Ալբերտ Գևորգյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալբերտ Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1939[1] (85 տարեկան) Վերնաշեն, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Նաիրիտ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1961) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1991) և պրոֆեսոր (1991) |
Ալբերտ Վաչիկի Գևորգյան (հոկտեմբերի 20, 1939[1], Վերնաշեն, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (1991)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1961 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1961 թվականից աշխատում է «Նաիրիտ» ՓԲԸ-ում, 1977 թվականից՝ պոլիմերային բաղադրությունների լաբորատորիայի վարիչ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերում են քլորոպրենի և այլ մոնոմերների հիման վրա նոր պոլիմերային նյութերի ստեղծմանը, ուսումնասիրությանը և արդյունաբերության տարբեր ճյուղերում դրանց նպատակային կիրառմանը։ Մեթոդական ձեռնարկների հեղինակ է[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե մեդալ, 1979
- ԽՍՀՄ ԺՏՆՑ բրոնզե մեդալ, 1980, 1982
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=6496
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|