Ալբերտ Կապիկյան
![]() |
|
Ծնվել է | 1930 |
Մահացել է | փետրվարի 24, 2014[1] |
Ազգություն | ամերիկահայ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Ալմա մատեր | Կորնելի համալսարան և Weill Cornell Medical |
Ալբերտ Կապիկյան (1930 - փետրվարի 24, 2014), ամերիկահայ ֆիզիկոս, բժշկագիտության զարգացման առաջամարտիկ և վարակիչ հիվանդությունների հետազոտող, մեծաթիվ շրջադարձային բժշկագիտական հետազոտությունների հեղինակ, վիրուսոլոգ, «Գաստրոէնտերիտիսի վիրուսի հետազոտման հայրը», ով առաջինը նորածինների ծանր լուծի դեմ արտոնագրված պատվաստանյութ մշակեց։ Նա հռչակվել է «ռոտավիրուսի վակցինի հայտնագործությամբ»։ Ռոտավիրուսն աղիքային բնույթի հիվանդություն է, որ տարածված է երեխաների շրջանում։[2][3] Այդ պատվաստանյութի ներմուծման նորարության համար նա պարգևատրվեց Սաբինի ոսկե մեդալով, որը տրվում է Սաբինի պատվաստանյութի ինստիտուտի կողմից։[4][5] Կապիկյանը ավարտել է Կորնելլի բժշկական քոլեջը 1956 թ. և սկսել է աշխատել Առողջապահության ազգային ինստիտուտում 1957-ից։ 1998 թ. նա նշանակվեց Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի փոխտնօրեն, որտեղ նա շարունակում էր աշխատել ռոտավիրուս պատվաստանյութի վրա։ Նա համաճարակային բաժանմունքի վարիչն էր։[6][7]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.niaid.nih.gov/news/newsreleases/2014/Pages/AlbertKapikian.aspx
- ↑ «Kapikian and Szeto Receive Alumni Awards»։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22
- ↑ CDC
- ↑ NIH news
- ↑ HAROLD M. SCHMECK Jr.։ «IMAGINATIVE RESEARCHER WAGES 30-YEAR WAR AGAINST VIRUSES»։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22
- ↑ «Albert Z. Kapikian, M.D.»։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22
- ↑ «AAM Welcomes Eight NIH Scientists»։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22
- Albert Z. Kapikian։ 2005 Albert B. Sabin Gold Medal Recipient, by HR Shep