Ալաֆուզովի տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալաֆուզովի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Ալաֆուզովի տուն (ռուս.՝ Дом Алафузова), երկհարկանի շենք Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Հունական փողոց, տուն 104 հասցեում։ Շենքը տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է` համաձայն 18.11.1992-ի թիվ 301 որոշման։

Հասցեն` ք. Տագանրոգ, Հունական փողոց, 104։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի երկրորդ կեսին ներկայիս 104-րդ տան տեղում եղել է երկու տուն` 90 և 92 համարներով (այժմ` 104)։ Երկու շենքերի միավորումը մեկ համարի տակ տեղի է ունեցել խորհրդային իշխանության տարիներին։ Երկու տներն էլ ունեցել են նույն սեփականատերերը, բացառություն է եղել միայն 19-րդ դարի վերջի որոշակի ժամանակահատված, երբ մեկ տունը պատկանել է Անտոն Լազարևիչ Իգնատովին, իսկ մյուսը` հողատեր Միլտիադ Ալեքսոպուլոյին։ Հետագայում Միլտիադ Ալեքսոպուլոն շենքը 25 հազար ռուբլով վաճառել է Էպոմինդ Նիկոլաևիչ Ալաֆուզովին։

Միլտիադ Վասիլևիչ Ալեքսոպուլոն Տագանրոգի պատվավոր քաղաքացի էր։ Նա մահացել է 1902 թվականի մայիսին։ 300 հազար ռուբլի կարողությունը նա կտակել է Հունաստանին։ Վաճառականուհի Ադելաիդա Նիկոլաևնան շենքի սեփականատերն է եղել 1870-ական թվականներից։ Նա մահացել է 72 տարեկանում` 1887 թվականի հունվարի 18-ին։

Ադելաիդա Նիկոլաևնայի մահից հետո երկու շենքերն էլ անցել են պատվավոր քաղաքացի Միլտիադ Ալեքսոպուլոյին։ Թիվ 90 տունը նրան պատկանել է մինչև 1900-ական թվականների սկիզբը, իսկ թիվ 92-ը` մինչև 1890-ականների կեսերը, հետո տունը վաճառվել է Անտոն Իգնատովին։

1876 թվականին շենքում եղել է 5-րդ պահեստային հրետանային բրիգադի մարտկոցների զինվորների հիվանդանոցը։

1926 թվականին հիվանդանոցին կից աշխատել է շտապօգնության սենյակ։

Ներկայումս Հունական, 104 շենքում №3 պոլիկլինիկան է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորումից հետո շենքի հատակագիծը Г-աձև է։ Շքամուտքով մասն ունի չորս սյուներով սյունասրահ։ Շենքը կառուցապատված է կոպտատաշ քարով, ներկված է կարմիր, ճարտարապետական փոքր մանրամասներն ընդգծված են սպիտակով[1][2]։ Շենքը տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է` համաձայն 18.11.1992-ի թիվ 301 որոշման։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Давидич Т. Ф. Стиль как язык архитектуры. — Харьков: Изд-во Гуманитарный центр, 2010. — 336 с. — ISBN 978-966-8324-70-3.
  2. Глазычев В. Л. Архитектура. Энциклопедия. — М.: Дизайн. Информация. Картография; Астрель; АСТ, 2002. — 672 с. — ISBN 5-17-005418-1.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гаврюшкин О. П. Вдоль по Питерской (хроника обывательской жизни). Таганрог, 2000.
  • Давидич Т. Ф. Стиль как язык архитектуры. — Харьков: Изд-во Гуманитарный центр, 2010. — 336 с. — ISBN 978-966-8324-70-3.
  • Собрание фасадов Его Императорского Величества, высочайше апробированных для частных строений в городах Российской империи. Ч. 1-4. СПб., 1809–1812.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]