Ալանիա (հեռուստառադիոընկերություն)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալանիա (այլ կիրառումներ)
| «Ալանիա» ՊՀՌԸ | |
|---|---|
| 🌐 | www.alaniatv.ru |
| Հիմնադիր | ԽՍՀՄ Պետական Հեռուստառադիո |
| Երկիր | |
| Հեռարձակման գոտի | Հյուսիսային Օսիա Հարավային Օսիա |
| Հեռարձակման լեզու | ռուսերեն |
| Հեռարձակման սկսման թվական | 1931 (ռադիո) 1961 (հեռուստ.) |
| Հիմնադիր | ԽՍՀՄ Պետական Հեռուստառադիո |
| Սեփականատեր | ՎԳՏՌԿ |
«Ալանիա» պետական հեռուստառադիո հեոարձակող ընկերություն (ռուս.՝ Государственная телевизионная и радиовещательная компания «Алания»), Ռուսական «ՎԳՏՌԿ» պետական մեդիաընկերության մասնաճյուղը Հյուսիսային Օսիայի հանրապետությունում։ Հեռուստակենտրոնը տեղակայված է Վլադիկավկազում։ Ընկերությունը հիմնվել է 1931 թվականին ԽՍՀՄ Պետական Հեռուստառադիոյի կողմից՝ Օսական ռադիոյի հեռարձակմամբ։ 1961 թվականի մայիսի 1-ին մեկնարկել է հեռուստաեթերը։ 2012 թվականի հուլիսի 1-ից, առաջինը ռեգիոնալ ընկերություններից, զինված է Full HD շարժական գործիքավորումով[1]։ 14 խցիկներից բաղկացած կայանը թույլ է տալիս ուղիղ միացումով հեռարձակում ապահովել աշխարհի բոլոր հեռուստաալիքների համար։
Հեռուստաալիքի ծածկույթը տարածվում է Հյուսիսային Օսիայում, Հարավային Օսիայի մեծ մասում, ինչպես նաև Ինգուշետիայի և Կաբարդինո-Բալկարիայի զգալի տարածքներում[2]։