Ալբան Լաֆոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալբան Լաֆոն
Alban Lafont
Alban Lafont - entrainement - 9 mai 2018 1.jpg
Լաֆոնը Թուլուզի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Alban-Marc Lafont
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Բուրկինա Ֆասո Բուրկինա Ֆասո
Ծննդյան ամսաթիվ հունվարի 23, 1999(1999-01-23)[1] (20 տարեկան)
Ծննդավայր Ուագադուգու, Բուրկինա Ֆասո
Հասակ 193 սմ
Քաշ 77 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ֆիորենտինա
Համար
Պատանեկան կարիերա
2008-2014 Ֆրանսիա Լատուիզ
2014-2015 Ֆրանսիա Թուլուզ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2018 Ֆրանսիա Թուլուզ 98 (0)
2018-ներկա Իտալիա Ֆիորենտինա 0 (0)
Ազգային հավաքական
2015 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 5 (0)
2015 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 2 (0)
2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 4 (0)
2017-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 5 (0)
2017-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 21-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 21-ի, 2018

Ալբան Լաֆոն (ֆր.՝ Alban Lafont, հունվարի 23, 1999(1999-01-23)[1], Ուագադուգու, Բուրկինա Ֆասո), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆիորենտինայի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուլուզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաֆոնը Թուլուզի ակադեմիայի սան է[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի նոյեմբերի 28-ին՝ 16 տարեկան և 310 օրական հասակում՝ Նիսի դեմ խաղում[4]՝ դառնալով Լիգա 1-ի պատմության ամենաերիտասարդ դարպասապահը[5]։ Այս խաղից հետո նա դարձավ Թուլուզի հիմնական դարպասապահը՝ փոխարինելով Ալի Ահամադային և Մաուրո Գոյկոեչեային։ 2016 թվականի հունվարին Լաֆոնը La Gazzetta dello Sport-ի կողմից ճանաչվեց աշխարհի 34-րդ լավագույն մինչև 20 տարեկան ֆուտբոլիստը[6]՝ ցանկում դառնալով 2-րդ դարպասապահը Ջանլուիջի Դոնարումայից հետո[7]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 24 հանդիպում՝ 8 խաղում իր դարպասը պահելով անառիկ[8]։ 2016 թվականի հունիսի 30-ին երկարաձգեց իր պայմանագիրը Թուլուզի հետ մինչև 2020 թվականը[9]։

2016-17 մրցաշրջանում Լաֆոնը հաստատվեց Թուլուզի հիմնական դարպասապահի դիրքում։ Իր առաջին հանդիպումը Ֆրանսիայի լիգայի գավաթում անցկացրեց 2016 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Օսերի դեմ խաղում՝ այս խաղում իր դարպասը պահելով անառիկ[10]։ Իր դեբյուտը Ֆրանսիայի գավաթում նշեց 2017 թվականի հունվարի 8-ին՝ Մարսելի դեմ խաղում[11]։ 2017 թվականի փետրվարի 19-ին՝ ՊՍԺ-ի դեմ խաղում[12] Լաֆոնը անցկացրեց իր 50-րդ հանդիպումը Լիգա 1-ում՝ դառնալով ամենաերիտասարդ դարպասապահը, ով այսպիսի հաջողության է հասել վերջին 30 տարվա մեջ[13]։ 2018 թվականի փետրվարին ֆրանսիացին CIES-ի կողմից ճանաչվեց աշխարհի երկրորդ ամենախոստումնալից մինչև 20 տարեկան ֆուտբոլիստը՝ Ջանլուիջի Դոնարումայից հետո[14]՝ առաջ անցնելով Golden Boy-ի մրցանակակիր Կիլիան Մբապպեից[15][16]։ 2018 թվականի ապրիլի 29-ին՝ Ռենի դեմ խաղը[17] դարձավ 100-րդը Լաֆոնի պրոֆեսիոնալ կարիերայում։ Նա Թուլուզի առաջին թիմի կազմում անցկացրեց 106 հանդիպում՝ բաց թողելով 130 գնդակ և 35 խաղում իր դարպասը պահելով անառիկ։

Ֆիորենտինա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 2-ին Լաֆոնը 5 տարվա պայմանագիր կնքեց Ֆիորենտինայի հետ[18][19]։ Ակումբը նրա համար վճարեց 7 միլիոն եվրո[20]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաֆոնը ներկայացրել է Ֆրանսիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[21]։ Մ20 հավաքականի կազմում նա մասնակցեց 2017 թվականի աշխարհի առաջնությանը[22]՝ անցկացնելով 2 հանդիպում[23], սակայն Ֆրանսիան դուրս մնաց մրցաշարի 1/8 եզրափակչից[24]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 21-ի դրությամբ[25]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Թուլուզ 2015–16 Լիգա 1 24 0 0 0 0 0 24 0
2016–17 36 0 1 0 1 0 38 0
2017–18 38 0 1 0 5 0 44 0
Ընդհանուր 98 0 2 0 0 0 6 0 106 0
Ֆիորենտինա 2018–19 Սերիա A 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 98 0 2 0 0 0 6 0 106 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիգա 1-ում հանդես եկած ամենաերիտասարդ դարպասապահ․ 16 տարեկան և 310 օրական[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «France - A. Lafont - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21 
  3. «Scout Report: Alban Lafont | France’s next goalkeeper? • Outside of the Boot»։ outsideoftheboot.com (en-US)։ Վերցված է 2018-07-21 
  4. «FC Toulouse - OGC Nice, Nov 28, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21 
  5. 5,0 5,1 uefa.com (2015-12-05)։ «UEFA.com's weekly wonderkid: Alban Lafont»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21 
  6. «Gazzetta: 50 Best U20 Players | 433 NEWS» (անգլերեն)։ 2016-01-28։ Վերցված է 2018-07-21 
  7. Flanagan Aaron (2016-01-28)։ «Dele Alli named the world's EIGHTH best under-20 star - who is ranked above him?»։ mirror։ Վերցված է 2018-07-21 
  8. «Alban Lafont | Football Stats | Toulouse | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-07-21 
  9. Rédaction։ «Alban Lafont et Issa Diop signent pros au TFC»։ L'ÉQUIPE (fr-FR)։ Վերցված է 2018-07-21 
  10. «FC Toulouse - AJ Auxerre, Oct 26, 2016 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21 
  11. «FC Toulouse - Olympique Marseille, Jan 8, 2017 - Coupe de France - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21 
  12. «Paris Saint-Germain - FC Toulouse, Feb 19, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21 
  13. «Toulouse starlet becomes youngest goalie to hit 50 Ligue 1 appearances for three decades»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21 
  14. «Gianluigi Donnarumma: AC Milan keeper named top under-20 European prospect»։ BBC Sport (en-GB)։ 2018-02-19։ Վերցված է 2018-07-21 
  15. «Weekly Post»։ www.football-observatory.com (en-GB)։ Վերցված է 2018-07-21 
  16. «Top 10 promising U20 players in European Football by CIES - Vivaro News»։ Vivaro News (en-US)։ Վերցված է 2018-07-21 
  17. «Stade Rennais FC - FC Toulouse, Apr 29, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21 
  18. «Fiorentina sign teenage shot-stopper Alban Lafont from Toulouse»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21 
  19. «ViolaChannel - Lafont completes Fiorentina move»։ en.violachannel.tv (իտալերեն)։ Վերցված է 2018-07-21 
  20. «DONE DEAL: Fiorentina sign Toulouse keeper Alban Lafont - Tribal Football»։ Վերցված է 2018-07-21 
  21. «Alban Lafont: Meet the sensational shot stopper lighting up Ligue 1»։ Back Of The Net Football.com (en-US)։ 2017-04-08։ Վերցված է 2018-07-21 
  22. «Mbappe left out of France U20 WC squad»։ ESPN.com։ Վերցված է 2018-07-21 
  23. FIFA.com։ «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - France - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-07-21 
  24. FIFA.com։ «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Matches - France-Italy - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-07-21 
  25. «Alban Lafont»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]