Ալբանական ժողովրդական պոեզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալբանական ժողովրդական պոեզիա, ալբան ժողովրդի ստեղծած բանաստեղծական երկերը, որոնք ալբանական ժողովրդական երգերի հետ մեկտեղ մաս են կազմում ալբանական գրականության

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1830 թվականին Վուկ Կարաջիչը ներկայումս Կոսովոյի տարածքում գտնվող Պեչ քաղաքին մերձակա Ջուրակովաց գյուղի բնակիչ Դովիցա Օբադովիչի խոսքերից առաջին անգամ գրի է առել ալբանական ժողովրդական պոեզիայի նմուշներ՝ տասներկու երգ և մեկ հանելուկ[1][2][3]։

Ալբանական ազգային շարժման ժամանակաշրջանում ալբանական բանավոր գրական ստեղծագործությունը զարթոնք է ապրել՝ մասնակից դառնալով ալբանացիների ազգային ինքնագիտակցության ձևավորմանը: Ալբանական ժողովրդական գրական ստեղծագործությունների առաջին հավաքածուն լույս է տեսել Յոն Հանի «Albanische Studien» գրքում[4], իսկ հանրահայտ էպիկական պոեմներից մեկը դարձել է «Լեռնային վին»-ը, որի կազմողն ու հեղինակը ֆրանցիսկյան վանական Գյերգ Ֆիշտն է։ 1905—1908 թվականներին Նիկոլա Իվանայը հրատարակել է ժողովրդական հերոսական երգերի ժողովածու՝ «Shpnesa e Shqypnisë» խորագրով՝ դառնալով նմանատիպ ժողովածուներ լույս ընծայած առաջին հեղինակներից մեկը[5]։

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Ալբանիայում գրի առնված ժողովրդական գրական ստեղծագործությունները, երգերի տեքստերը ալբաներենի գեգյան բարբառով են, որում մեծ թիվ են կազմում սերբական բառերը։ Հարավային Ալբանիայում դրանք տոսկյան բարբառով են, որտեղ սլավոնական բառերին ալբանացված տեսք, ձև է տրված[6]։ Ամենատարածված ժողովրդական երգերի օրինակներ են[7]՝

  • Առաջնագծի զինվորների ալբանական երգեր, այդ թվում՝ Մուջոյի ու Խալիլի մասին երգաշարը, ինչպես նաև՝ «Գյերգ Էլեզ Ալիա»-ն
  • «Էֆրոզինիան Յանինայից»
  • «Կոնստանտինն ու Դորունտինան», («Բալլադ Կոնստանտինի ու Ջոկինայի մասին»)
  • «Բունայի վրա ծանր մուժ է կախվել»
  • «Ախ, իմ չքնաղ Մորեա»
  • «Մաշկուլորա ծառի մոտ»
  • Չամի ժողովրդական երգեր (օրինակ՝ Չելո Մեզանիի մասին երգը)
  • Երգեր Կոսովոյի դաշտի ճակատամարտի մասին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Akademija nauka i umjetnosti Bosne i Hercegovine (1987). Posebna izdanja. էջ 174. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին. «filolosku studiju o jeziku albanskih narodnih piisama iz okoline Peci koje je Vuk Karadzic zapisao 1830. godine»
  2. Vladeta Vuković (1988). Život i delo Vuka Karadžića. Akademija nauka i umetnosti Kosova, Odeljenje jezičkih i književnih nauka i umetnosti. էջ 103. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.
  3. Dobrašinović, Golub (1970). «Сабрана дела Вука Караџића. 18, О Црној Гори. Разни списи» (սերբերեն). Belgrade: Prosveta. OCLC 491892238.
  4. Cornis-Pope, Neubauer, 2007, էջ 336
  5. Neziri, Zeqirja. «RAPSODËT E RUGOVËS DHE TEORIA E EPOSIT». Radio Kosova e lire. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
  6. Memoirs of the American Folk-lore Society. Vol. 44. American Folk-lore Society. 1954. էջեր 146–148.
  7. Elsie, Robert. «Oral Literature Oral verse». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 4-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]