Ալբերտո Ֆեռնանդես (հրաձիգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտո Ֆեռնանդես
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝սպորտային հրաձիգ
Երկիր՝ Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 16, 1983(1983-06-16) (40 տարեկան)
Ծննդավայր՝Մադրիդ, Իսպանիա

Ալբերտո Ֆեռնանդես (իսպ.՝ Alberto Fernández Muñoz, հունիսի 16, 1983(1983-06-16), Մադրիդ, Իսպանիա), իսպանացի հրաձիգ[1], 2020 թվականի օլիմպիական չեմպիոնը (խառը թիմեր), աշխարհի եռակի չեմպիոն (2010[2], 2013[3], 2018[4]) ու Եվրոպայի չեմպիոն, Պեկինի[5], Լոնդոնի և Ռիո դե Ժանեյրոյի Օլիպիական խաղերի մասնակից[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտո Ֆեռնանդեսը մարզական կարիերան սկսել է 1998 թվականին։ Երկար ժամանակ մեծ հաջողություններ չի ունեցել միջազգային ասպարեզում, մինչև 2006 թվականին դարձել է ստենդային հրաձգության Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

2007 թվականին Կորեայում անցկացված աշխարհի գավաթի էտապում դարձել է երկրորդը՝ նվաճելով իր կարիերայում առաջին գավաթային տիտղոսը։ Մեկ տարի անց ելույթ է ունեցել Պեկինի Օլիմպիական խաղերում։ Այնտեղ իսպանացին անհաջող է հանդես եկել. որակավորման փուլում նա խփել է 125 թիրախներից միայն 106-ը և վերջին տեղը կիսել Բոլիվիայի և Ֆիլիպինների մարզիկների հետ։

2010 թվականին Ֆեռնանդեսը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ ավելի ուշ հաղթել է նաև աշխարհի առաջնությունում՝ գերազանցելով փորձառու ռուս հրաձիգ Ալեքսեյ Ալիպովին։ 2011 թվականին Սիդնեյում առաջին գավաթային հաղթանակն է տարել իր կարիերայում։

Իր երկրորդ Օլիմպիական խաղերում Ֆեռնանդեսը դարձյալ անհաջող է հանդես եկել։ Որակավորման փուլում նա թույլ է տվել 9 վրիպում և գրավել 25-րդ հորիզոնականը։

Լիմայում և Լոնատոյում կայացած աշխարհի առաջնություններում իսպանացին զբաղեցրել է չորրորդ տեղը։ 2016 թվականի սկզբին մի քանի անընդմեջ հաղթանակներ է տարել, այդ թվում՝ Ռիո դե Ժանեյրոյի նախաօլիմպիական փուլում, որը կայացել է խաղերի մեկնարկից չորս ամիս առաջ։

2020 թվականի Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ (խառի թիմեր)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Alberto Fernandez»։ London 2012։ Արխիվացված է օրիգինալից 6 September 2012-ին։ Վերցված է 9 September 2012 
  2. «Alberto Fernández se proclama campeón del mundo en la modalidad de foso olímpico». Europa Press, 3 de agosto de 2010.
  3. «España se cuelga el oro en Lima». Europa Press, 26 de septiembre de 2013.
  4. «Alberto Fernández, campeón del mundo de foso olímpico». Marca, 3 de septiembre de 2018.
  5. «Men's Trap Qualification»։ London 2012։ Արխիվացված է օրիգինալից 4 December 2012-ին։ Վերցված է 9 September 2012 
  6. «Alberto Fernández Bio, Stats, and Results»։ Olympics at Sports-Reference.com։ Արխիվացված է օրիգինալից 18 April 2020-ին։ Վերցված է 13 June 2015