Ալբերտ Էբերհարդ Շեֆլե
Ալբերտ Էբերհարդ Շեֆլե գերմ.՝ Albert Eberhard Friedrich Schäffle | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1831[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյուրտինգեն[4] |
Մահացել է | դեկտեմբերի 25, 1903[2][3][5][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Շտուտգարտ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թյուբինգենի համալսարան և Tübinger Stift? |
Մասնագիտություն | տնտեսագետ, մանկավարժ, գրող, սոցիոլոգ, համալսարանի դասախոս, լրագրող և քաղաքական գործիչ |
Աշխատատու | Թյուբինգենի համալսարան և Վիեննայի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Մաքսային պառլամենտի պատգամավոր |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ալբերտ Էբերհարդ Ֆրիդրիխ Շեֆլե (գերմ.՝ Albert Eberhard Friedrich Schäffle, փետրվարի 24, 1831[1][2][3][…], Նյուրտինգեն[4] - դեկտեմբերի 25, 1903[2][3][5][…], Շտուտգարտ[4]), գերմանացի և ավստրիացի քաղաքական տնտեսագետ և սոցիոլոգ, օրգանական դպրոցի և կատեդեր-սոցիալիզմի ներկայացուցիչ, թերթի խմբագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտ Շեֆլեն ծնվել է Նյուրտինգենում 1831 թվականի փետրվարի 24-ին։ 1848 թվականին դարձել է Թյուբինգենի համալսարանի ուսանող։ 1856 թվականին ստացել է դոկտորի աստիճան Թյուբինգենի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում[7]։
Կարիերան սկսել է լրագրությամբ։
Քաղաքական տնտեսագիտության պրոֆեսոր Թյուբինգենի (1860-1868), Վիեննայի (1868-1870) և Շտուտգարտի (1871-1903) համալսարաններում։
1862-1865 թվականներին Վյուրտեմբերգի թագավորության օրենսդիր պալատի անդամ էր, պաշտպանել է պրոավստրիական քաղաքականությունը։ 1868 թվականին Վյուրտեմբերգից ընտրվել է գերմանական Մաքսային պառլամենտի պատգամավոր՝ պրուսական քաղաքականության ընդդիմության մեջ։ Նույն թվականին որպես պրոֆեսոր հրավիրվել է Վիեննայի համալսարան։
1871 թվականին Ավստրիայի կառավարությունում եղել է առևտրի և գյուղատնտեսության նախարար՝ Կառլ Զիգմունդ ֆոն Հոգենվարտի գլխավորությամբ[8]։
Մահացել է Շտուտգարտում 1903 թվականի դեկտեմբերի 25-ին։
Ներդրում գիտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասարակությունը դիտարկում էր որպես մի օրգանիզմ, որը զարգանում է Դարվինյան սկզբունքով` հանուն գոյության պայքարի, վերլուծում էր կոլեկտիվ սեփականության դերը բաշխման և արտադրության գործընթացում։ Սոցիալիզմ էր համարում պետության ցանկացած միջամտություն տնտեսական կյանքին։ Շեֆլեն գրել է սոցիալական հյուսվածքների 5 տեսակի մասին, որոնք համասեռ են կենսաբանականին (օրինակ՝ հոգևոր ոլորտ = նյարդային հյուսվածք)։ Սոցիալական զարգացման օրենքը բնական ընտրություն է, կյանքի բարձրագույն ձևերի հաղթանակը պարզունակների նկատմամբ։ Հասարակության և օրգանիզմի հիմնական տարբերությունը կոլեկտիվ գիտակցության առկայությունն է։
Շեֆլեի սոցիոլոգիայի առարկան մարդկանց միջև հոգևոր փոխհարաբերություններն են։ Հոգևոր փոխազդեցությունը դառնում է սոցիալական մարմնի համակարգողը, երբ ստեղծվում են նշանակալի միջոցներ կապի և ամբողջականության պահպանման համար։
«Կապիտալիզմ և սոցիալիզմ» դասախոսությունների ժողովածուում (1870) նա գիտական շրջանառության մեջ է դրել «կապիտալիզմ» եզրույթը՝ «մաքրելով» այս հայեցակարգն իր քաղաքական, քարոզչական իմաստից։ Շեֆլեն հանրահռչակել է կապիտալիզմի զարգացման բնական, արդար բնույթը, որը կապված է արդյունաբերական առաջընթացի հետ` խոսելով այն մասին, որ յուրաքանչյուրի աշխատանքը ներդրում է ընդհանուր կապիտալի գանձարանում։ Շեֆլեն առաջ է քաշել այն թեզը, որ լիբերալ կապիտալիզմն է հենց սոցիալիզմի լավագույն ձևը։ Նրա կարծիքով` տնտեսության մեջ կապիտալիզմի գերակայությունը միանգամայն ազատ, անհատական տեսանկյունից փոփոխական շրջանառություն է. յուրաքանչյուր վարձու աշխատող անձնական ծառայությունների վարձման ազատ պայմանագրով զիջում է իր աշխատանքի արտադրանքներն աշխատավարձի դիմաց, անձնական ազատությունն ու ու փոխանակման ազատությունն անբաժան են դառնում կապիտալիզմի զարգացումից։ Հավաքական կապիտալի տեսության հիմնավորման միջոցով Շեֆլեն առաջարկել է հասկանալ կապիտալիզմը ոչ թե որպես սոցիալիզմի հականիշ, այլ որպես սոցիալիզմի հոմանիշ` որպես ազատ փոխանակում[9]։
Գիտական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Die nationalökonomische Theorie der ausschließenden Absatzverhältnisse (1867)
- Kapitalismus und Sozialismus (1870)
- Das gesellschaftliche System der menschlichen Wirtschaft (1873; 2 Bände)
- Die Quintessenz des Sozialismus (1874) Digitalisat auf archive.org (PDF; 14 MB)
- "The Quintessence of Socialism" (translated to English by B. Bosanquet) 1890.
- Bau und Leben des sozialen Körpers (1875–78; 4 Bände)
- Encyklopädie der Staatslehre (1878)
- Grundsätze der Steuerpolitik (1880)
- Die Aussichtslosigkeit der Sozialdemokratie (1885). English translation excerpted in https://www.cambridge.org/core/journals/journal-of-institutional-economics/article/the-impossibility-of-social-democracy-by-albert-e-f-schaffle/C3812F00382ECCFC3948CF37CCA684F8
- Gesammelte Aufsätze (1885–87; 2 Bände)
- Zum Kartellwesen und zur Kartellpolitik, in: Zeitschrift für die gesamte Staatswissenschaft, 54 (1898), S. 467-528.
- Aus meinem Leben (1905)
- Abriss der Soziologie (1906)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ratti A. M. Enciclopedia Treccani (իտալ.) — Istituto dell'Enciclopedia Italiana, 1936.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #11860628X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Boček P., Kobetič P., Pavlík T. Chrudim (չեխերեն): vlastivědná encyklopedie — 2 — 2018. — P. 27. — 279 p. — ISBN 978-80-906318-2-3
- ↑ Immo Eberl, Helmut Marcon (Bearb.): 150 Jahre Promotion an der Wirtschaftswissenschaftlichen Fakultät der Universität Tübingen. Biographien der Doktoren, Ehrendoktoren und Habilitierten 1830-1980 (1984). Stuttgart 1984, S. 5 (Nr. 17)
- ↑ Christian Schärf: Ausgleichspolitik und Pressekampf in der Ära Hohenwart. München 1996, S. 83.
- ↑ Ե. Ի. Նաումովա «Կապիտալիզմ» հասկացության պատմությունը. քաղաքական կարգախոսից դեպի գիտական տերմին Արխիվացված 2017-10-10 Wayback Machine // Մշակութային հետազոտությունների միջազգային ամսագիր։ № 1(18), 2015
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Էբերհարդ Շեֆլե» հոդվածին։ |
|
- Փետրվարի 24 ծնունդներ
- 1831 ծնունդներ
- Դեկտեմբերի 25 մահեր
- 1903 մահեր
- Շտուտգարտ քաղաքում մահացածներ
- Թյուբինհեմի համալսարանի շրջանավարտներ
- Վիեննայի համալսարանի դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի տնտեսագետներ
- Գերմանացի սոցիոլոգներ
- Գերմանացի լրագրողներ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Գերմանացի մանկավարժներ
- Գերմանացի գրողներ