Ալաշկերտ (գյուղ, Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալաշկերտ (Արցախ)ից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալաշկերտ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ալաշկերտ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան[[Քաշաթաղի շրջան, ԼՂՀ]]
Բնակչություն126 մարդ
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Ալաշկերտ (գյուղ, Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Ալաշկերտ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 115 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 165 կմ հեռավորության վրա։ Անցել է հայկական զինված ուժերի վերահսկողոթյան տակ 1993 թվականի հոկտեմբերին, բնակեցվել՝ 1997 թվականին, Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։ Համայնքը հարթավայրային է, ունի 1157.0 հա, որից 1040.7 հա տարածքը գյուղատնտեսական նշանակության։ Ալաշկերտ համայնքի սահմանային գոտիով հոսում է Ողջի գետը։ Ալաշկերտ համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 126 մարդ, կար 36 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ, ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքն ուներ գյուղապետարան, կար բուժաշխատող, գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 37 աշակերտներ։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png