1959 թվականի հաշվառումներով, գյուղում բնակվում էր 2874 մարդ` մեծամասնությունը հայեր[1][2]։ 1968 թվականի տվյալներով` գյուղում բնակվում էր 4138 մարդ` հայեր և վրացիներ, իսկ 1989 թվականին՝ 4277 մարդ[3], կրկին հայեր և վրացիներ[4][5]։
2011 թվականի տվյալներով, գյուղն ուներ 2876 բնակիչ, որից 1308 (45,5%) - հայեր, 894 (31,1%) - աբխազներ, 376 (13,1%) - ռուսներ, 185 (6,4%) - վրացիներ, 33 (1,1%) - ուկրաինացիներ և 14 (0,5%) - հույներ[6][7]։
Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Խորհրդային տարիներին գյուղում կար թռչնաբուծարան։
Հայերը եկել են Սամսունից և շրջակա գյուղերից` 1913 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 134)։