Jump to content

Ալասներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մյուրյու ալասը: Ձիերը լճի ափին

Ալաս (յակուտ.՝ Алаас), տիպիկ է Յակուտիայի հարթավայրի և Տյումենի մարզի համար (որտեղ նրանց անվանում են «խասիրեյներ»'[1]

Ալասն իրենից ներկայացնում է հարթ հատակով և թեք լանջերով մի քանի մետր տրամագծով օվալաձև տարածք, որի խորությունը 30 մ է։ Ձևավորվում է ստորգետնյա սառույցների՝ տերմոկարստների, լեռնային և վերգետնյա հողի հիմքի վրա և այլն։ Ալասի ներքին հատվածը հիմնականում պատված է ճահճաշատ լճերով, իսկ լանջերը՝ մարգագետնա-տափաստանային բուսականությամբ։

Ալասն իրենից ներկայացնում է ավտոնոմ բիոտոպ։ Բնութագրական են տորֆի կուտակումները։ Ալասի չորային տարածքները օգտագործվում են գյուղատնտեսությունում։

Ամենամեծ ալասը Մյուրյուն է, որը գտնվում է Յակուտիայի Ուստ Ալդանի ուլուսում։ Ըստ որոշ տվյալների նրա շրջանագծի երկարությունը գերազանցում է 80 կիլոմետրը։ Նրա տարածքում է տեղակայված ուլուսի կենտրոնը՝ Բորոգոնցի գյուղը։ 2002 թվականին Մյուրյուում Լենա գետից անց են կացվել 73 կիոմետրանոց ջրատար խողովակներ, և գետի ջրով լցրեցին տեղի բնական լիճը։

Յակուտիայի ալասները ունեն տնտեսական մեծ նշանակություն։ Յակուտ բնակչության մեծ մասը գտնվում է ալասներում։ Միչհեղափոխական ժամանակահատվածում յակուտների ընտանիքներից յուրաքանչյուրը բնակվում էր սեփական ալասում։ Խորհրդային իշխանության տարիներին, նախկին կյանքի արմատական փոփոխությունից հետո, ալասներում շարունակվում էին խոշոր գյուղերի ձևավորումը։ Բայց ալասներից շատերը բնակեցված չեն, սակայն պահպանվում են սայիլիկ ամառանոցները, ֆերմաները և այլ օբյեկտներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Общее мерзлотоведение / под ред В. А. Кудрявцева. — Изд-во МГУ, 1978. — С. 278

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]