Ալբերտ Կիրակոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալբերտ Կիրակոսյան
Ծնվել էհունիսի 24, 1942(1942-06-24) (77 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայկական ԽՍՀ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան և ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1990)

Ալբերտ Ավետիսի Կիրակոսյան (հունիսի 24, 1942(1942-06-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1992), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Կիրակոսյանը ծնվել է 1942 թվականին Երևանում: 1965 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը [2]: 1969 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանում, 2000 թվականից՝ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 2005 թվականից՝ նաև պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի լաբորատորիայի գիտական ղեկավար[3], միաժամանակ, 1992-1994 թվականներին՝ ՀՀ լուսավորության առաջին փոխնախարար, 1997 թվականից՝ «Բնագետ» ամսագրի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժնի խմբագիր:

Աշխատանքները վերաբերում են պինդ մարմնի և կիսահաղորդիչների տեսությանը, ցածր չափայնությամբ պինդմարմնային կառուցվածքների (քվանտային թաղանթներ, լարեր, կետեր, գերցանցեր) ֆիզիկական բնութագրերի տեսական ուսումնասիրությանը, էքսիտոնային ֆիզիկայի և դիսկոկացիաների էլեկտրոնիկայի որոշ հարցերին: Հեղինակ է ուսումնական և մեթոդական բուհական ձեռնարկների և ֆիզիկայի դպրոցական դասագրքերի:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ, 2000
  • Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալ, 2002
  • ԼՂՀ Ի. Աթայանի անվան հուշամեդալ, 2003

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պինդ մարմնի ֆիզիկայի խնդիրներ. Մաս 1: Երևան, ԵՊՀ հրատ., 2015թ., 154 էջ (համահեղինակ):
  • Intersubband optical transitions in Pöshl-Teller quantum well. Proceedings of the Conference on Laser-Physics – 2008, p. 95, (2008) (համահեղինակ).
  • Պինդ մարմնի ֆիզիկա: Լաբորատոր աշխատանքներ, ԵՊՀ, Երևան, 2006թ., 102 էջ (համահեղինակ):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Armenia National Academy of Sciences of։ «National Academy of Sciences of Armenia»։ www.sci.am։ Վերցված է 2017-02-16 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. «Ալբերտ Ավետիսի Կիրակոսյան»։ ysu.am (անգլերեն)։ Վերցված է 2017-02-16