Ալան Լայթման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալան Լայթման
Alanlightman.jpg
Ծնվել էնոյեմբերի 28, 1948(1948-11-28)[1][2] (71 տարեկան)
Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[3]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, աստղաֆիզիկոս, վիպասան, գրող և գիտաֆանտաստիկ գրող
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa
Ալմա մատերԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Փրինսթոնի համալսարան և Կոռնելի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4]
Գիտական ղեկավարՔիփ Թորն
ՊարգևներԱմերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ
Կայքwriting.mit.edu/people/faculty/homepage/lightman

Ալան Լայթման (անգլ.՝ Alan Lightman, նոյեմբերի 28, 1948(1948-11-28)[1][2], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[3]), ամերիկացի ֆիզիկոս, էսսեիստ և գրող։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալան Լայթմանը ծնվել է 1948 թվականի նոյեմբերի 28-ին Միացյալ Նահանգների Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում՝ կինոթատրոնի սեփականատեր Ռիչարդ Լայթմանի (անգլ.՝ Richard Lightman) և պարի ուսուցչուհի Ժաննա Գարեթսոնի (անգլ.՝ Jeanne Garretson) ընտանիքում։ 1970 թվականին ավարտել է Փրինսթոնի համալսարանը՝ ստանալով ֆիզիկայի բակալավրի դիպլոմ: 1974 թվականին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է տեսական ֆիզիկայի գծով փիլիսոփայության դոկտորի դիպլոմ։

1974-1976 թվականին Կոռնելի համալսարանում աշխատել է աստղաֆիզիկայի բնագավառում։ Այստեղ էլ սկսել է փոքր գրական ամսագրերում հրապարակել սեփական բանաստեղծությունները։ 1976-1979 թվականներին զբաղեցրել է Հարվարդի պրոֆեսորի ասիստենտի պաշտոնը։ 1979-1989 թվականներին եղել է Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնի աշխատակից:

1981 թվականին Ալան Լայթմանը սկսել է հրատարակել իր էսսեները, որոնք նվիրված էին գիտությանը և նրա հումանիտար ասպեկտներին։ Նրա էսսեները տպագրվել են այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են «Science 82», «The New Yorker», «Nature», «The New York Times» և այլն: 1990-ական թվականների սկզբին Լայթմանը սկսել է գրել վեպեր: Նրա առաջին գիրքը՝ «Էյնշտեյնի երազները» (անգլ.՝ «Einstein's Dreams», 1993), դարձել է համաշխարհային բեսթսելլեր և դրվել է բազմաթիվ թատերական բեմադրությունների հիմքում։ «Դիագնոզ» վեպը, որը լույս է տեսել 2000 թվականին, դարձել է Միացյալ Նահանգների գրքի ազգային մրցանակի եզրափակիչ փուլի մասնակից: Հաջորդ վեպը, որը կրել է «Ռեյունիոն» անվանումը, նույնպես դարձել է մի շարք մրցույթների դափնեկիր: Նրա գիտահանրամատչելի գիրքը՝ «Հայտնագործություններ։ 20-րդ դարի գիտության մեծ բեկումները», ըստ «Discover Magazine» ամսագրի վարկածի՝ ճանաչվել է 2005 թվականի լավագույն տասը գիտական գրքերից մեկը:

1989 թվականին նա ընդունվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ճշգրիտ գիտությունների և գրականության բնագավառում պրոֆեսորի պաշտոնում՝ միաժամանակ դառնալով այդ ինստիտուտի առաջին պրոֆեսորը բնական գիտությունների և հումանիտար առարկաների բնագավառում: 1991-1997 թվականներին համալսարանում ղեկավարել է գրականության և հումանիտար հետազոտությունների ծրագիրը: Մասնակցել է այսպես կոչված հաղորդակցման պահանջների ստեղծմանը, որոնք ներառում էին ուսանողների համար գրականության ոլորտում պարտադիր ամենամյա դասընթացների ներդրումը: 1995 թվականին այստեղ էլ ստացել է մասնագիտություն։ 2001 թվականին եղել է գիտահանրամատչելի գրականության ուղղությամբ ուսանողների նախապատրաստման ծրագրի ստեղծողներից մեկը: Նույն տարում նա հեռացել է պրոֆեսորի պաշտոնից, որպեսզի ավելի շատ ժամանակ հատկացնի գրականությանը և դարձել է դոցենտ։

1994 և 2004 թվականներին եղել է Պուլիտցերյան մրցանակի ժյուրիի անդամ։

1999 թվականին հիմնադրել է Հարփսվելի հիմնադրամը՝ մի կազմակերպություն, որի նպատակն է հնարավորություններ ընձեռել աղքատ երիտասարդներին՝ իրենց նպատակներին հասնելու համար՝ կենտրոնանալով զարգացող երկրներում կին առաջնորդների իրավունքների և հնարավորությունների ընդլայնման վրա՝ նրանց կացարանով և ուսուցման պայմաններով ապահովելու միջոցով:

Ակադեմիաների անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսսեի հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #121872254 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]