Ալան Մաքմաստերսի կեղծիքը
Ալան Մաքմաստերսի կեղծիք, անգլալեզու Վիքիպեդիայում թույլ տրված ամենամեծ խաբեություններից մեկը: Այն սկսվել է 2012 թվականի փետրվարին, երբ բրիտանացի ուսանողների խումբը խմբագրել է էլեկտրական տոստերների մասին հոդվածը՝ կատակով ավելացնելով կեղծ պնդում, թե տոստերը հորինել է հորինված շոտլանդացի գիտնական Ալան Մաքմաստերսը՝ 1893 թվականին։ Հետագայում այդ խմբի մի անդամ որոշել է զարգացնել կատակը՝ ստեղծելով առանձին հոդված Մաքմաստերսի մասին։ Կեղծիքը բացահայտել է միայն 2022 թվականին: Տոստերը չունի մեկ գյուտարար, այս տեխնոլոգիան կատարելագործվել է 1890-1920-ական թվականներին տարբեր գյուտարարների և ընկերությունների կողմից:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի փետրվարի 6-ին Սուրեյի համալսարանի օդատիեզերական ճարտարագիտության ֆակուլտետի ուսանող Ալան Մաքմաստերսը ներկա է գտնվել դինամիկայի վերաբերյալ դասախոսությանը, որտեղ դասախոսն արգելել է օգտագործել Վիքիպեդիան՝ անվանելով այն ոչ հավաստի աղբյուր։ Որպես ապացույց, դասախոսը նշել է, որ իր ընկերը՝ Մեդդի Քենեդին, խմբագրել է տոստերի մասին հոդվածը՝ իրեն ներկայացնելով որպես իբր գյուտարար, և այդ զավեշտական խմբագրումը այդ ժամանակվանից չի չեղարկվել[1][2][3][4]։
Դասախոսությունից հետո Ալանը և իր ընկերները բացել են հոդվածը ևՄեդդի Քենեդիի անունը փոխարինել են Ալան Մաքմասթերսով՝ ասելով, որ իբր նա հորինել է տոստերը 1893 թվականին Էդինբուրգում: Խմբագրումը չի չեղարկվել[1][2][3]։
Մեկ տարի անց Ալեքսը՝ Ալանի ընկերներից մեկը, որոշել է փորձ կատարել և ստուգել, թե որքան հեռու կարող է ուռճացնել խաբեությունը: 2013 թվականի փետրվարին նա արդեն առանձին հոդված է ստեղծել Ալան Մաքմաստերսի մասին՝ այնտեղ ավելացնելով իր լուսանկարը, որը մշակվել է այնպես, որ այն նման է 19-րդ դարի լուսանկարին։ Այնուհետև Ալեքսը իր ընկերների հետ հաջորդ տարիներին կազմել է «գիտնականի» ամբողջական կենսագրությունը[1][2][3]։
Հոդվածում, մասնավորապես, նշվել է, որ տոստերը առևտրային հաջողություն չի ունեցել, որ Մաքմաստերսը նաև հորինել է էլեկտրական թեյնիկ, և որ նրա տոստերից մեկը հրդեհ է առաջացրել անգլիացի տնային տնտեսուհու խոհանոցում[2][4]։
Կատակ-հոդվածում եղել են մեջբերումներ ամսագրերից, այլ հանրագիտարաններից և պետակա գործակալություններից: Գիտնական Մաքմաստերսի պատմությունը հավերժացրել է Դելավերի Հագլի թանգարանն ու գրադարանը[1]։ Հայտնի է, որ Շոտլանդիայի տարրական դպրոցներից մեկը օր է նվիրել Մաքմաստերսին։ Գիտնականը դարձել է Անգլիայի 50 ֆունտանոց թղթադրամի վրա իր պատկերը ավելացնելու 989 թեկնածուներից մեկը[5]։ 2014 թվականին Շոտլանդիայի անկախության հանրաքվե անցկացնելիս Շոտլանդիայի կառավարությունը վկայակոչել է Մաքմաստերսի պատմությունը՝ որպես ապացույց, որ անկախ Շոտլանդիան ի վիճակի է հաջողության հասնել[3][2]։
Բացահայտում և հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի հուլիսին Reddit կայքի r/Wikipedia Vandalism բաժնում Adam-ի մասնակիցը, պնդել է, որ հոդվածում Մաքմաստերսի լուսանկարը ակնհայտորեն կեղծ է, որը մշակվել է Photoshop-ով և տիտնականի մասին իմացել է դասարանական դասախոսության ժամանակ[6]։ Կայքի օգտատերերը կասկածի տակ են առել հոդվածի հավաստիությունը, և դրա ուսումնասիրությամբ զբաղվել են Wikipediocracy ֆորումի մասնակիցները։ Նրանք ապացուցել են, որ հոդվածը խաբեություն է և այդ մասին հայտնել են Վիքիպեդիայի ադմինիստրատորներին։ Հոդվածն արագ ջնջվել է, իսկ Վիքիպեդիայի Ալեքսի հաշիվն արգելափակվել[7][8][9][10]։
Ալեքսը անանուն հարցազրույց է տվել Wikipediocracy կայքում՝ խոստովանելով, որ առաջին անգամ գիտակցել է, թե որքան վտանգավոր է իր կատակը, երբ հայտնաբերել է Ալան Մաքմաստերսի հիշատակումը վիկտորիանական գյուտարարների մասին գրքում[11]։ Ալանը նշել է, որ նախկինի պես անանուն խմբագրում է Վիքիպեդիան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Silva, Marco (2022-11-18). «Alan MacMasters: How the great online toaster hoax was exposed». BBC News. Վերցված է 2024-06-02-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Belmont, Virginia (2022-08-11). «Wikipedia's Credibility Is Toast». Wikipediocracy. Վերցված է 2024-08-11-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Felton, James (2022-11-22). «15-Year-Old Uncovers Major Wikipedia Toaster Hoax That Fooled the Media for Years». IFLScience. Արխիվացված օրիգինալից 2023-12-09-ին. Վերցված է 2024-06-02-ին.
- ↑ 4,0 4,1 Rauwerda, Annie (2022-08-12). «A long-running Wikipedia hoax and the problem of circular reporting». Input (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-09-04-ին. Վերցված է 2024-06-02-ին.
- ↑ «£50 character selection» (PDF). [ank of England. Վերցված է 2024-11-23-ին.
- ↑ Belmont, Virginia (2022-08-11). «Wikipedia's Credibility Is Toast». Wikipediocracy. Վերցված է 2024-08-11-ին.
- ↑ Silva, Marco (2022-11-18). «Alan MacMasters: How the great online toaster hoax was exposed». [BC News. Վերցված է 2024-06-02-ին.
- ↑ Belmont, Virginia (2022-08-11). «Wikipedia's Credibility Is Toast». Wikipediocracy. Վերցված է 2024-08-11-ին.
- ↑ Felton, James (2022-11-22). «15-Year-Old Uncovers Major Wikipedia Toaster Hoax That Fooled the Media for Years». IFLScience. Արխիվացված օրիգինալից 2023-12-09-ին. Վերցված է 2024-06-02-ին.
- ↑ Rauwerda, Annie (2022-08-12). «A long-running Wikipedia hoax and the problem of circular reporting». Inverse (website) (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-09-04-ին. Վերցված է 2024-06-02-ին.
- ↑ Belmont, Virginia (2022-08-11). «Wikipedia's Credibility Is Toast». Wikipediocracy. Վերցված է 2024-08-11-ին.