Ալբերտ Դավթյան
Ալբերտ Դավթյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1969 |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Մահացել է | հունվարի 4, 1994 (24 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Ալբերտ Էռնիկի Դավթյան (1969 մարտի 1, Բաքու - 1994 հունվարի 4, Փափրավենդ), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1969 թվականի մարտի 1-ին Բաքու քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Բաքվի Մոնտին ավանի դպրոցում։
Ծառայել է Խորհրդային բանակում։ 1988 թվականին ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ, ակտիվորեն մասնակցել Արցախյան պատերազմին, այնուհետև կամավորագրվել նորաստեղծ բանակի շարքերում և մասնակցել մի շարք գյուղերի ազատագրմանը։
Զոհվել է 1994 թվականի հունվարի 4-ին Փափրավենդի համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է ԱՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Դահրավի գերեզմանատանը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ազատամարտիկը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)