Ալբերտ Խաչատրյան
Ալբերտ Լորիսի Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1935 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | դեկտեմբերի 7, 2020 (85 տարեկան) Երևան, Հայաստան |
Ժանրեր | դասական երաժշտություն և օպերա |
Մասնագիտություն | օպերային երգիչ և ուսուցիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Ալբերտ Լորիսի Խաչատրյան (մայիսի 1, 1935, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 7, 2020, Երևան, Հայաստան), հայ օպերային երգիչ (բարիտոն), մանկավարժ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մեներգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1986)։
Նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի եղբայրն է, օպերային երգչուհի Վարդուհի Խաչատրյանի հայրը[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտ Խաչատրյանը ծնվել է Երևանում։ Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը[2]։
1953 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ։ Համալսարանում ուսմանը զուգահեռ 1956 թվականին ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժին։ 1958 թվականին ավարտել է համալսարանը, ապա որպես մաթեմատիկայի ուսուցիչ անցել աշխատանքի Գաբրիել Սունդուկյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1960 թվականին ավարտելով երաժշտական ուսումնարանը ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժին, ուր ուսանել է մինչև 1962 թվականը[2]։
1960 թվականից աշխատել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբում՝ որպես մեներգիչ, զուգահեռ 1960-1990 թվականներին ֆիզիկա և մաթեմատիկա դասավանդելով Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1962-1971 թվականներին նաև աշխատել է Դերենիկ Դեմիրճյանի անվան դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ և ուսումնական մասի վարիչ, իսկ 1964-1970 թվականներին՝ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում որպես մեներգիչ[2]։
Հյուրախաղերով ելույթ է ունեցել ինչպես ԽՍՀՄ հանրապետություններում, այնպես էլ արտերկրում (ԱՄՆ, Ֆրանսիա, Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Չեխոսլովակիա, Հարավսլավիա, Սիրիա, Լիբանան, Ճապոնիա)[1]։ Առավել հատկանշական են նրա մեներգերը Հեկտոր Բեռլիոզի «Ռոմեո և Ջուլիետ» դրամատիկ վոկալ սիմֆոնիայում, Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայում, ինչպես նաև Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայում։
Ալբերտ Խաչատրյանը մահացել է 2020 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Երևանում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (24.05.1977)
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (27.03.1986)
- «Աշխատանքի վետերան» մեդալ (22.02.1989)
- ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրեր (2005, 2010)[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Гомцян Н. Жил ради мечты // Голос Армении, 2020, 12 декабря
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Ալբերտ Խաչատրյանի կյանքը և գործունեությունը
- Մայիսի 1 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Դեկտեմբերի 7 մահեր
- 2020 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Բարիտոններ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ օպերային երգիչներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ