Ալաբալանիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալա Բալա Նիցաից)
Ալաբալանիցա
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրինտերակտիվ կինո, կատակերգություն
Թվական2011
Պրեմիերա2011, նոյեմբերի 14, Հայաստան, Երևան
Լեզուհայերեն
ՌեժիսորԱրման Մարության
Վահագն Խաչատրյան
ՊրոդյուսերՄկրտիչ Արզումանյան, Արա Յաղջյան, Վահագն Խաչատրյան, Արման Մարության, գլխավոր պրոդյուսեր` Հայկ Մարության
Սցենարի հեղինակԱշոտ Աբրահամյան, Ռոբերտ Մարտիրոսյան, Հարություն Կբեյան, Հայկ Մարության։
ԴերակատարներՀայկ Մարության, Մկրտիչ Արզումանյան, Նազենի Հովհաննիսյան, Լևոն Հարությունյան, Հասմիկ Ղարիբյան և այլոք
ՕպերատորՏիգրան Մանկիկյան, Մկրտիչ Մալխասյան (բեմադրող օպերատոր)
ԵրաժշտությունԱրտո Թունջբոյաջյան
Apricota
հնչյունային ռեժիսոր` Լևոն Նավասարդյան
ՄոնտաժԱրման Մարության (մոնտաժի ռեժիսոր)
ՆկարիչներՍոնա Սագրադովա (բեմադրող նկարիչ)
ԿինոընկերությունԿարգին Ստուդիա, Eskiz Studio
Տևողություն80 րոպե
IMDbID 2123139
Թրեյլեր'Alabalanica' film 'Ալաբալանիցա' ֆիլմ OFFICIAL TRAILER (Hayko Mko)

Ալաբալանիցա (Ալա բալա նիցա), «Կարգին Ստուդիայի» և «Eskiz Studio»-ի նկարահանած հայկական կատակերգական ինտերակտիվ ֆիլմ, որի պրեմիերան կայացել է 2011 թվականի նոյեմբերի 4–ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու հակադիր կողմեր՝ Սևը և Սպիտակը, իրար հետ բանավեճի մեջ են մտնում, ինչի արդյունքում գլխավոր հերոսները ՝ անասնաբույժ Ցոլակ Կարպիչն ու շենքեր կառուցապատողող Սևակը, տարբեր պատճառներով ընկնում են կոմայի մեջ, և իրարից անկախ նույն պահին հանդիպում դժոխք-դրախտ սահմանագծին։ Այնտեղ ստանում են հանձնարարություն, համաձայն որի նրանք պետք է սահմանված ժամանակահատվածում այցելեն «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանց և վերցնեն «89208265» դասավորվածությամբ ՀԴՄ կտրոնը, որի ստանալուց կշահեն 5 միլիոն դրամ։ Այդ առաջադրանքի կատարումից էլ կախված է իրենց կոմայից դուրս գալը և հետագա կյանքը շարունակելը[1]։ Հերոսները տարաձայնություններից զերծ մնալու համար ստանում են հեռախոս, որի զանգի միջոցով լուծվում են իրենց բոլոր երկընտրանքները։

Տրիվիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքերը, համաձայն ֆիլմի, կատարվում են 2011 թվականի օգոստոսի 19–ին ցերեկվա ժամը 14:00–ից 16:00–ն ընկած ժամանակահատվածում։

Ինտերակտիվ կատակերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կոչվում է ինտերակտիվ, քանի որ այն DVD դիտարկիչներով դիտելիս որոշակի դրվագներում տալիս է երկընտրանքի հնարավորություն, թե ինչպես կշարունակվեն իրադարձությունները։ Երկրորդ տարբերակները առանձին վիդեոֆայլերով տեղակայված են սկավառակի մեջ, և կարող են առանձին դիտարկվել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Հայկ Մարության Սևակ
Մկրտիչ Արզումանյան Ցոլակ Կարպիչ
Նազենի Հովհաննիսյան Սև
Լևոն Հարությունյան Սպիտակ
Արսեն Գրիգորյան Բեմադրիչ
Հասմիկ Ղարիբյան անասնաբույժ/մարմնավաճառ
Արտաշես Ալեքսանյան Աբո
Արմինե Պողոսյան Պելագեյա
Աշոտ Մելոյան Պետավտոտեսուչ
Ռաֆայել Երանոսյան Շեֆոտ/լեյտենանտ
Անդրանիկ Հարությունյան Շակալ/Կապիտան
Արա Կարագյան Վաղո
Վահագն Գալստյան Մաֆիայի վարորդը
Արման Խաչատրյան (Արմուշ) վարորդ
Գրիշա Գաբրիելյան Խաբեբա
Կարեն Միրիջանյան Թափառական
Քրիստինա Զարգարյան Մայքլ Ջեքսոնի երկրպագու
Հասմիկ Բաբայան Սփյուռքահայ աղջիկ
Յանա Գաբրիելյան Ակտիվիստ
Գևորգ Մուրաֆայան Տյապիկ - Սևակի ընկեր
Վյաչեսլավ Շամիրյան Բժիշկ
Սաթենիկ Ազարյան Ռեժիսորի օգնական
Էմմա Բայկովա Հիվանդ երեխա
Տաթևիկ Գևորգյան Հիվանդ երեխայի մայրը
Արշավիր Գրիգորյան Բակլան
Հովհաննես Հաջինյան Շմավոն
Ելենա Եսայան Շմավոնի կինը

Երաժշտությունը ֆիլմի օգտագործման մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Լուի Արմսթրոնգ - «What a Wonderful World»

2. Կառլ Օրֆ - «Carmina burana»

3. Ջուլիո Կաչչինի - «Ave Maria»

4. Կոնստանտին Օրբելյան - «Երևանյան մեղեդի»

5. Միշո - «Կատաֆալկա»

6. Лебе (Լյուբե) - «Гимн России» (Ռուսաստանի օրհներգը)

7. Յալլա

Մեջբերումներ ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նման ֆիլմ ունենալու գաղափարը հղացել էր մեր ընկերներից Արա Յաղջյանը` երկու տարի առաջ։ Երբ առաջարկեց, մեզ շատ դուր եկավ, բայց հեռու էր թվում իրագործումից։ Չէինք հավատում, որ կիրականանա, ուղղակի այնքան էինք հավանել, որ որոշեցինք փորձել։ Շատ ծրագրավորողներ փորձեցին անել դա, բայց վերջում մեր ընկեր Բագրատն իրականացրեց ինտերակտիվ ֆիլմի գաղափարն ու գրեց այն։
- Մկրտիչ Արզումանյան
«Ալաբալանիցա»-ն բարու և չարի հակամարտություն է, բայց վերջում ոչ թե բարին է հաղթում չարին, այլ այնպես է անում, որ չարը դառնա բարի։
- Մկրտիչ Արզումանյան[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mediamax. «"Ալաբալանիցա"». bravo.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
  2. Սիրանուշ Եղիազարյան (2011 թ․ նոյեմբերի 12). «Ալաբալանիցա». bravo.am. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]