Զբոսաշրջությունն Ալբանիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերատ՝ «հազար ու մի լուսամուտների քաղաք»
Բուտրինտիի անտիկ ամֆիթատրոն
Գիրոկաստրա՝ քարե քաղաք
Պրոկլետյե՝ լեռնազանգված հյուսիսային Ալբանիայում
Կրույա ամրոցը
Սկանդերբեգի գերեզմանը և Լեժյո ամրոցը
Օխրիդ լիճը ձմռանը

Զբոսաշրջությունն Ալբանիայում ներկայումս թույլ զարգացած ճյուղերից է, սակայն առաջ է շարժվում արագ տեմպերով։ 2009 թվականին, համաձայն Ալբանիայի Ազգային վիճակագրական ինստիտուտի զեկույցի, երկրում կա 369 հյուրանոց 5888 համարներով և 11 932 քնատեղով։ 2009 թվականին Ալբանիա են այցելել մոտ 1.5 մլն արտասահմանյան զբոսաշրջիկ, որոնցից 236 հազարը հանգրվանել են հյուրանոցներում և անց են կացրել այնտեղ 540 հազար մարդ-գիշեր[1]։

Ալբանիան գրավում է զբոսաշրջիկներին հարուստ հնագիտական ժառանգությամբ՝ թվագրվող Հին Հունաստանի և Հռոմի, Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին, մաքուր լողափերով, լեռնային տեղանքով, ավանդական ալբանական խոհանոցի համեղ ուտելիքներով, Սառը պատերազմից մնացած պատմական հետքերով, յուրահատուկ ավանդույթներով և հյուրընկալությամբ, ցածր գներով, գյուղական վայրերի վայրի և ինքնօրինակ միջավայրով։

Ըստ Lonely Planet-ի դասակարգման համաձայն Ալբանիան առաջին հորիզոնականում էր 2011 թվականին այցելելու համար[2]։ The New York Times-ի դասակարգմամբ 2014 թվականին այցելելու 52 երկրներից Ալբանիան 4-րդն էր[3]։ Ամերիկյան առցանց Huffington Post հրատարակությունը 2013 թվականին ներկայացրել էր 10 պատճառ, որի համար արժեր այցելել Ալբանիա[4]։ 2011 օգոստոսին ալբանական ծագմամբ ամերիկյան դերասանուհի Էլայզա Դուշկան այցելեց Ալբանիան, որպեսզի փաստագրական ֆիլմ նկարահանի իր հոր հայրենիքի մասին «Սիրելի Ալբանիա» (անգլ.՝ Dear Albania) վերնագրով[5][6][7][8]։ Ալբանիան հաճախ կոչում են «Միջերկրածովյան նոր սեր» կան «Եվրոպայի վերջին գաղտնիք»[9]։

Արտասահմանյան զբոսաշրջիկների մեծ մասը Ալբանիա գալիս է Կոսովոյից, Չեռնոգորիայից, Հունաստանից, Մակեդոնիայից, Մոնտենեգրոյից, Իտալիայից[10], լինում են զբոսաշրջիկներ Լեհաստանից, Չեխիայից, նաև Արևմտյան Եվրոպայի երկրներից՝ Գերմանիա, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիայից, Սկանդինավյան և այլ երկրներից[11], նաև ալբանական մեծ սփյուռքից։ Այցելում են նաև ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ասիայի տարբեր երկրներից։ Մինչև Ալբանիա առաջին այցելությունը զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում առցանց կամ տպագիր հրատարակված և տուրիստական ինտերնետ-հարթակներում խորհրդատվություն անցնել երթուղու վերաբերյալ կոնկրետ հարցերի վերաբերյալ կամ շրջագայություն կազմակերպել տեղական տուրիստական գործակալությունների միջոցով։ Կազմակերպված զբոսաշրջային խմբերը որպես կանոն այցելում են բազմաթիվ հնագիտական հուշարձաններ և պատմական քաղաքներ։ Աճում են լաստանավային և հեծանվային զբոսանքների պահանջարկը, նաև արշավները գյուղական տարածքների դժվար անցանելի ճանապարհներով։ Վերջին ժամանակներս Տիրանայում և մյսու քաղաքներում բացվում են մեքենաների վարձակալության գործակալություններ, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ։ Ալբանիայում տարածված է դառնում բուժական զբոսաշրջությունը, ամենից շատ՝ ատամնաբուժական, քանի որ ալբանական ատամնաբույժների առաջարկած գները նվազագույնն են Հարավային Եվրոպայում։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական պեղումների տեղանքներ և քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանիայի ամենաշատ այցելվող զբոսաշրջային քաղաքները՝

Ամենաշատ այցելվող հնագիտական տեղանքները.

Զբոսաշրջության զարգացման խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրում զբոսաշրջության զարգացման հիմնական խնդիրը ճյուղի առաջխաղացման հստակ ռազմավարության բացակայությունն է։ Առկա են զբոսաշրջության զարգացմանը խանգարող մի շարք չկարգավորված հարցեր, ինչպես՝ տարածքային զարգացման համակարգված նախագծի բացակայությունը, անօրինական կառուցապատումը, չվերահսկվող աղբակուտակումները, ճանապարհային և քաղաքային տնտեսությունների վատ վիճակը, որսագողությունը, առանձին հողատարածքների սեփականության իրավունքների վիճարկելի հարցերը։ Բացակայում է նաև զբոսաշրջային ոլորտի աշխատակիցների նախապատրաստման հստակ համակարգը։


Տիրանայի համայնապատկերը Դաշտ լեռից
Տիրանայի համայնապատկերը Դաշտ լեռից


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
  2. «From BalkanTravellers.com http://www.suite101.com/content/lonely-planet-albania---in-from-the-cold-in-2011-a303777». BalkanTravellers. Արխիվացված է 400,000 More Tourists Visited Albania in 2008 օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն); External link in |title= (օգնություն)
  3. «52 Places to Go in 2014». Նյու Յորք Թայմս. 2014 թ․ հունվարի 10.
  4. Giray, Leyla (2012 թ․ դեկտեմբերի 27). «10 Reasons 2013 Is The Time To Visit Albania». The Huffington Post.
  5. Rider, Taryn (2012 թ․ հուլիսի 3). «Eliza Dushku On Her Albanian Passion Project: I Have An Emotional Connection To This Country (EXCLUSIVE Q&A)». Celebuzz. Վերցված է 2012 թ․ հուլիսի 10-ին.
  6. Dushku, Eliza (2011 թ․ սեպտեմբերի 2). «Why You Must Visit Albania». Huffington Post. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
  8. «Eliza Dushku në Tiranë, promovon vlerat turistike të Shqipërisë». Koha.net. 2011 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
  9. «Albanie». Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
  10. «Treguesit statistikorë të turizmit». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
  11. Turizmi ne Shqiperi: Reklama per Evropen Lindore, Shqiperia.com

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանի ճանապարհորդական պաշտոնական ուղեցույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]