Ալբերտ Ազարյանի կիսանդրի
Ալբերտ Ազարյանի կիսանդրի | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Կարգավիճակ | կանգուն |
Համայնք | Կենտրոն համայնք |
Գտնվում է | Մոսկովյան 3 |
Քանդակագործ(ներ) | Գերասիմ Շահվերդյան |
Հիմնադրում | դեկտեմբերի 1, 2022 |
Ալբերտ Ազարյանի կիսանդրի, Երևանում Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում տեղադրված օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ[1] Ալբերտ Ազարյանի բրոնզե կիսանդրին է[2][3]։ Կիսանդրու հեղինակը քանդակագործ Գերասիմ Շահվերդյանն է[4]։
Բացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտ Ազարյանի կիսանդրու տեղադրման մասին որոշումը Երևանի ավագանին կայացրել է 2021 թվականի հոկտեմբերին[5]։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 1-ին։ Բացմանը ներկա են եղել Ալբերտ Ազարյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ և մարզական դպրոցի սաներ[3]։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Երևանում տեղադրվեց Ալբերտ Ազարյանի կիսանդրին». A1Plus. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Ալբերտ Ազարյանի կիսանդրին՝ Երևանում». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ 3,0 3,1 «Երևանում բացվել է Ալբերտ Ազարյանի կիսանդրին». www.yerevan.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ http (2022 թ․ դեկտեմբերի 2). «Ալբերտ Ազարյանի կիսանդրին՝ մարզադպրոցի բակում». Հայաստանի Հանրապետություն. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Բացվել է «Օղակների արքա» Ալբերտ Ազարյանի կիսանդրին». www.1lurer.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.