Ալբերտո Կորդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտո Կորդա
ֆր.՝ Alberto Korda
KordaOfCheWalking.jpg
Ծնվել է սեպտեմբերի 14, 1928({{padleft:1928|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:14|2|0}})[1][2][3]
Ծննդավայր Հավանա, Կուբա
Մահացել է մայիսի 25, 2001({{padleft:2001|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:25|2|0}})[4][1][2][3] (72 տարեկանում)
Մահվան վայր Փարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Flag of Cuba.svg Կուբա
Ստեղծագործություն(ներ) Հերոսական պարտիզան
Մասնագիտություն լուսանկարիչ և նկարիչ
Alberto Korda Վիքիպահեստում

Ալբերտո Կորդա (իսպ.՝ Alberto Díaz Gutiérrez, սեպտեմբերի 14, 1928({{padleft:1928|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:14|2|0}})[1][2][3], Հավանա, Կուբա - մայիսի 25, 2001({{padleft:2001|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:25|2|0}})[4][1][2][3], Փարիզ, Ֆրանսիա), կուբացի լուսանկարիչ, Չե Գևարայի հանրահայտ «Guerrillero Heroico» («Հերոսական պարտիզան») լուսանկարի հեղինակը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորդան ծնվել է 1928 թվականի սեպտեմբերի 14-ին Հավանայում: Առաջին անգամ լուսանկարել է ընկերուհուն հոր Kodak 35մմ լուսանկարչական ապարատով։ Կորդան երկաթուղային աշխատողի զավակ էր և տարբեր աշխատանքներ է կատարել, մինչև դարձել է լուսանկարչի օգնական։ Լուսանկարչական գործունեության սկզբնական շրջանում լուսանկարել է խնջույքներ, հարսանիքներ ևն։ 1946-1950 թվականներին Հավանայի Կանդլեր քոլեջում (Candler College) սովորել է առևտուր։ 1956 թվականին հիմնել է լուսանկարչական սեփական ստուդիան Հավանայում և աշխատել այնտեղ ողջ օրը։ 1959-1962 թվականներին դարձել է Կուբայում լույս տեսնող «Revolución» օրաթերթի լրագրող[5]:

Իր կեղծանունը լուսանկարիչը վերցրել է հունգարացի ռեժիսորներ Զոլտան և Ալեքսանդր Կորդաների ազգանունից[6]:

Լինելով «Revolución» թերթի լրագրող՝ 1960 թվականի մարտի 5-ին՝ ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված սգո երթի ժամանակ, Ալբերտո Կորդան արել է Չե Գևարայի լուսանկարը, որը դարձել է համաշխարհային հեղափոխության խորհրդանիշը[7]: Լուսանկարիչը երբեք չի ստացել իր լուսանկարների հեղինակային իրավունքը, քանի որ Ֆիդել Կաստրոն չէր ընդունում Բեռնի կոնվենցիան: Չնայած դրան՝ 2000 թվականին նա շահել է Smirnoff ընկերության դեմ դատը, որն օգտագործել էր իր լուսանկարը գովազդում շահութային նպատակներով։ Մեկնաբանելով իր լուսանկարի ապօրինի օգտագործումը՝ Ալբերտո Կորդան նշել է. «Որպես այն գաղափարների կողմնակից, որոնց համար մահացավ Չե Գևարան` ես թշնամություն չեմ զգում մարդկանց հանդեպ, ովքեր փորձում են վառ պահել նրա հիշատակը։ Սակայն ես սկզբունքորեն դեմ եմ Չե Գևարայի լուսանկարները այնպիսի ապրանքների համար գովազդելուն, ինչպիսին է ալկոհոլը. դա պղծում է Չեի հիշատակը»: Դատի արդյունքում ստացած 50.000 դոլարը Կորդան նվիրաբերել է Կուբայի առողջապահական համակարգին՝ ասելով, որ եթե Չե Գևարան կենդանի լիներ, նույն կերպով կվարվեր։

Կորդան Չե Գևարայի լուսանկարը անշահախնդրորեն նվիրել է իտալացի հրատարակիչ Ջանջակոմո Ֆելտրինելիին, ով հայտնի էր «Բժիշկ Ժիվագո» վեպի հրատարակությամբ։ Ֆելտրինելիին է որոշ ժամանակ պատկանել լուսանկարը[8]:

Հեղափոխությունից հետո մոտ տասը տարի Կորդան եղել է Ֆիդել Կաստրոյի անձնական լուսանկարիչը։ 1968-1978 թվականներին նա կենտրոնացել է ստորջրյա լուսանկարչության վրա մինչև 1978 թվականի լուսանկարների ցուցահանդեսը Ճապոնիայում: Ցուցահանդեսից հետո մեծացավ հետաքրքրությունը նրա լուսանկարների հանդեպ։ Նա շատ կարճ ժամանակ երևում է Վիմ Վենդերսի «Բուեն Վիսթի ակումբը» ֆիլմի նախաբանում՝ չհիշատակվելով տիտրերում։ 2005 թվականին՝ մահից չորս տարի անց, Ալբերտո Կորդան դարձել է «Kordavision» լիամետրաժ վավերագրական ֆիլմի գլխավոր հերոսը։

Կորդան մահացել է 2001 թվականին Փարիզում` իր ցուցահանդեսի ժամանակ: Թաղված է Հավանայի Կոլոն գերեզմանատանը:

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Կապիտալիստական երկրներում ավելի հեշտ է. եթե դու լուսանկարել ես Ռեյգանին, բայց ներքևում գրել ես «Ռուզվելտ», քեզ ուղղակի գործից կազատեն: Սակայն եթե ես Ֆիդելի լուսանկարի տակ գրեի «Ռաուլ», ինձ կարող էին գնդակահարել:
- Ալբերտո Կորդա
Aquote2.png
Aquote1.png Մոռացի'ր ապարատի մասին, մոռացի'ր օբյեկտիվը. ցանկացած չորսդոլարանոց ապարատով դու կարող ես լավագույն լուսանկար կատարել[9]:
- Ալբերտո Կորդայի խորհուրդը մոլի լուսանկարիչներին
Aquote2.png


Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորդան անհատական ավելի քան 50 ցուցահանդեսների հեղինակ է: Ահա դրանցից մի քանիսը.

  • Հելսինկի, 1962, «Gallería H. Diafragma Canon»
  • Միլան, 1985, Galería Servando Cabrera
  • Հավանա, 1986, «Roy Boyd Gallery»
  • Չիկագո, 2000

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Palma de Plata», Կուբա 1959
  • Տարվա լավագույն լուսանկարիչ, «Revolución Journal», Կուբա, 1960-1963
  • Ստորջրյա լուսանկարչության միջազգային 5-րդ փառատոնի դափնեկիր, Իտալիա, 1979
  • «Olorum Cubano» մրցանակակիր, Կուբա, 1998
  • «Foto Histórica» առաջին մրցանակակիր, Կուբա, 1980

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Alberto Korda
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #120898365 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. V&A — Che Guevara: Revolutionary & Icon
  6. Alberto Korda by Bill Lasarow
  7. Герман Ломов. «История одного снимка, или исследовательское повествование о том, как создаются шедевры за три щелчка фотографического затвора» // ежеквартальный журнал Академии мировой астрологии и метаинформации «Kalacakra — Колесо Времени — Wheel of Time» № 1 (47), 2006. — М.: Академия мировой астрологии и метаинформации, 2006, — стр. 20 — 45.
  8. The story about the image of Che Guevara — as told by Alberto «Korda» Gutierrez (1928—2001) in Havana — December ’93
  9. Seeing with the heart by V. Sridhar, Frontline Volume 19 - Issue 25, December 7 2002.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]