։

Թարգմանություններ (գերմաներենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Արմին Թ. Վեգներ, Ճանապարհ առանց տունդարձի, (համահեղինակ), Երևան, 2000։
  • Վոլֆգանգ Գյոթե, Բանաստեղծություններ, Երևան, 1993։
  • Վոլֆգանգ Գյոթե, Վայմարյան քնար, Երևան, 1985։
  • Հայնրիխ Հայնե, Բանաստեղծություններ և գեղոններ, Երևան, 1983։
  • Հայնրիխ Հայնե, Գերմանիա, Ձմեռային հեքիաթ (պոեմ), Երևան, 1959։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան, 1967
  • ԵՊՀ Ոսկե մեդալ, 2010
  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2009
  • Մանուկ Աբեղյանի անվան արծաթե մեդալ, 2009
  • Մովսես Խորենացու մեդալ, 2020[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=14133
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. Ալբերտ Մուշեղյանի մասին ՀԳՄ կայքում
  4. «Ագաթանգեղոսի պատմությունը», ստեղծման հանգամանքները, գրության ժամանակը և հեղինակի հարցը(չաշխատող հղում)
  5. Գրիգոր Լուսավորչի անվան և պաշտամունքի խորհրրդապաշտական արգելքը 30-ական թթ. ասորի կաթողիկոսի օրոք
  6. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Մուշեղյան» հոդվածին։