Ալբերտ Գրյունվեդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Գրյունվեդել
գերմ.՝ Albert Grünwedel
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 31, 1856(1856-07-31)[1]
ԾննդավայրՄյունխեն, Բավարիա[2]
Մահացել էհոկտեմբերի 28, 1935(1935-10-28)[1] (79 տարեկան)
Մահվան վայրԼենգրիս, Բադ Տյոլց, Վերին Բավարիա, Բավարիա, Նացիստական Գերմանիա
Քաղաքացիություն Բավարիայի թագավորություն,  Վայմարյան Հանրապետություն և  Նացիստական Գերմանիա
ԿրթությունԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, արվեստագետ, հնագետ, ազգագրագետ, հնդկագետ և մարդաբան
ԱնդամությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Ռուսական կայսերական հնագիտական միություն և Բավարիական գիտությունների ակադեմիա
 Albert Grünwedel Վիքիպահեստում

Ալբերտ Գրյունվեդել (գերմ.՝ Albert Grünwedel, հուլիսի 31, 1856(1856-07-31)[1], Մյունխեն, Բավարիա[2] - հոկտեմբերի 28, 1935(1935-10-28)[1], Լենգրիս, Բադ Տյոլց, Վերին Բավարիա, Բավարիա, Նացիստական Գերմանիա), գերմանացի տիբեթոլոգ, հնէաբան և Կենտրոնական Ասիան հետազոտող, հնդկական (հատկապես բուդդայական) արվեստի ոլորտի մասնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Գրյունվեդելը ծնվել է 1856 թվականին Մյունխենում՝ նկարիչ Կարլ Գրյունվեդելի ընտանիքում։ Սովորել է Մյունխենի Մաքսիմիլիանի գիմնազիայում։ Մյունխենի համալսարանում սովորելու ընթացքում (1876-1882) ուսումնասիրել է արվեստի պատմություն, հնէաբանություն, դասական լեզուներ և ասիական մի շարք լեզուներ, այդ թվում՝ սանսկրիտ, պալի, ավեստերեն և տիբեթերեն։ 1883 թվականին համալսարանում ստացել է դոկտորական աստիճան։ 1881 թվականին Բեռլինի ազգաբանության թանգարանում աշխատել է որպես ընթերակա, իսկ 1883 թվականին նշանակվել է ազգաբանական հավաքածուի գծով տնօրենի տեղակալ։ 1904 թվականին նշանակվել է նույն թանգարանի ասիական ցանցի գլխավոր[3]։ Գրյունվեդելը ստացել է ճանաչում իր՝ բուդդայական արվեստին, Կենտրոնական Ասիայի հնագիտությանը և տարբեր լեզուներին վերաբերող բազմաթիվ հոդվածներով։ Մասնավորապես ճանաչվել են նրա երկու գործերը՝ «Բուդդայական արվեստը Հնդկաստանում» (գերմ.՝ Buddhistische Kunst in Indien, 1893) և «Բուդդիզմի դիցաբանությունը Տիբեթում և Մոնղոլիայում» (գերմ.՝ Mythologie des Buddhismus in Tibet und der Mongolei, 1900), որոնք վերաբերում էին Գանթհարայի հունա-բուդդայական արվեստի հունական ակունքներին և վերջինիս զարգացմանը Կենտրոնական Ասիայում։

1899 թվականին Գրյունվեդելին առջարկվել է միանալ ռուսական հնագիտական արշավախմբին, որը ղեկավարում էին Վասիլի Ռադլովը և Կարլ Զալեմանը, որի նպատակը Սինծիան և Չինաստանի հյուսիսային նահանգներն էին։ 1900 թվականին դարձել է Բավարիայի գիտությունների ակադեմիայի, իսկ 1901 թվականին՝ Սանկտ Պետերբուրգի ռուսական կայսերական հնէաբանական ընկերության թղթակից անդամ Սանկտ Պետերբուրգում[3]։ 1902-1903 թվականներին Գրյունվեդելը գլխավորել է առաջին գերմանական գիտարշավը Թուրվան և Սինծիան։ Նրա բացառիկ հայտնագործություններից է Հաոչանի մոտ զանգվածային ավերակների հայտնաբերումը։ Իր «Bericht über archäologische Arbeiten in Idikutschahri und Umgebung im Winter 1902-1903» գրքում (1905) նկարագրել է գիտարշավի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները։ Գրյունվեդելը 1905-1903 թվականին ինքն է գլխավորել է դեպի Տուրֆան երրորդ գերմանական գիտարշավը, որոնց արդյունքները հրատարակվել են «Altbuddhistische Kultstätten in Chinesisch-Turkistan»-ում (1912)։ Գրյունվեդելի գիտարշավները ֆինանսավորում էին Կրուպպ դինաստիայի ներկայցուցչները։ Նա միացել է Հենրիխ Լյուդերսուին, որը վիմագրության գտածոների վերլուծության մեջ հիմնական ներդրումն է ունեցել, այն բանից հետո, երբ 1909 թվականին Հումբոլդտի համալսարանում վերցվել է որպես արևելյան լեզուների պրոֆեսոր։

Գրյունվեդելը եղել է առաջին գիտնականներից մեկը, որը զբաղվել է լեպչի լեզվի ուսումնասիրությամբ։ 1988 թվականին հրատարակվել է նրա կազմած լեպչա-անգլերեն բառարանը[3]։

1921 թվականին Գրյունվեդելը անցել է թոշակի և 1923 թվականին տեղափոխվել է Բավարիա, որտեղ իր վերջին տարիներն անցկացրել է Բադ Տյոլցում՝ գրելով մի շարք գիտական աշխատություններ։ Մահացել է Լենգրիսում 1935 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #116893389 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Union List of Artist Names — 2018.
  3. 3,0 3,1 3,2 Buckland C. E. Dictionary of Indian Biography. — London: Swan Sonnenschein & Co., Lim, 1906. — P. 182.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Գրյունվեդել» հոդվածին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Buddhistische Kunst in Indien, 2. Auflage (Berlin 1920)
  • Mythologie des Buddhismus in Tibet und der Mongolei: Führer durch die lamaistischen Sammlungen des Fürsten E. Echtomskij (Leipzig 1900)
  • Bericht über archäologische Arbeiten in Idikutschahri und Umgebung im Winter 1902—1903 (München 1905)
  • Altbuddhistische Kultstätten in Chinesisch-Turkistan (Berlin 1912)
  • Alt-Kutscha: archäologische und religionsgeschichtliche Forschungen an Temperagemälden aus buddhistischen Höhlen der ersten acht Jahrhunderte nach Christi Geburt. (Berlin, 1920).
  • Die Teufel des Avesta und ihre Beziehungen zur Ikonographie des Buddhismus Zentral-Asiens (Berlin, 1924).
  • Die Legende des Na Ro Pa, des Hauptvertreters des Nekromanten- und Hexentums: Nach einer alten tibetischen Handschrift als Beweis für die Beeinflussung des nördlichen Buddhismus durch die Geheimlehre der Manichäer, übersetzt von A. Grünwedel (Leipzig, 1933).
  • Tusca (Leipzig, 1922).