Jump to content

Ալբանիայի շրջակա միջավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալբոնայի հովիտ ազգային պարկ, Ալբանիա

Ալբանիայի շրջակա միջավայր, բնորոշվում է կենդանական ու բուսական իրնքնատիպ աշխարհով, կղզային ոչ մեծ պետությունում գտնվող գետերի բազմազանությամբ։ Ալբանիայի շրջակա միջավայրը բաղկացած է բնապահպանական տարբեր շրջաններից, որոնք ներկայացնում են աշխարհագրական մեկ ընդհանուր էկոհամակարգ՝ իր ջրային ռեսուրսներով, վերականգնվող էներգիայով և դրանց վրա ազդեցությամբ[1]։ Ալբանիայի տարածքի մեծ մասում իշխող է լեռնային լանդշաֆտը, իսկ մյուս հատվածն աչքի է ընկնում բարեբեր հողերով հայտնի հովիտներով։ Ընդհանուր առմամբ, Ալբանիայի տարածքի 70 %-ը զբաղեցնում են լեռներն ու բլուրները՝ ծովի մակարդակից մինչև 2751 մ բարձրությամբ։ Ալբանական լեռնային լանդշաֆտը չի զիջում շվեյցարական ու ավստրիական լանդշաֆտին, իսկ Ադրիատիկ ծովի ափամերձ հատվածները՝ իտալական ծովափերին։

Սերբիայի ու Չեռնոգորիայի, Մակեդոնիայի ու Հունաստանի սահմաններին մոտ կան մի քանի խոշոր լճեր՝ Շկոդերը, Օհրիդը, Պրեսպան։

Ալբանիայի կլիման մերձարևադարձային միջերկրածովյան կլիմա է՝ շոգ, չոր ամառներով և ցուրտ, խոնավ ձմեռներով։ Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը +24 °C - +28 °C է։ Հունվարին հիմնականում օդրի ջերմաստիճանը չի իջնում +4 °C-ից։ տեղումները հիմնականում բաժին են ընկնում գարնանն ու աշնանը։ Ծովի մակարդակի բարձրությունից կախված՝ երկրի տարբեր տեղերում փոխվում է կլիման։ Լեռնային տեղանքում ջերմաստիճանը զգալիորեն տարբերվում է հովտային շրջանների ջերմաստիճանից։ Այստեղ ցրտերը կարող են հասնել մինչև -20 °C, իսկ տեղումների տարեկան միջին քանակությունը՝ 2.600 մմ և ավելի[2]։

Բնապահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղտոտված ջրերը և օդը, հողի էրոզիան, թափոնների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքը Ալբանիայի բնապահպանական հիմնական խնդիրներն են։ Մեկ այլ վտանգ են տարերային աղետների ռիսկերը, կլիմայական փոփոխությունները։ Ուրբանիզացման արագ տեմպերը և բնական ռեսուրսների նկատմամբ մեծ պահանջարկը դեգրադացման մակարդակի աճի պատճառ են հանդիսցել։ Ներկայումս Ալբանիան ջերմոցային գազերի ցածր չափաբաժնով է առանձնանում, սակայն այն աստիճանաբար ավելանում է՝ հիմնականում տրանսպորտի, գյուղատնտեսության զարգացման ու թափոնների ավելացման հետևանքով[3]։ Ալբանիան զգալի պոտենցիալ ունի բնապահպանական մաքուր տնտեսության ու վերականգնվող էներգիայի զարգացման համար։ Երկիրը հետևողականորեն աշխատում է շրջակա միջավայրի, էներգիայի վերկանգնվող աղբյուրների ու էնեգետիկ արդյունավետության համար իրավական ինստիտուցիոնալ համակարգեր մշակելու ուղղությամբ։

Կենսաբազմազանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանիան բնորոշվում է էկոհամակարգերի բազմազանությամբ, որն աչքի է ընկնում բույսերի մեծ տեսականիով՝ հիմնականում միջերկրածովյան։ Դրանք լավ երևում են երկրի արգելանոցային տարածքներում[4]։ Ալբանիայում կան 6 ազգային պարկ, 24 արգելանոց և բնության հուշարձան[5][6]։

Ալբանիան այն երկրներից է, որ առանձնանում են կենդանական աշխարհի բազմազանությամբ։ Մեծ լճերը և ափամերձ ծովախորշերը չվող թռրունների ձմեռման կարևոր շրջաններից են։ Մոտ 70 տեսակի ջրային թռչուններ՝ 180.000 միավոր ընդհանուր քանակությամբ, ձմեռն անցկացնում են Ալբանիայում։ Երկիրը նաև չվող թռչունների, չղջիկների, միջատների թռիչքների ճանապարհների հատման վայր է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Albania country profile».
  2. Коллектив авторов Полный энциклопедически справочник. Страны мира. — ОЛМА Медиа Групп, 2012-07-20. — 98 с. — ISBN 9785373048361
  3. Neil Olsen Albania. — Oxfam, 2000. — 92 с. — ISBN 9780855984328
  4. «Biodiversity in Albania». Climatechangepost.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  5. «Охраняемые территории Албании» (PDF).
  6. «Protected Planet». Protected Planet. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբանիայի շրջակա միջավայր» հոդվածին։