Ալարդ Պիրսոնի անվան թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալարդ Պիրսոնի անվան թանգարան
Տեսակհամալսարանական թանգարան և հնագիտական թանգարան
Երկիր Նիդերլանդներ
ՏեղագրությունԱմստերդամ
ՎայրԱմստերդամ
Կազմված էTheaterEncyclopedie?
Մասն էԱմստերդամի համալսարանի գրադարան
Ղեկավարության նստավայրԱմստերդամ, Նիդերլանդներ և Ամստերդամ, Նիդերլանդներ[1]
ՀասցեTurfmarkt Oude 127, 1012 GC NL-Amsterdam և Oude Turfmarkt 129[1]1012GCOude Turfmarkt? (129)[1]
Հիմնադրվել էնոյեմբերի 12, 1934
Այցելուներ60 430 մարդ (2012)[2]
Կայքallardpierson.nl(նիդեր.)
Քարտեզ
Քարտեզ

Ալարդ Պիրսոնի անվան թանգարան (նիդերլանդերեն՝ Allard Pierson Museum), հնագիտական թանգարան Նիդերլանդներում՝ Ամստերդամ քաղաքում։ Համարվում է տեղի համալսարանի սեփականությունը։ Անվանակոչվել է ի պատիվ հոլանդացի աստվածաբան, պատմաբան, արվեստաբան և արմատական քննադատականության (ռադիկալ կրիտիցիզմի) ջատագով Ալարդ Պիրսոնի (1831—1896): Թանգարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1934 թվականի նոյեմբերի 12-ին[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալարդ Պիրսոնը Նիդերլանդներում լայնորեն հայտնի աստվածաբան էր, արվեստաբան, հնագետ։ 1877 թվականին նա դարձել է առաջին հնագետ պրոֆեսորը Ամստերդամի համալսարանում։ 1877-ից 1895 թվականների միջակայքում ստեղծել է գիպսե դրոշմվածքների հարուստ հավաքածու։ Երբ վախճանվել է, նրա պաշտոնը Ամստերդամի համալսարանում զբաղեցրել է հնագետ ու արվեստաբան Յան Սիքսը (հոլ.՝ Jan Six), ով շարունակել է մշակութային արժեքների հավաքման աշխաանքները և զգալի ավանդ է ներդրել հին գրքերի, արտեֆակտների մի մեծ հավաքածուի տեսքով[4]։ 1932 թվականին Ալարդ Պիրսոն որդին՝ Յան Լոդեվեյկ Պիրսոն Ավագը (հոլ.՝ Jan Lodewijk Pierson sr.) ի հիշատակ իր հոր ստեղծել է հնությունների հավաքման և ուսումնասիրման հիմնադրամ։ 1934 թվականի նոյեմբերի 12-ին կայացել է Ալարդ Պիրսոնի անվան թանգարանի պաշտոնական բացումը։ 1967 թվականին թանգարանի հավաքածուն տեղափոխվել է Ամստերդամի կենտրոնական փողոցներից մեկ վրա գտնվող ավելի ընդարձակ մի շենք, որը նվիրել էր Նիդերլանդների բանկը։ Այդ նույն տարվա հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել հանդսավոր բացման արարողություն, որին մասնակցել է նաև արքայադուստր Բեատրիքսը[5]։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մերձավոր Արևելք. կան ժամանակակց Իսրայելի, Իրաքի, Թուրքիայի տարածքներում եղած պետությունների ցուցանմուշներ՝ կենցաղային իրեր, աշխատանքային գործիքներ, ծիսական արձանիկներ...
  • Եգիպտոս. կենցաղային իրեր, ծիսական արձանիկներ, հերոգլիֆներով աղյուսիկներ։ Ցուցանմուշները դասավորված են ըստ հետևյալ թեմատիկ բաժինների. «Մ. թ. ա. 3000 տարի առաջ», «Մ. թ. ա. 3000-2650 տարի առաջ», «Հին թագավորություն (մ. թ. ա. 2650—2200 թթ.», «Մ. թ. ա. 2200-2000 տարի առաջ», «Միջին թագավորություն. մ. թ. ա. 2000—1800 թթ.», «Միջին թագավորություն. մ/ թ. ա. 1800—1550 թթ.», «Նոր թագավորություն. մ. թ. ա. 1550—1100 թթ.», «Նոր թագավորություն. մ. թ. ա. 1100—650 թթ.», «Ուշ շրջան. մ. թ. ա. 650—332 թթ.», «Հունա-հռոմեական շրջան. մ. թ. ա. 332 թվականից սկսած».[6]
  • Դասական աշխարհ. ներառում է հին հույների, հռոմեացիների, էտրուսկների մշակութային ցուցանմուշներ մ. թ. ա. 1000 թվականից մինչև մեր թվականության 500 թվականը։ Ցուցանմուշների մեծ մասը արձաններ են և ապակե առարկաներ։
  • Միջնադար. կան հինքրիստոնեական, ղպտիական մշակույթի առարկաներ, վանական գույք[7]

Ուշագրավ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս-ուկրաինական բախումները 2014 թվականին անդրադարձել են Ալարդ Պիրսոնի անվան թանգարանի գործունեության վրա։ Ղրիմը Ռուսաստանին միացնելու ժամանակաշրջանում ղրիյան չորս թանգարանների ցուցանմուշներ գտնվել են Ամստերդամում՝ «Ղրիմ. Սև ծովի ոսկին ու գաղտնիքները» ցուցահանդեսի շրջանակներում։ Այդ ցուցահանդեսի փակումից հետո հարց է ծառացել՝ ցուցանմուշները ո՝ր երկրին վերադարձնել. Ուկրաինայի՝ն, թե՝ Ռուսաստանին։ Հաշվի առնելով երկու կողմերի փաստարկները և միջազգային խորհրդատվությունները՝ Ալարդ Պիրսոնի անվան թանգարանը 19 առարկա վերադարձրել է Ուկրաինային, քանի որ պայմանագիրն իրավաբանորեն կնքված է եղել ուկրաինական կողմի հետ։ Եվս 565 ցուցանմուշ մնացել են այդ թանգարանի ֆոնդերում՝ սպասելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սկիզբ առած դատական վեճի վճռին[8][9]։ 2016 թվականի դեկտեմբերի 14-ին Ամստերդամի շրջանային դատարանը վճիռ է կայացրել՝ բոլոր ցուցանմուշները վերադարձնել Ուկրաինային, որպեսզի նրա դատարանը վճռի դրանց պատկանելության հարցը՝ քննության առնելով ղրիմյան չորս թանգարանների հայցը[10]։

2021 թվականի հոկտեմբերին Ամստերդամի վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել՝ «Սկյութական ոսկին» հավաքածուն վերադարձնել Ուկրաինային[11]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://whichmuseum.nl/museum/allard-pierson-amsterdam-193
  2. http://www.allardpiersonmuseum.nl/binaries/content/assets/projectsites/allard-pierson-museum/algemeen/apmjaarverslag2012.pdf
  3. Casa Editrice Bonechi Amsterdam. Ediz. Inglese. Bonechi Gold Guides. Le guide oro. — Casa Editrice Bonechi, 2002. — С. 45. — 128 с. — ISBN 9788847609549
  4. S.J. van der Linde European Archaeology Abroad: Global Settings, Comparative Perspectives / M.H. van den Dries, N. Schlanger, C.G. Slappendel. — Sidestone Press, 2013. — С. 135. — 422 с. — ISBN 9789088901065
  5. «Allard Pierson Museum». Architectuur centrum Amsterdam. ARCAM. 2014. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  6. De Kampioen(նիդեր.) // ANWB BV. — De Kampioen. — Т. 108. — № 1. — С. 71. Архивировано из первоисточника 21 Մայիսի 2021.
  7. «Allard Pierson Museum». Collectie. Allard Pierson Museum. 2015. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին. {{cite web}}: Unknown parameter |archive-(url= ignored (օգնություն)
  8. «Повернуте Україні золото скіфів вже виставили в музеї коштовностей Києва». Культура. Укринформ. 09.09.2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  9. Е. Бондаренко (21.04.2016). «"Золото скифов" оказалось совсем не золотом». Репортаж. Зеркало Крыма. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  10. Юлия Штутина (14.12.2016). «Скифско-украинское золото: Суд Амстердама отказался возвращать ценные музейные экспонаты в Крым». Репортаж. «Медуза». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  11. «Суд в Амстердаме постановил передать крымское «скифское золото» Украине». РБК (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի պաշտոնական կայքէջըԱրխիվացված 2011-05-26 Wayback Machine

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալարդ Պիրսոնի անվան թանգարան» հոդվածին։