Ալակազամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալակազամ
Alakazam*
Պոկեմոնների ազգային ցանկում

Կերպարապես իլյուզիոնիստ
Կարգաթիվ #065
Պոկեդեքսում Պոկեմոնների ազգային ցանկում
Կենդանու տեսակ Իլյուզիոնիստ
գդալներ կռող
Տեսակ
Այս պոկեմոնը ֆիզիկ է
Այս պոկեմոնը ֆիզիկ է
Զանգված 48 կգ
Հասակ 1,5 մ
Արտաքին բնութագրիչ երկար բեղիկներ
մարդկային ֆիզիոլոգիա
Գլխավոր առանձնահատկություն ձեռքի իլյուզիոնիստական գդալներ
Հիմնական բնակավայր քաղաքային բնակավայրեր
Նախասիրություն խորհել
Տեխնիկա
Զարգացման մակարդակ բարձրագույն մակարդակ
Սկզբնական մակարդակ Աբրա
Զարգացած մակարդակ Կադաբրա
Գերզարգացած մակարդակ Մեգա Ալակազամ
Զարգացման ձև մեգա քար
Հատկությունների փոփոխություն հատկությունները չեն փոխվում
Տեխնիկական հնարքներ Համաժամանակեցում կամ ներքին ֆոկուս (Synchronize or Inner Focus)
Գլխավոր տեխնիկա Հատուկ հարձակում (135%)
Թուլություն
Պոկեմարզիչ Ռեդ
* Անվանումը պոկեմոնների պաշտոնական ցանկում
** Պոկեմոններն ըստ դասակարգման կարգաթվերի
Պոկեմոններ տեղեկաքարտ

Ալակազամ (ճապ.՝ フーディン, անգլ.՝ Alakazam), ֆիզիկ տեսակի յուրահատուկ պոկեմոն։ Պոկեմոն ապրանքանիշի՝ մանգայի և անիմե սերիաների կերպար։

Ալակազամի համարը պոկեմոնների ցանկում՝ #065[1]: Համարվում է Աբրայի զարգացման ամենավերջին մակարդակը։ Հասակը կազմում է 150 սմ, իսկ քաշը՝ 48 կգ[1]։

Աբրան զարգանալով դառնում է Կադաբրա, իսկ Կադաբրան՝ Ալակազամ։ Մեգա քարի առյակության դեպքում Ալակազամը կարող է վերածվել Մեգա Ալակազամի[2][3]։

Նկարագրություն և հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալակազամը ֆիզիկ պոկեմոն է[1]։ Աբրա պոկեմոնի զարգացման երրորդ՝ ամենավերջին ձևն է։ Ալակազամի և Աբրայի միջանկյալ ձևը Կադաբրան է։ Աբրայից Կադաբրա հատկությունները գրեթե չեն փոխվում, սակայն ամրապնդվում են ֆիզիկ պոկեմոնին բնորոշ հատկանիշները, որը արտահայտվում է նրանով, որ Կադաբրայի ձեռքին ի հայտ է գալիս մեկ հեռակառավարման գդալ։ Կադաբրայից Ալակազամ հատկությունները փոփոխվում են։ Ալակազամի մոտ ֆիզիկ պոկեմոնի բնորոշ հատկանիշները հասնում են գագաթնակետին։ Ալակազամը համարվում է ֆիզիկ պոկեմոնի հիանալի օրինակ։

Ալակազամը իր ձեռքում պահում է երկու գդալ և նրա ուժի գաղտնիքը գդալների մեջ է։ Թույլ և խոցելի տեղը համարվում է երկար սերտաճած մորուքը։ Պոկեմոնների պաշտոնական ցանկում հաջորդում է Կադաբրային և նախորդում Մաչոպին։ Ըստ պոկեդեքսի՝ Ալակազամն իր ամբողջ կյանքի ընթացքում արգացնում է իր ուղեղը։ Նա ուզում է այնքան զարգացնել իր ուղեղը, որպեսզի այն օգնի պարանոցին[1]։

Ալակազամը բնութագրվում է երկար բեղերով և մարդանման կառուցվածքով։ Իգական ձևերի բեղերը համեմատաբար ավելի կարճ են։ Մռութը երկար է ու բարակ։ Մտավոր կարողություններով ամենախելացին է բոլոր պոկեմոնների մեջ։ Ունի գորշ դեղին գունավորում։ Ամբողջ կյանքի ընթացքում ուղեղի զարգանալուն զուգընթաց աճում է նաև մորուքը։ Ալակազամը մարտի ժամանակ օգտագործում է հոգեկան ազդեցության բոլոր ձևերը՝ հակառակորդի նկատմամբ ճնշում գործադրելու համար[2]։ Կարող է ցանկացած ժամանակ տելեկանացիայի միջոցով անհետանալ՝ օգտագործելով բավականին զարգացած մկանները։ Ի շնորհիվ շարունակաբար աճող ուղեղի՝ նա կարող է հիշել և զգալ իր հետ պատահած բոլոր դեպքերը և զգացումները[2]։ Հանդիպում է քաղաքային բնակավայրերում։ Ճանաչված հնարքներից է գդալների պտույտների միջոցով հակահարվածը։

Հանդիպում է երկու տարբեր սեռերով (արական, իգական)[3]։ Հիմնական կարողությունները երկուսն են՝ «ներքին ֆոկուս» հնարքը և համաժամանակացումը։ Առաջին հնարքը կրում է պաշտպանական բնույթ, իսկ երկրորդի էությունն այն է, որ Ալակազամը օգտագործելով թույնը կարողանում է մինչև կատվածի հասցնել հակառակորդ պոկեմոնին[1]։

Արագությունը վիճակագրության մեջ գտանահատվում է գերազանց։

Պոկեմոնի վրա առավել հզոր ազդեցություն ունեն միջատ, մութ և ուրվական տեսակի պոկեմոնները[1][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ալակազամ պոկեմոնի մասին պոկեդեքսում, պոկեմոնի ընդհանուր նկարագիր, զարգացումներ
  2. 2,0 2,1 2,2 Ալակազամ պոկեմոնի մասին բուլբապեդիայում, պոկեմոնի ընդհանուր հատկություններ և նկարագիր, զարգացումներ
  3. 3,0 3,1 3,2 #065 Ալակազամ, պոկեմոնների ընդհանուր վիճակագրություն, ազդեցություններ և հատկություններ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պոկեմոններ, Պոկեմոն պլատինիում. պոկեմոնների պաշտոնական խաղ-ուղեցույց, պրիմա խաղեր, 2009, էջ 399, ISBN 978-0-7615-6208-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալակազամ» հոդվածին։
Նախորդող
Կադաբրա (#064)
Ըստ Պոկեմոնների հաջորդականության
ազգային զանկի՝
Ալակազամ (#065)

Հաջորդող
Մաչոպ (#066)