Ալբերտ Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալբերտ Ալեքսանդրի Հայրապետյան
Ծնվել էդեկտեմբերի 25, 1926(1926-12-25)
Թավրիզ, Իրան
Մահացել էփետրվարի 7, 1998(1998-02-07) (71 տարեկանում)
Երևան, Հայաստան
ԱզգությունՀայ
Մասնագիտություննյարդաֆիզիոլոգ
Ալմա մատերԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1983)

Ալբերտ Ալեքսանդրի Հայրապետյան (դեկտեմբերի 25, 1926(1926-12-25), Թավրիզ, Իրան - փետրվարի 7, 1998(1998-02-07), Երևան, Հայաստան), հայ նյարդաֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1983)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Հայրապետյանը ծնվել է 1926 թվականին Թավրիզում: 1951 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1958-1998 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում, 1961-1964 թվականներին՝ գիտական քարտուղար, 1973-1998 թվականներին՝ գլխուղեղի ենթակեղևային կառուցվածքների էվոլյուցիայի լաբորատորիայի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են շարժողական վերլուծիչի, ներքին արգելակման նուրբ տեղակայման ֆիզիոլոգիայի հարցերին, ինչպես նաև տեսողական բուրգի առբերիչ ու արտատար գործունեության նեյրոնային մեխանիզմներին։ 1992 թվականից նշված լաբորատորիայում զբաղվում են մարդկանց միա- և երկլեզվային խոսքային գրգռիչների պայմաններում սովորեցման և հիշողության հոգեֆիզիոլոգիական հետազոտություններով։ Ուղեղի ուսումնասիրության միջազգային կազմակերպության անդամ (1981)։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png