Ալախաձ (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալախաձի (գյուղ)ից)
Գյուղ
Ալախաձ
աբխ.՝ Алаҳаӡы
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄունիցիպալիտետԳագրայի մունիցիպալիտետ
Պաշտոնական լեզուաբխազերեն և ռուսերեն
Ազգային կազմՀայեր, Աբխազներ, Ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Ալախաձ (գյուղ) (Վրաստան)##
Ալախաձ (գյուղ) (Վրաստան)

Ալախաձի (նաև` Ալախաձե, աբխ.՝ Алаҳаӡы, վրաց.՝ ალახაძი), գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում, Բզիբ գետի ափին, Գագրայից 15 կմ հարավ-արևելք։ Գտնվում է Սև ծովի ափին, ծովի մակարդակից 40 մ բարձրության վրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի հաշվառումներով, գյուղում բնակվում էր 2874 մարդ` մեծամասնությունը հայեր[1][2]։ 1968 թվականի տվյալներով` գյուղում բնակվում էր 4138 մարդ` հայեր և վրացիներ, իսկ 1989 թվականին՝ 4277 մարդ[3], կրկին հայեր և վրացիներ[4][5]։

2011 թվականի տվյալներով, գյուղն ուներ 2876 բնակիչ, որից 1308 (45,5%) - հայեր, 894 (31,1%) - աբխազներ, 376 (13,1%) - ռուսներ, 185 (6,4%) - վրացիներ, 33 (1,1%) - ուկրաինացիներ և 14 (0,5%) - հույներ[6][7]։

Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Խորհրդային տարիներին գյուղում կար թռչնաբուծարան։

Հայերը եկել են Սամսունից և շրջակա գյուղերից` 1913 թվականին։

Անվան ստուգաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի անվանումն ունի աբխազական ծագում։ Ալախաձիխ, ալախա` թուզ, թզենի և աձիխ` աղբյուր, այսինքն «թզենու մոտի աղբյուրը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալախաձ (գյուղ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 134