Ալան Լլոյդ Հոջկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալան Լլոյդ Հոջկին
Alan Lloyd Hodgkin
Alan Lloyd Hodgkin nobel.jpg
Ծնվել էփետրվարի 5, 1914(1914-02-05)[1][2]
Բարնբերի
Մահացել էդեկտեմբերի 20, 1998(1998-12-20)[1][2] (84 տարեկանում)
Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկենսաբան, նյարդակենսաբան, կենսաքիմիկոս, բժիշկ, նյարդաբան, ֆիզիոլոգ և կենսաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Քեմբրիջի համալսարան
Գործունեության ոլորտբնախոսություն և կենսաֆիզիկա
Պաշտոն(ներ)president of the Royal Society
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա[4], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[5] և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[5]
Ալմա մատերԹրինիթի քոլեջ
ՊարգևներԼոնդոնի թագավորական ընկերության անդամ Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ[6][7] Բրիտանական կայսրութւան շքանշանի ասպետ-կոմանդոր Կոպլիի մեդալ[8] Թագավորական մեդալ Annual Review Prize Lecture[9] Croonian Lecture Fellow of the AAAS Fellow of the American Academy of Arts and Sciences և Baly Medal
Ամուսին(ներ)Մաարնի Հոդգկին
Alan Lloyd Hodgkin Վիքիպահեստում

Ալան Լլոյդ Հոջկին (անգլ.՝ Alan Lloyd Hodgkin) փետրվարի 5, 1914(1914-02-05)[1][2], Բարնբերի - դեկտեմբերի 20, 1998(1998-12-20)[1][2], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի ֆիզիոլոգ։

Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1948, 1970-1975 թթ.՝ նախագահ)։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1936 թ.)։ 1938-1939 թթ. աշխատել է Մեծ Բրիտանիայի Ծովային կենսաբանական ասոցիացիայի լաբորատորիայում (1966-1976 թթ.՝ նույն ասոցիացիայի պրեզիդենտ), 1945 թվականից՝ Քեմբրիջի համալսարանում (1952 թվականից պրոֆեսոր)։ 1971 թվականից եղել է Լեսթերյան համալսարանի կանցլեր, 1959-1965 թթ.՝ Մեծ Բրիտանիայի Ազգային խորհրդի անդամ (բժշկական հետազոտությունների գծով)։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են նյարդային բջջի ֆիզիոլոգիայի, դրդման և արգելակման մեխանիզմների հարցերին։ Հոջկինը տեսականորեն և գործնականորեն ապացուցել է, որ կենսապոտենցիալների ծագումը պայմանավորված է բջջաթաղանթի՝ իոնների նկատմամբ ունեցած ընտրողական թափանցելիությամբ։ Հեղինակ է նյարդային ազդակի ծագման պրոցեսում իոնական գրադիենտների դերի մասին եղած հիմնական տեսությունների։ ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ է (1976 թ.)։ Արժանացել է նոբելյան մրցանակի (1963 թ., Ա. Ֆ. Հաքսլիի և Զ. Էքլսի հետ համատեղ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 546 CC-BY-SA-icon-80x15.png