Ալայի հովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Alai Valley 1.jpg

Ալայի հովիտ, միջլեռնային իջվածք Ալայի և Անդրալայի լեռնաշղթաների միջև, Ղրղզստանում։ Երկարությունը 150 կմ, լայնությունը՝ 8-25 կմ, տարածությունը՝ 1700 կմ։ Միջին բարձրությունը՝ 3000 մ։ Բարձրությունը 2240 մետրից (արևմուտքում) մինչև 3536 մետր (արևելքում)։ Մակերևույթը տափարակ մորենաբլրային է, կլիման՝ խիստ ցամաքային, ցուրտ (ամռանը երբեմն ձյուն է տեղում)։ Ունի լեռնա-տափաստանային բուսականություն և լավագույն լեռնային արոտավայր: Ալայի հովտով է հոսում Կզըլսու գետը։[1]


Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». p. էջ 12-13. 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png