Ալբերտ Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալբերտ Սողոմոնի Բաբայան
1956 հոկտեմբերի 19 - հոկտեմբերի 5, 1998(1998-10-05) (տարիքը 41)
ԾննդավայրՇուշի
Ծառայության տարիներ1992 - 1998
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Ալբերտ Սողոմոնի Բաբայան (հոկտեմբերի 19, 1956(1956-10-19), Շուշի, Շուշիի շրջան (ԼՂԻՄ), Լեռնային Ղարաբաղ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 5, 1998(1998-10-05)), հայ ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1956 թվականի հոկտեմբերի 19-ին Շուշի քաղաքում։ Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, Մոսկվայի ֆինանսավարկային տեխնիկումը, աշխատանքի անցել Շուշիի, իսկ այնուհետև՝ Ստեփանակերտի խնայդրամարկղում։ 1992 թվականից Ասկերանի պաշտպանական շրջանի ֆինանսական բաժնի պետ էր[1]։

Մահացել է 1998 թվականի հոկտեմբերի 5-ին, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ալբերտ Սողոմոնի Բաբայանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.