Ալափարսի դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալափարսի դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1870
Աշակերտներ658
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԱլափարս

Ալափարսի դպրոց, հիմնադրվել է 1870–ին։ Սկզբում ունեցել է 25 աշակերտ, մեկ ուսուցիչ՝ Քերոբ Ավետիսյան։ 1890-ական թվականների սկզբին փակվել է ցարական իշխանության կողմից և վերաբացվել 1907-ին՝ 21 աշակերտով։ 1913-ին դարձել է եռամյա (102 աշակերտ, որից 12-ը՝ աղջիկ), 1921-ին՝ քառամյա։ Ալափարսի դպրոցի և 1929-ին բացված կոլտնտեսական երիտւսսարդական (կոլերիտ) դպրոցի հիման վրա 1930-ին ստեղծվում է յոթնամյա դպրոց։ 1935-ից միջնակարգ է։ Ալափարսի դպրոց 1970–1971 ուսումնական տարում ուներ 24 դասարան՝ 658 աշակերտով, 32 ուսուցիչ–ուսուցչուհիներով։ 100-ամյակի առթիվ պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 143