Ալան Բոլլ Կրտսեր
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 12, 1945[1][2] | ||
Ծննդավայր | Farnworth, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Մահվան ամսաթիվ | ապրիլի 25, 2007[3] (61 տարեկան) | ||
Մահվան վայր | Warsash, Ֆերհեմ, Հեմփշիր, Հեմփշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 168 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ալան Ջեյմս Բոլլ Կրտսեր (անգլ.՝ Alan James Ball, Jr., մայիսի 12, 1945[1][2], Farnworth, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն - ապրիլի 25, 2007[3], Warsash, Ֆերհեմ, Հեմփշիր, Հեմփշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է եկել Անգլիայի ազգային հավաքականում։
Խաղային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալան Բոլլը ծնվել է մարզչի ընտանիքում։ Փոքր հասակի պատճառով նրան չէին վերցնում պրոֆեսիոնալ թիմեր։ Բայց օգնեց հայրը, և երիտասարդ տղային ընդունեցին «Բլեքփուլ»։
1965 թվականի մայիսին Բոլլը նորամուտը նշեց Անգլիայի հավաքականում Բելգրադում Հարավսլավիայի դեմ խաղում։ Երիտասարդ խաղացողը դուր եկավ Ալֆ Ռամսեյին, և նա նրան տարավ 1966 թվականի Աշխարհի առաջնություն։ Թեև Բոլլն այնտեղ ոչ մի գոլ չխփեց, բայց մասնակցեց եզրափակիչ խաղում երկու վճռորոշ գրոհների, որոնք հանգեցրին գերմանական դարպասը գոլերի։
Այս հաջողությունից հետո երիտասարդ խաղացողին նկատեցին «Էվերթոնում», որտեղ նա տեղափոխվեց ռեկորդային 110 հազար ֆունտով։ Կոլին Հարվիի և Հովարդ Քենդալի հետ Բոլլը կազմեց կիսապաշտպանության գիծը։ «Իրիսների» հետ նա 1970 թվականին հաղթեց Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիոնը և դուրս եկավ Անգլիայի գավաթի եզրափակիչ։ Դրանից հետո արդեն 200 հազար ֆունտով նրան գնեց լոնդոնյան «Արսենալը»։
26-ամյա Բոլլը դարձավ թիմի ավագը։ 1975 թվականին Բոլլը ծանր վնասվածք ստացավ։ 1976 թվականին Ալանն օգնեց «Արսենալին» խուսափել դուրս մնալուց։
Այնուհետև Բոլլը մեկնեց «Սաութհեմփթոն»։ Այնտեղ նա խաղաց ընդամենը մեկ ու կես մրցաշրջան, բայց այդ մրցաշրջանները Բոլլի կարիերայի լավագույն շրջաններից մեկն էին։
1978 թվականին Ալանը որոշեց հետևել ժամանակի մյուս հայտնի խաղացողների օրինակին և խաղալ Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայում։ Ամերիկայում Բոլլը խաղաց «Ֆիլադելֆիա»-ում և կանադական «Վանկուվեր Ուայթքեփս» ակումբում։
1980 թվականին տեղի ունեցավ վերադարձ հարազատ «Բլեքփուլ»՝ որպես խաղացող մարզիչ։ Բայց Բոլլը չգտավ երկրպագուների ըմբռնումը և 1981 թվականին ընդմիշտ լքեց հարազատ ակումբը։ Դրանից հետո Ալանը վերադարձավ «Սաութհեմփթոն», հետո խաղաց Հոնկոնգում։ Բոլն իր կարիերան ավարտեց «Բրիստոլ Ռովերսում»։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1984 թվականին նա գլխավորեց «Պորտսմուտը»։ Բոլլը ակումբը հասցրեց էլիտային 1987 թվականին, սակայն չկարողացավ այնտեղ պահել։ Հետո էին «Սթոք Սիթին», «Էքսեթեր Սիթին»։
1994 թվականին Բոլլը գլխավորեց Պրեմիեր լիգայի «Սաութհեմփթոն» ակումբը և գրավեց նրա հետ տասներորդ տեղը։ 1995 թվականին Ալանը սկսեց ղեկավարել «Մանչեսթեր Սիթին»։ Ակումբը մեկնարկեց սարսափելի՝ 2 միավոր 11 խաղում։ Հետո գործերը սկսեցին կարգավորվել։ Եզրափակչին ակումբը մոտենում էր ձեռնտու դիրքում, սակայն բոլորովին անսպասելի դուրս թռավ։ Նման ամոթից հետո Բոլլը հեռացավ մարզչական գործունեությունից։ 1998 թվականին Բոլլը մի փոքր մարզեց «Պորտսմուտը» և հեռացավ մարզչական կարիերայից։
Հետագայում աշխատել է ռադիո- և հեռուստամեկնաբան։
2007 թվականի ապրիլի 25-ին Բոլլը փորձում էր մարել իր տան բակում բռնկված հրդեհը։ Դրա ժամանակ Բոլլը սրտի նոպա ունեցավ։ Ալան Բոլլի մահը որոշ մարդկանց մոտ շոկ առաջացրեց։ «Գուդիսոն Պարկ» նրա «Էվերթոն» ակումբի շտաբ-բնակարանը փաթեթներով նամակներ էին գալիս։ Պրեմիեր լիգայի խաղերից առաջ հայտարարվեց լռության րոպե։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայիսի 12 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Ապրիլի 25 մահեր
- 2007 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ
- Սաութհեմփթոնի ֆուտբոլիստներ
- Էվերթոնի ֆուտբոլիստներ
- Բրիստոլ Ռովերսի ֆուտբոլիստներ
- Բլեքփուլի ֆուտբոլիստներ
- Արսենալի ֆուտբոլիստներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ
- Վանկուվեր Ուայթքեփսի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի մարզիչներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ