Ալբանական Գողգոթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալբանական Գողգոթա
Թվական {{{թվական}}}
Վայր {{{վայր}}}
Արդյունք {{{արդյունք}}}


Այսպես կոչված Ալբանական գողգոթայի քարտեզագրական պատկերումը: Իրադարձությունների ժամանակաշրջանը՝ 1915 թ. հոկտեմբերի 15 - 1916 թ. ապրիլ:

Ալբանական գողգոթա՝ (սերբ.՝ Албанска голгота) պատմագրության մեջ հայտնի է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1915 - 1916 թթ. ձմռանը «կենտրոնական տերությունների» ներխուժման պատճառով սերբական զորքի և սերբ քաղաքացիական անձանց՝ Ալբանիայի և Չերնոգորիայի տարածքներով նահանջով: Կենտրոնական տերությունների դաշինքը կամ զինակցությունը, որը նաև կոչվում էր Քառյակ դաշինք կամ քառյակ զինակցություն, գլխավորում էր Գերմանիան, անդամակցում էին Ավստրո-Հունգարիան, Օսմանյան կայսրությունը, Բուլղարիան, սակայն կոնկրետ Սերբիա ներխուժեցին ավստրո-հունգարական, գերմանական և բուլղարական զորքերը: Սերբական բանակը և քաղաքացիական անձինք անցան Մետոհիյայից մինչև Ադրիատիկ ծով, որի ափին Անտանտի պետությունները նրանց հատկացրեցին նավեր՝ տեղափոխվելու համար: Նահանջի ժամանակ սովից, վերքերից և հիվանդություններից մահացան հազարավոր զինվորներ և քաղաքացիական անձինք. որոշ տվյալներով՝ 155 հազար մարդ:

Ներխուժումը Սերբիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականին սերբական բանակի՝ Կոլուբարայի ճակատամարտում տարած հաղթանակից մինչև 1915 թվականի աշունը սերբական սահմանում խաղաղություն էր: Սակայն 1915 թվականի հոկտեմբերի 6-ին գերմանական բանակի 11-րդ կորպուսը՝ զորահրամանատար Ավգուստ ֆոն Մակենզենի գլխավորությամբ անցավ Սերբիայի դեմ լայնածավալ հարձակման: Արդեն 1915 թվականի հոկտեմբերի 15-ին ավստրո-հունգարական զորքը անցավ Սավան և Դրինան, իսկ գերմանական զորքն արդեն անցել էր Դանուբը և գրավել Բելգրադն ու Սմեդերովոն, և սերբական զորքին ստիպեց սկսել մեծամաշտաբ նահանջ:

Նույն օրը՝ 1915 թվականի հոկտեմբերի 15-ին բուլղարական բանակը, ճնշելով սերբական թույլ դիմադրությունը՝ հեշտությամբ արդեն 1915 թվականի հոկտեմբերի 22-ին գրավել էր Սկոպիեն,Շտիպն ու Կումանովոն, ինչը սերբերի հետագա նահանջի համար դարձավ մեծ խնդիր: Կոսովոյում սերբական բանակն ընկել էր անելանելի դրության մեջ, իսկ դեպի Սալոնիկ ճանապարհը փակ էր: Ավստրո-հունգարական բանակը հյուսիս-արևմուտքից, գերմանական բանակը արևմուտքից, իսկ բուլղարական բանակը հարավից մեծ արագությամբ շարժվում էին՝ ոչնչացնելու ջախջախված սերբական բանակի մնացած մասը: Եռյակ դաշինքի ճնշման տակ սերբական բանակի գլխավոր հրամանատրի կողմից որոշում ընդունվեց դադարեցնել Սերբիայի հարավային սահմանով դեպի Սալոնիկ նահանջը: Այդ որոշումը ընդունվել էր Վարդար գետով անցնելու անհաջող փորձի պատճառով, քանի որ գետափնյա տարածքներն արդեն գրավված էին բուլղարական բանակի կողմից: Սերբական բանակի գլխավոր հրամանատարությունը սկսեց պլան մշակել բանակի հետագա գործողությունների և սպասվող վտանգների վերաբերյալ: Կապիտուլիացիան (գլխովին հանձնումը՝ անձնատրությունը) բացառվում էր, քանզի դա կնշանակեր պետության կործանում: Ժիվոին Միշիչի (սերբ.՝ Живојин Мишић) և նրա գաղափարակիցների՝ Ստեպա Ստեպանովիչի (սերբ.՝ Степа Степановић), Պավել Յուրիշիչ-Շտուրմի (սերբ.՝ Павел Јуришић Штурм) և Միխայլո Ժիվկովիչի (սերբ.՝ Михаил Живковић) առաջարկը՝ (նոյեմբերի 29 — դեկտեմբերի 1 1915 թ.) հակահարձակում սկսել թշնամիների դեմ՝ մերժվեց: Այսպիսով պետական կառավարիչները որոշում ընդունեցին՝ բանակն ուղարկել դեպի Ադրիատիկ ծով՝ Ալբանիայի տարածքում վերակազմավորվելու և հետ գալու նպատակով: Վարչապետ Նիկոլա Պաշիչը Անտանտի Դաշնակցային հրամանատարությանը ուղարկեց հետևյալ նամակը.

«Սերբիան հայտնվել է ծանր իրավիճակում, և գործը կարող է ունենալ վատթար հետևանքներ: Սերբիան որոշեց հարձակվողների դեմ պայքարն իրականացնել մինչև վերջ՝ հավատով ու արդարացիորեն: Սերբիան դաշնակիցների հետ կարող է փոխել պատերազմի ողջ ընթացքը, որի արդյունքը կլինի հակառակորդի լիակատար պարտությունը:»

Դրանից հետո Սերբիայի արքա Պետրոս 1-ն ու վարչապետ Նիկոլա Պաշիչը, կառավարության ամբողջ կազմով այցելեցին եկեղեցի: Եկեղեցուց դուրս գալիս վարչապետին դիմավորեց փախստականների մի ամբոխ, ովքեր վարչապետից քաջալերանքի խոսքերի էին սպասում: Պաշիչը նրանց ասաց. «Մի վախեցեք, դուք Հռոմ չեք գնա:»

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]