Ալարիկ I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալարիկ I
Դիմանկար
Ծնվել էմոտ. 376[1][2]
ԾննդավայրԴակիա կամ Տուլչա, Ռումինիա
Մահացել է410[1][3]
Մահվան վայրմոտ. Կոզենցա
ԳերեզմանBusento
ՔաղաքացիությունՎեստգոթեր
ԿրոնԱրիոսականություն
Մասնագիտությունգերիշխան և Warrior king
Ծնողներհայր՝ Athanaric?
Զբաղեցրած պաշտոններՌազմական մագիստրոս և king of Wisigoths?
ԵրեխաներTheodoric I? և Pelagia?
Alaric I Վիքիպահեստում

Ալարիք I (Alaricus, Alarich) (մոտ 370–410), վեստ գոթերի թագավոր (395-ից)։ Արշավել է Թրակիա, գրավել Աթենքը, ավերել Կորնթոսը, Արգոսը, Սպարտան։ Հռոմի Արկադիոս կայսրը Ալարիք I-ի հետ հաշտություն կնքեց, նրան շնորհեց բանակի մագիստրոսի տիտղոս և նշանակեց Իլլիրիայի կուսակալ (396401-ին Ալարիք I-ը ապստամբեց և ներխուժեց Իտալիա, բայց պարտվեց։ 410օգոստոսի 24-ին գրավեց Հռոմը, կողոպտեց ու ավերեց այն։ Դա «հավերժական քաղաքի» առաջին գրավումն էր, որը դարձավ բարբարոսներից Արևմտյան Հռոմեական կայսրության նվաճման սկիզբը և մեծ տպավորություն գործեց ժամանակակիցների վրա։ Ալարիք I-ը մահացել է Հարավային Իտալիայում՝ դեպի Սիցիլիա և Աֆրիկա արշավանքի պատրաստվելիս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Аларих (ռուս.) // Аконит — Анри — 1926. — Т. 2. — С. 125.
  2. Аларих I (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 353—354.
  3. Аларих (ռուս.) // Военная энциклопедияСПб.: Иван Дмитриевич Сытин, 1911. — Т. 1. — С. 232.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 143 CC-BY-SA-icon-80x15.png