Ալբերտ Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Ավագյան

Ալբերտ Գեղամի Ավագյան (07.03.1923, գյուղ Ազատավան (Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ)–11.10.1996, Երևան), հայ գյուղատնտես։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1973)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի Կ. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան (1951)։

1960–1981 թվականներին՝ Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի (այժմ՝ գիտական կենտրոն) բանջարաբուծության բաժնի վարիչ, 1981–1989 թվականներին՝ Հայաստանի Խորհրդային Սոցալիստական Հանրապետության պետագրոարդի բանջարաբոստանային մշակաբույսերի ընտրասերման սերմնաբուծության կայանի տնօրեն։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցման ու զարգացման խնդիրներին։ Առաջարկել է բույսերի տարբեր օրգանների աճի հաշվարկման եղանակներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։