Jump to content

Ալաբամա (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալաբամա (այլ կիրառումներ)
Ալաբամա
ԺանրերՔանթրի
Գործունեություն1972
ԼեյբլGRT Records?
Պարգևներ
Կայքthealabamaband.com
 Alabama (band) Վիքիպահեստում

Ալաբամա (անգլ.՝ Alabama), ամերիկյան քանթրի երաժշտական խումբ, որը ստեղծվել է 1969 թվականին Ալաբամա նահանգի Ֆորտ Փեյն քաղաքում։ Խումբը հիմնադրել են Ռենդի Օուենը (հիմնական վոկալ, ռիթմիկ կիթառ) և նրա զարմիկ Թեդի Ջենթրին (բաս կիթառ, բեք վոկալ): Շուտով նրանց միանում է ևս մեկ զարմիկ՝ Ջեֆ Քուքը (սոլո կիթառ, ջութակ և ստեղնաշարային գործիքներ): Խումբը սկզբում հանդես էր գալիս Young Country, այնուհետև Wildcountry անվանումներով: 1970-ականների սկզբին խումբը ելույթներով շրջագայություններ էր կատարում հարավարևելյան նահանգների ակումբներում և հեղինակային երգեր գրում։ 1977 թվականին նրանք անվանափոխվեցին՝ դառնալով «Ալաբամա», իսկ սինգլների հիթ շքերթում հաջողություն գրանցելուց հետո նրանց հետ կապ հաստատեց RCA Records-ը՝ առաջարկելով ձայնագրման պայմանագիր։

Ալաբամայի ամենամեծ հաջողությունը գրանցվել է 1980-ականներին: Այս ժամանակաշրջանոմ նրանք ունեցել են 27 քանթրի հիթ, որոնք զբաղեցրել են առաջին հորիզոնականը, թողարկել են 7 բազմապլատինե ալբոմ և արժանացել բազմաթիվ կարևոր մրցանակների։ Ալաբամայի առաջին սինգլը RCA Records-ում՝ «Tennessee River»-ը, սկիզբ դրեց 21 քանթրի հիթերի շարքին, որոնց շարքում էին՝ «Love in the First Degree» (1981), «Mountain Music» (1982), «Dixieland Delight» (1983), «If You're Gonna Play in Texas (You Gotta Have a Fiddle in the Band)» (1984) և «Song of the South» (1988): 1990-ականներին խմբի հանրաճանաչությունը փոքր-ինչ նվազեց, թեև նրանք շարունակում էին թողարկել հիթ սինգլներ և բազմապլատինե ալբոմներ։ Ալաբաման լուծարվեց 2004 թվականին՝ կատարելով հրաժեշտի շրջագայություն և թողարկելով երկու ոգեշնչող երաժշտական ալբոմ, սակայն 2010 թվականին խումբը վերամիավորվեց՝ շարունակելով ձայնագրվել և համերգներով շրջագայել աշխարհով մեկ։

Խմբի ոճը՝ ավանդական քանթրի երաժշտության և հարավային ռոքի համադրությունը, ինչպես նաև բլյուգրասի, ֆոլքի և փոփի տարրերի ներառումը, նրանց տվեց հնարավորություն գրավել լայն լսարանին, ինչն էլ նպաստեց նրանց հաջողությանը։ Նրանք նաև ընդլայնեցին շրջագայությունների շրջանակը և իրենց շոուներում ներառեցին բեմադրության այնպիսի տարրեր, ինչպես օրինակ լուսավորությունը և  ռոք համերգներից ոգեշնչված դեկորները: Խումբն ունի ավելի քան 41 քանթրի հիթ Billboard-ի հիթ-շքերթում և վաճառել է ավելի քան 75 միլիոն ձայնագրություն՝ դառնալով ամենահաջողակը քանթրի երաժշտության պատմության մեջ[2][3]: AllMusic-ը խմբին վերագրել է քանթրի խմբերի գաղափարական հանրայանացումը՝ նշելով. «Քիչ է հավանական, որ որևէ այլ քանթրի խումբ կարողանա գերազանցել Ալաբամայի հաջողությունը»[4]:

2019 թվականին Ալաբաման ներառվել է Երաժիշտների փառքի սրահում և թանգարանում՝ հաստատության կողմից արժանանալով իրենց առաջին Կյանքի Նվաճման մրցանակին[5]:

2005 թվականին նրանք ներառվել են Քանթրի երաժշտության փառքի սրահում և Թանգարանում:

1969-1979 թվականներ՝ ձևավորում և վաղ շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալաբաման ձևավորվել է Ալաբամա նահանգի Ֆորթ Փեյն քաղաքում (այստեղ պատկերված է 1999 թվականին):

Ալաբաման ձևավորվել է կիթառահարներ Ռենդի Օուենի և Ջեֆ Քուքի, ինչպես նաև բասիստ Թեդի Ջենթրիի կողմից, ովքեր զարմիկներ են, ծնված և մեծացած Ալաբամա նահանգի Ֆորթ Փեյնի մոտակայքում. վայր, որն ունի քանթրի երաժշտության հիմնավոր ավանդույթներ[6]: Օուենը և Ջենթրին մեծացել են Լուկաութ լեռան վրա (սարահարթը ձգվում է Ալաբամայի հյուսիս-արևելքից, անցնում Ջորջիայի հյուսիս-արևմուտքով և մտնում Թենեսի) գտնվող բամբակի մասնավոր ֆերմաներում, միասին սովորել են կիթառ նվագել և մինչև վեց տարեկանը երգել եկեղեցում[7]: Ջենթրին և Օուենը 1960-ականներին նվագել են բազմաթիվ խմբերում՝ փոփից մինչև բլյուգրաս[7]: Քուքը միացել է խմբին 1969 թվականին՝ ձևավորելով Young Country խումբը, որն առաջին անգամ հավաքվել է Սուրբ Ծննդյան առիթով[6]: Քուքը նվագել է բազմաթիվ այլ խմբերում ևս, եղել է ռոք-ն-ռոլի դիջեյ[7]: Վոկալը կիսված էր երեք զարմիկների միջև, իսկ մեկ այլ զարմիկ՝ թմբկահար Ջեքի Օուենը, լրացնում էր խմբի առաջին կազմը[6]: Խմբի առաջին ելույթը տեղի է ունեցել դպրոցական տաղանդների մրցույթում (կատարվել է Մերլ Հագարդի երգը), որում նրանք արժանացել են առաջին մրցանակի և ստացել Grand Ole Opry հաղորդման մասնակցության տոմսեր[8][7]: Սակայն բոլորը չափազանց զբաղված էին իրենց նախկին պարտավորություններով՝  երաժշտությանն ավելի շատ ժամանակ տրամադրելու համար: Օուենը դեռ սովորում էր դպրոցում, Քուքն աշխատում էր Western Electric-ում, իսկ Ջենթրին ամբողջ դրույքով զբաղված էր գորգեր փռելու աշխատանքով[6]: Խումբն ավելի պասսիվացավ, երբ Քուքը և Օուենն ընդունվեցին քոլեջ[7]:

1972 թվականին խումբը դարձավ ավելի պրոֆեսիոնալ՝ ներգրվվելով թմբկահար Բեննեթ Վարտանյանին և փոխելով անվանումը Wildcountry[7]: Նույն ժամանակահատվածում խումբն ընդունեց Ֆորթ Փեյնի մոտակայքում գտնվող, ներկայումս գոյություն չունեցող Canyon Land զվարճանքի այգում հանդես գալու առաջարկը[9][6]: Այգու ղեկավարությունը հրավիրում էր հայտնի աստղերի, ինչպիսիք էին Ջերի Ուոլեսը, Բոբի Բերը և Նարվել Ֆելթսը, որոնց նվագակցում էր խումբը, իսկ այնուհետև հանդես գալիս մեկ ժամ տևողությամբ պարային ծրագրով[6]: Որոշ ժամանակ անց, խմբի հնարավորություններից նվազեցմամբ հիասթափված Քուքն ընդունվեց պետական աշխատանքի Ալաբամայի Աննիստոն քաղաքում։ Օուենը անգլերեն էր սովորում Ջեքսոնվիլի նահանգային համալսարանում, իսկ Քուքն աշխատում էր էլեկտրոնիկայի ոլորտում[10]: Եռյակն ամսական 56 դոլարով համատեղ բնակարան էր վարձում Էնիսթոնում[10], և, գիշերային ժամերին և հանգստյան օրերին ելույթներ ունենալով, աշխատում  խմբի գործունեությունն ապապահելու համար[6]: 1973 թվականին խումբը որոշեց դառնալ պրոֆեսիոնալ՝ հանդես գալով հարավարևելյան բարերում[7]: Մարտին խումբը տեղափոխվեց Հարավային Կարոլինայի Միրթլ Բիչ, որտեղ շաբաթը վեց գիշեր The Bowery ակումբում ելույթ էր ունենում՝ հաճախորդների թեյավճարի դիմաց[9][11]: Ամենաշատ գումարը վաստակում էին Lynyrd Skynyrd-ի և Մեռլ Հագարդի երգերի քավեր տարբերակները կատարելով[8]: Չկարողանալով ձայնագրման պայմանագիր կնքել՝ խումբը սկսում է ինքնուրույն ֆինանսավորել իր ձայնագրությունները[10]: Ֆորտ Փեյնի բանկից նրանք 4,000 դոլար վարկ են վերցնում սեփական ալբոմները ձայնագրելու և համերգների ընթացքում վաճառելու նպատակով[7]: Վարտանյանը լքում է խումբը, ևս չորս թմբկահարների փոխարինումից հետո 1974 թվականին նրանք կանգ են առնում Ռիք Սքոթի վրա[7]:

Խումբը դեմո ձայնագրություններ է ուղարկում ձայնագրման ընկերություններին, սակայն քիչ պատասխաններ ստանում, մինչև GRT Records-ի ղեկավարների կողմից ստանցում է մեկ ալբոմի ձայանագրման առաջարկ[7]: 1977 թվականին թողարկվեց նրանց դեբյուտային սինգլը՝ «I Wanna Be with You Tonight»[6]: GRT-ն ավելի շատ հետաքրքրված էր խմբի երգահաններով և համոզեց նրանց փոխել իրենց անվանումը The Alabama Band-ի, որն էլ հետագայում կրճատվեց Alabama[12][9]: Երգը Billboard Hot Country Songs չարթում գրավեց միայն 78-րդ հորիզոնականը[13], իսկ GRT-ն հաջորդ տարի սնանկ ճանաչվեց: Պայմանագրի թաքնված դրույթի պատճառով Ալաբամային արգելվեց ձայնագրվել այլ լեյբլի հետ[7]: Հետագա երկու տարիների ընթացքում խումբը գումար հավաքեց պայմանագիրը գնելու համար, և 1979 թվականին նրանք կրկին սկսեցին ձայնագրվել[7]: Ինքնուրույն ձայնագրած ալբոմներից հետո՝ Wildcountry (1976) և Deuces Wild (1977), նրանց երրորդ ալբոմը՝ Alabama Band No. 3 (1979), թողարկվեց նույն թվականին, երբ խումբն ավելի քան 300 համերգ ունեցավ[7]: Խումբը վարձեց անկախ ռադիո հաճախականություն՝ «I Wanna Come Over» սինգլը ռադիոյով ներկայացնելու համար: Նրանք ձեռագիր գրված նամակներ ուղարկեցին ռադիոկայանների ղեկավարներին ու դիջեյներին[7]: Դալասի MDJ Records-ն ուշադրության արժանացրեց նամակն ու խմբին պայմանագիր առաջարկեց[6]: Սքոթն այդ ժամանակ լքեց խումբը, նրան փոխարինելու եկավ Մարկ Հերնդոնը՝ ռոք թմբկահար, ով հետագայում համարվեց խմբի յուրօրինակ հնչողության հիմնադիրներից մեկը[7]: «I Wanna Come Over»-ը դարձավ նրանց առաջին ռադիո հիթը՝ հասնելով Billboard թանթրի չարթի թոփ 40-ին[14]:

1980-1987 թվականներ՝ զանգվածային հաջողություններ և գերաստղություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դա այնքան արագ տեղի ունեցավ, որ ժամանակ չունեցանք մտածելու ... Մի օր մենք Միրթլ Բիչում էինք, իսկ մի քանի օր անց՝ Դիք Քլարկի «American Bandstand»-ում: Մենք սարսափելի վախեցած էինք։ Դա զարմանալի էր։ Հաջորդ բանը, որ իմանում ես, այն է, որ դուք ազգային հեռուստատեսությամբ տարվա խումբն եք հայտարարված:

«
»
Ռենդի Օուենը խմբի անակնկալ հաջողության մասին[12]

Խմբի հաջորդ սինգլը՝ «My Home's in Alabama»-ը, ստացավ ավելի լավ արձագանք՝ հասնելով թոփ 20-ին[14]: Վաղ շրջանի նրանց հաջողությունների շնորհիվ ստացան Նեշվիլի ամենամյա Country Radio Seminar-ի «New Faces» շոուին մասնակցելու հրավեր, այլ նոր արտիստների հետ, ինչպիսին էր Ռիբա Մաքինթայրը[11]: Խումբը ստիպված էր հանդես գալ ստուդիայի երաժիշտների հետ, ոչ թե որպես խումբ, և նստաշրջանից հեռացավ՝ կարծելով, որ իրենք բաց են թողել իրենց հնարավորությունները: Չնայած դրան, խումբը հետաքրքրություն առաջացրեց մի քանի ձայնագրող ընկերությունների մոտ, այդ թվում՝ RCA Records-ի[12], որի հետ պայմանագիր ստորագրվեց 1980 թվականի ապրիլին[9]: RCA-ում նրանց առաջին՝ «Tennessee River» սինգլի պրոդյուսերն էր Հարոլդ Շեդը: Սինգլը նրանց առաջին հիթն էր, որը գլխավորեց Billboard-ի քանթրի չարթը՝ սկիզբ դնելով ավելի քան 30 հիթերի շարքին[7]: Cashbox-ը խումբն անվանել է Տարվա վոկալային նոր խումբ՝ մատնանշելով խմբի առաջին մրցանակը[6]: 1980 թվականի հուլիսին խումբն իրենց երկարամյա ելույթները Bowery-ում[12] թողեց, գովազդելով իրենց սինգլը, որը սկզբում նրանք համարում էին պատահական հաջողություն[11]: Հաջողությունը խմբին անակնկալի բերեց և շուտով դարձավ «գրեթե ամբողջությամբ կլանող»[12]: Ալաբաման վայելում էր ստեղծագործական մեծ ազատություն RCA-ում. «Tennessee River»-ին հաջորդեց «Why Lady Why»-ը՝ չնայած ղեկավարների և վաճառքի հրատարակությունների առարկություններին[15]: Երգը դարձավ նրանց երկրորդ թիվ մեկ հիթը չարթերում[14]: Նրանք լայնորեն շրջագայեցին՝ հանդես գալով փոքր ակումբներում և ավելի մեծ կատարողների ելույթների բացման արարողություններին[6]: Բացի այդ, խումբը հանդես եկավ հեռուստատեսային «The Tonight Show Starring Johnny Carson» և «The Merv Griffin Show» հաղորդումներում[6]: 1981 թվականի փետրվարին Ալաբաման թողարկեց իր երկրորդ մեծ լեյբլային ալբոմը՝ «Feels So Right»; այն գագաթնակետին հասավ Billboard 200-ի 16-րդ հորիզոնականում և մնաց ավելի քան երեք տարի, ինչը ավելի երկար է, քան Ալաբամայի որևէ այլ ալբոմը[16]: «Old Flame»-ը 1981 թվականի փետրվարին դարձավ նրանց հաջորդ համար մեկ հիթը, որին հաջորդեց «Feels So Right»-ը մայիսին և «Love in the First Degree»-ը հոկտեմբերին[14][17]: Այդ տարի Ալաբաման մեծ ուշադրության արժանացավ արդյունաբերության կողմից. Billboard-ը նրանց անվանեց «Տարվա Նոր խումբ», Radio & Records-ը՝ «Տարվա խումբ», իսկ Country Music Academy-ն (ACM)՝ «Տարվա Վոկալային խումբ»[6]: Կվարտետը հանդես եկավ 1981 թվականի Country Music Association Awards-ում, որտեղ ստացավ և՛ «Տարվա Գործիքային խումբ», և՛ «Տարվա Վոկալ խումբ» կոչումները[6]: Չնայած խմբի աննախադեպ հաջողություններին՝ Օուենի անձնական կյանքը փլուզվում էր. հայրը մահացավ, երբ նա ճանապարհին էր, ինչը շատ  ազդեց նրա վրա[11]: «Mountain Music»-ը, որը թողարկվել է 1982 թվականի փետրվարին, համարվում է նրանց վերջին թողարկումը՝ նախքան արտադրության և ձայնի էական բարելավումը[18]: Ալբոմի բոլոր երեք սինգլները հասան առաջին հորիզոնականին. «Mountain Music»-ը 1982 թվականի մայիսին, երկու ամիս անց՝ «Take Me Down»-ը հուլիսին, և «Close Enough to Perfect»-ը հոկտեմբերին[14]: Այդ տարի և՛ «Mountain Music»-ը, և՛ «Feels So Right»-ը ստացան քառակի պլատինե կարգավիճակ. 1982 թվականի վերջին խումբը վաճառել էր ավելի քան վեց միլիոն ալբոմ՝ չնայած ընդամենը երկու տարի էր, ինչ աշխատում էր ազգային շրջափուլում[14]: «Christmas in Dixie»-ն, 1982 թվականին թողարկված սեզոնային երգը, հայտնվեց Billboard ամսագրի երաժշտական երկու հիթ-շքերթների վեց տարվա ընթացքում[19]: Ալաբաման դարձավ առաջին խումբը, որը ստացավ CMA-ի հեղինակավոր «Տարվա Երգիչ» մրցանակը, որին նրանք արժանացան երեք տարի անընդմեջ՝ 1982-ից 1984 թվականներին[18]: «Mountain Music»-ի համար խումբը ստացավ Գրեմմի մրցանակ «Լավագույն Կանթրի Կատարում Դուետի կամ Խմբի կողմից Վոկալով» կատեգորիայում[6]:

«The Closer You Get...»-ը, որը թողարկվել է 1983 թվականի մարտին, պլատինե կարգավիճակ ստացավ երկու ամսվա ընթացքում, նաև շահեց Գրեմմի մրցանակ «Լավագույն Կանթրի Կատարում» կատեգորիայում[20][6]: Ալբոմի յուրաքանչյուր սինգլ՝ «Dixieland Delight»-ը, «The Closer You Get»-ը և «Lady Down on Love»-ը, գրավեց առաջին հորիզոնականը և՛ ԱՄՆ-ում, և՛ Կանադայում[17]: «Roll On»-ը Ալաբամայի հաջորդ ալբոմն էր, և նրա չորս սինգլները՝ «Roll On (Eighteen Wheeler)»-ը, «When We Make Love»-ը, «If You're Gonna Play in Texas (You Gotta Have a Fiddle in the Band)»-ը և «(There's A) Fire in the Night»-ը, երկու երկրներում էլ գլխավորեցին հիթ-շքերթները[17]: «40-Hour Week»-ը (1985) շարունակեց խմբի բազմազգ հաջողությունների շարանը՝ «40 Hour Week (For a Livin')»-ը և «Can't Keep a Good Man Down»-ը երկու երկրներում էլ հասան առաջին հորիզոնականին, մինչդեռ առաջատար սինգլը՝ «There's No Way»-ը, Կանադայում զիջեց (չնայած այն հասավ երկրորդ հորիզոնականին)[17]: «40-Hour Week»-ը Ալաբամայի ամենահայտնի ալբոմներից մեկն էր, որը նաև հայտնվեց փոփ ալբոմների հիթ-շքերթներում[4]: «Alabama Christmas»-ը, ինը տոնական երգերի և «Christmas in Dixie»-ի հավաքածուն դարձավ Ալաբամայի առաջին թողարկումը CD-ով 1985 թվականի սեպտեմբերին. այն նաև մանրածախ և հեռուստատեսային գովազդի կենտրոնական մասն էր կազմում (Nashville Network-ի հովանավորությամբ)[21]:

RCA-ն 1986 թվականի հունվարին թողարկեց Ալաբամայի «Greatest Hits» հավաքածուն, որը հինգ անգամ գերազանցեց պլատինե կարգավիճակը[20]՝ դարձնելով խումբը 1980-ականների ամենահաջողակ կանթրի կատարողը[7]: «The Touch»-ը թողարկվեց 1986 թվականի սեպտեմբերին, և չնայած այն համարվում էր խմբի կատալոգի ամենաթույլ ալբոմներից մեկը[7], այնուամենայնիվ, ուներ երկու թիվ մեկ հիթ՝ «"You've Got" the Touch»-ը և «Touch Me When We're Dancing»-ը[22]: Նրանց հաջորդ ալբոմը՝ «Just Us»-ը, արժանացավ նմանատիպ քննադատական արձագանքի, բայց ստացավ երկու թիվ մեկ՝ «Face to Face»-ը և «Fallin' Again»-ը[22]: Նրանք նաև իրենց վոկալով ներդրում ունեցան «Deep River Woman» սինգլում, որը կատարում էր Լայոնել Ռիչին իր «Dancing on the Ceiling» երրորդ սոլո ալբոմից: 1986 թվականի դեկտեմբերին թողարկված սինգլը հասավ 10-րդ հորիզոնականին Billboard Hot Country Singles հիթ-շքերթում և 71-րդ հորիզոնականին Hot 100-ում[23]:

1987-2004 թվականներ՝ հանրաճանաչության նվազում և հրաժեշտի շրջագայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականների վերջին Ալաբամայի վաճառքները զգալիորեն նվազեցին, և միայն նրանց հիմնական ալբոմներն էին ստանում ոսկե կարգավիճակ[24]: Խմբի հանրաճանաչությունը ստվերվեց ավելի ավանդական ձայն ունեցող կատարողների կողմից, ինչպիսիք են Ալան Ջեքսոնը, Ռենդի Թրևիսը, Ջորջ Սթրեյթը և Դուայթ Յոակամը[25]: Սակայն, նրանք շարունակում էին մնալ հանրաճանաչ շրջագայող խումբ և 1988 թվականին թողարկեցին իրենց առաջին համերգային ալբոմը՝ «Alabama Live»[24]: 1989 թվականի «Southern Star» ալբոմի վրա աշխատելու համար խումբը որոշեց բաժանվել երկարամյա պրոդյուսեր Շեդից՝ փոխարենը բաժանելով արտադրական պարտականությունները Ջոշ Լեոյի, Լարի Լիի և Բարրի Բեքեթի միջև[7]: «Song of the South»-ը դարձավ ևս մեկ թիվ մեկ հիթ, իսկ ալբոմի մնացած սինգլները՝ «If I Had You», «High Cotton» և «Southern Star»-ը առաջինն էին ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Կանադայում[17]: Այդ տարի Ալաբաման Billboard-ի կողմից ճանաչվեց 1980-ականների քանթրի արտիստ, իսկ ACA-ն խումբը քվեարկեց նրանց օգտին՝ որպես տասնամյակի արտիստ[24]:

Չնայած 1990-ականներին նրանց հանրաճանաչությունը շարունակում էր նվազել, նրանց ստուդիական ալբոմները դեռևս հասան ոսկե և պլատինե կարգավիճակի[7][24]: 1990 թվականի «Pass It on Down» ալբոմը ներառում էր երեք թիվ մեկ սինգլ՝ «Jukebox in My Mind»-ը, «Forever's as Far as I'll Go»-ն և «Down Home»-ը[22]: Ըստ AllMusic-ի, երբ խումբը 1992 թվականին թողարկեց «American Pride»-ը, «նրանք արդեն ժանրի տարեց վետերաններից էին»[26]: Ռիչարդ Կարլինը՝ «Country Music: A Biographical Dictionary»-ից, նշել է, որ խմբի հարմոնիաները նոր լսարանի համար հնացած էին թվում[27]: «I'm in a Hurry (And Don't Know Why)»-ն դարձավ ալբոմի ամենամեծ հիթը՝ հասնելով առաջին հորիզոնականին. ալբոմի մյուս սինգլները, ինչպիսիք են «Take a Little Trip»-ը, «Once Upon a Lifetime»-ը և «Hometown Honeymoon»-ը, նույնպես լավ արդյունքներ ցուցաբերեցին՝ հասնելով թոփ եռյակ[22][28]: 1993 թվականին թողարկվեց «Cheap Seats» ալբոմը, որտեղ «Reckless»-ը դարձավ Ալաբամայի վերջին թիվ մեկ հիթը, թեև խմբի սինգլների մեծ մասը հետագայում հայտնվեց թոփ 10-ում[22][28]: Խմբի 1995 թվականի «In Pictures» ալբոմը նրանց 18-րդ ոսկե ալբոմն էր, ինչն ավելի էր, քան մինչ այդ եղածները[29]: 1996 թվականին խումբը մնաց «Տարվա Վոկալ խումբ» անվանակարգի եզրափակիչ փուլում Country Music Association Awards-ում[29]: 1997 թվականին խումբը թողարկեց «Dancin' on the Boulevard» ալբոմը, որտեղ ուսումնասիրվում էին R&B և ծովափնյա երաժշտությունը[30]: «Sad Lookin' Moon» և «Dancin', Shaggin' on the Boulevard» սինգլները ԱՄՆ-ում և Կանադայում հասան թոփ հնգյակ[28]: Հաջորդ տարի խումբը թողարկեց «For the Record»-ը՝ երկու սկավառակից բաղկացած հիթերի հավաքածու, որում ներառված էին երկու նոր սինգլ՝ «How Do You Fall in Love» և «Keepin' Up»: Երկուսն էլ հիթ դարձան Hot Country Singles & Tracks հիթ-շքերթում՝ հասնելով համապատասխանաբար 2-րդ և 14-րդ հորիզոնականներին[22]:

Իրենց 15-րդ ստուդիական ալբոմի՝ «Twentieth Century»-ի (1999) համար խումբը 1999 թվականին ձայնագրեց NSYNC բոյ բենդի «(God Must Have Spent) A Little More Time on You» երգի քավեր տարբերակը, ինչը համարվում էր «ակտուալ մնալու» փորձ[27]: Սինգլը, այնուամենայնիվ, հասավ առաջին հորիզոնականին Կանադայում, երրորդ հորիզոնականին ԱՄՆ կանթրի հիթ-շքերթներում և 29-րդ հորիզոնականին Billboard Hot 100-ում[28][31]: 2001 թվականին թողարկվեց «When It All Goes South» ալբոմը: «Եթե ես այլևս երբեք չձայնագրեմ ալբոմ, սա կլինի այն մեկը, որի համար ես կարող եմ նշել, որ այն ինձ երջանակցրել է», - ասել է Օուենը ալբոմի թողարկման ժամանակ[32]: Չնայած դրան, ալբոմի սինգլները նախորդների հետ համեմատած այնքան էլ լավը չէին, միայն տիտղոսային թրեքը դարձավ թոփ 15 հիթ՝ ներկայացնելով խմբի կարիերայի վերջին գագաթնակետը[22]:

2002 թվականի մայիսին Country Music Association Awards մրցանակաբաշխության ժամանակ (CMAs) Ալաբաման հայտարարեց ամերիկյան հրաժեշտի շրջագայության մասին, որը ներառում էր 40 համերգային ելույթ, հովանավորություններ, հատուկ միջոցառումներ և հեռուստատեսային հատուկ նախագիծ: Օուենն այդ ժամանակ խոսեց խմբի բաժանման որոշման մասին. «Երբ բանը հասնում է դրան, բազմաթիվ գործոններ կան, որոնցից մի քանիսը խիստ անձնական են: Իրականում խոսքը խմբի ամբողջականության, խմբի արժեհամակարգի մասին է»[33]: Օուենը հետագայում խոստովանեց, որ խումբը հոգնել էր 20 տարի անընդմեջ շրջագայություններից և ձայնագրություններից, և «բոլորին էլ ժամանակ էր պետք»[11]: Շրջագայությունը տոմսարկղերում հավաքեց 15 միլիոն դոլար, նույնիսկ նախքան սկսելը, իսկ Ալաբաման 2003 թվականի հունիսից մինչև նոյեմբեր հանդես եկավ լեփ-լեցուն մարզադաշտերում[34][35]: «Երկրպագուների արտասովոր արձագանքի և տոմսերի մեծ պահանջարկի պատճառով» շրջագայությունը երկարաձգվեց ևս 30 համերգով, որոնք տեղի ունեցան 2004 թվականի փետրվարից մինչև հունիս[36]: Խումբն իր «վերջին» համերգը տվեց 2004 թվականի հոկտեմբերին Բիսմարկում, Հյուսիսային Դակոտայում, երբ Հերնդոնը համերգի ավարտին կատակով հայտարարեց. «Ինձ աշխատանք է պետք»[37]:

2004-2014 թվականներ՝ վերամիավորումներ և հայց ընդդեմ Մարկ Հերնդոնի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ տարիներին Օուենը շարունակեց ակտիվորեն հանդես գալ որպես մենակատար, Քուքը՝ իր Allstar Goodtime Band-ի հետ, իսկ Ջենթրին՝ որպես պրոդյուսեր իր Rockit City խմբի հետ[8]: Հերնդոնը և խմբի այլ անդամներ դժվար հարաբերություններ ունեին խմբի գործունեության ընթացքում[38]: Չնայած նա ներկա էր լինում մամուլի կողմից արված յուրաքանչյուր լուսանկարում և նրա լուսանկարն անգամ կախված էր Ալաբամայի երկրպագուների ակումբում և թանգարանում, Օուենը պնդում էր, որ երբեք խմբի պաշտոնական անդամ չի եղել: Նա հայտարարեց, որ լուսանկարներում ներառվելը լեյբլի գաղափարն էր, և որ Հերնդոնը խմբի վարձված աշխատակից էր, այլ ոչ թե անդամ[38]: 2008 թվականի մայիսին խմբի անդամները դատի տվեցին Հերնդոնին՝ 202,670 դոլարի համար, որն, ըստ նրանց, նրան ավել էր վճարվել երեք տարի առաջ՝ խմբի հրաժեշտի շրջագայությունն ավարտվելուց հետո[39]: Գումարը հաշվարկվել էր մաքուր շահույթով և տրվել Հերնդոնին՝ հաշվարկներն ավարտելուց առաջ, մի պնդում, որը Հերնդոնը հերքում էր: Խումբը Հերնդոնին դատի չէր տվել, մինչև որ նա խմբի թողարկած բազմաթիվ համերգային ալբոմների և երգերի համար գումար չէր պահանջել, որոնց համար երբեք վճարում չէր ստացել[39]: Օուենը նշել է, որ RCA-ն ցանկանում էր, որ Հերնդոնը լիներ խմբում, որպեսզի նրանց պատկերը համեմատելի լիներ Beatles-ի հետ[11]: Չնայած իրենց խնդիրներին՝ տարիներ անց նա հարցազրույցում հայտարարեց, որ նրանք վատ հարաբերություններ չունեն. «Ես նրա դեմ աշխարհում ոչինչ չունեմ»[11]:

2010 թվականին Օուենը ախտորոշվեց շագանակագեղձի քաղցկեղ, սակայն հետագայում նրան տվեցին առողջական վիճակի մասին տեղեկանք ինչը հանգեցրեց խմբի վերամիավորմանը՝ առանց Հերնդոնի[11]: 2011 թվականին իրենց նահանգում տների և բիզնեսների ավերիչ տորնադորներից հետո Ալաբաման Բիրմինգհեմում «Bama Rising» խորագրով բարեգործական համերգ կազմակերպեց[11]: 2004 թվականից ի վեր, հանդես գալով խմբի առաջին կազմով Լյուկ Բրայանի, Շերիլ Քրոուի և Բրեդ Փեյսլիի հետ, հավաքեցին 2,1 միլիոն դոլար: «Կարծում եմ՝ մենք հասկացանք, որ գուցե կարոտել ենք ելույթները... և հինգ-վեց տարի անց մենք ասացինք. «Գուցե դա այնքան վատ չէր, որքան մենք ենք հիշում», - ասաց Ջենտրին[11]: Խմբի 40-ամյակը նշելու կապակցությամբ Ալաբաման 2013 թվականին վերսկսեց շրջագայությունը «Back to the Bowery» խորագրով, հղում անելով Միրթլ Բիչ ակումբին, որտեղ նրանք առաջին անգամ դարձան պրոֆեսիոնալ երաժիշտներ[8]: Նրանք նաև նախաձեռնեցին կարճ նավարկություն՝ The Alabama & Friends Festival at Sea, որն Norwegian Cruise Line-ի Norwegian Pearl նավով ուղևորվեց Բահամներ[40]: Բացի այդ, խումբը թողարկեց Alabama & Friends տրիբյուտ ալբոմը, որը ներառում էր քավեր տարբերակներ նոր արտիստների կատարումներից, ինչպիսիք են Ջեյսոն Ալդինը և Ֆլորիդա Ջորջիա Լայնը, ի լրումն Ալաբամայի երկու նոր երգերի[11]:

2015-ից այսօր. Նոր երաժշտություն և Ջեֆ Քուքի մահը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սեպտեմբերի 18-ին 14 տարվա ընդմիջումից հետո խումբը թողարկեց իր առաջին նոր ստուդիական ալբոմը՝ «Southern Drawl»-ը, BMG Chrysalis-ի միջոցով[41]: 2016 թվականին 30 արտիստներից Ալաբաման ընտրվեց մասնակցելու «Forever Country»-ին, որը «Take Me Home, Country Roads», «On the Road Again» և «I Will Always Love You» երգերի մեշ-ափն էր՝ նվիրված CMA-ի մրցանակաբաշխության 50-ամյակին[42]:

2017 թվականի ապրիլին կիթառահար Ջեֆ Քուքը հայտարարեց, որ կնվազեցնի իր մասնակցությամբ համերգների քանակը Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարի պատճառով: Նա ախտորոշում էր ստացել չորս տարի առաջ, և սա նրա առաջին հրապարակային հայտարարությունն էր իր վիճակի մասին[43]:

2021 թվականի օգոստոսին խումբը վաճառեց ձայնագրությունների իրավունքների կատալոգի իր բաժնեմասը Reservoir Media-ին[44]: Ջեֆ Քուքը մահացավ Պարկինսոնի հիվանդության բարդություններից 2022 թվականի նոյեմբերի 7-ին[45]:

Երաժշտական ​​ոճ և ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալաբամայի երաժշտությունը միախառնում է քանթրի, ռոք և փոփ ժանրերը, ինչը հատկապես ակնհայտ է նրանց երաժշտական հայեցակարգում. խումբը եղել է առաջին քանթրի խմբերից մեկը, որ հասել է ռադիոհեռարձակման զգալի թվի[46]: Չնայած այլ ժանրերից ստացած ազդեցություններին, խումբը ամենաշատը ոգեշնչվել է քանթրի երաժշտությամբ, ինչը հատկապես արտահայտվում է նրանց «հարմոնիաներում, երգերի հեղինակությամբ և մոտեցման մեջ»[46]: Սթիվեն Թոմաս Էրլվինը գրում է, որ խումբը «պարտական է քանթրի ժանրին, հատկապես Մեռլ Հագարդի Բեյքերսֆիլդի ձայնին և Նեշվիլի փոփ ձայնին»[46]: Խումբը արտացոլել է իր քանթրի արմատները առաջին առևտրային հոդվածներից մեկում. «Մենք նախ և առաջ քանթրի ենք, իսկ հետո՝ քրոսովեր: Քրոսովերներ լինելը հրաշալի է, բայց մենք ավելի շատ կցանկանայինք ունենալ թիվ 1 քանթրի երգ, քան կորչել և՛ քանթրի, և՛ փոփ չարթերի միջև»,— ասել է Օուենը[15]:

1980-ականների կեսերին խումբը ավելի ու ավելի շատ է շարժվել դեպի ընդհանուր փոփ ռոք ձայն, «ընտրելով ավելի շքեղ արտադրություններ և ավելի ուժեղացված ձայն»[27]: Ալաբամայի տեքստերը հաճախ կենտրոնանում էին իրենց հայրենիքի վրա: Նրանց առաջին հիթ-սինգլը՝ «Tennessee River»-ը, պատմում է «գետի մյուս կողմում ծնվելու և այն լեռների, որոնք ես տուն եմ կոչում» մասին, իսկ «Dixieland Delight»-ը նկարագրում է Թենեսիի գյուղական ճանապարհով շրջագայությունը[11]:

Չարթային ռեկորդներ, վաճառք և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմապլատինե հավաստագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալաբաման աշխարհի բոլոր ժամանակների ամենավաճառվող խմբերից մեկն է. ամբողջ աշխարհում վաճառել է 75 միլիոն ձայնագրություն[47]: Ալաբամայի ամենաշատ վաճառվող ստուդիական ալբոմը «Mountain Music»-ն է (1982), իսկ երկու գերհիթերը՝ «Greatest Hits» (1986) և «For the Record» (1998), ամենաբարձրն են անհատական ​​վաճառքով, երեքն էլ ընդհանուր առմամբ վաճառվել են հինգ միլիոնով[20]: Մի քանի ալբոմի Ալաբաման հասել է բազմապլատինե հաջողության. քառակի պլատինե հավաստագրված ալբոմներից են «Feels So Right»-ը, «The Closer You Get...»-ը և «Roll On»-ը, կրկնակի պլատինե ալբոմներից՝ «My Home's in Alabama»-ն, «40-Hour Week»-ը, «Alabama Christmas»-ը և «Greatest Hits Volume III»-ը[20]:

Քանթրի երաժշտության պատմության մեջ Ալաբաման ամենաշատ պարգևատրված խումբն է. տարբեր կազմակերպությունների կողմից արժանացել է ավելի քան 200 մրցանակի[12]: 1981 թվականին Ալաբաման արժանացել է և՛ «Տարվա վոկալ», և՛ «Տարվա գործիքային խումբ» մրցանակներին CMA-ի կողմից: Արժանացել է նաև ACM-ի «Տարվա վոկալ խումբ» մրցանակին և Billboard-ի «Տարվա նոր խումբ» կոչմանը: Երեք տարի անընդմեջ (1982–84) խումբն արժանացել է CMA-ի «Տարվա արտիստ» մրցանակին, իսկ հինգ անգամ (1982–86)՝ ACM-ի «Տարվա արտիստ» մրցանակին[12]: 1989 թվականին Ալաբաման ACM-ի կողմից ճանաչվել է «Տասնամյակի արտիստ»: Բացի այդ, Ալաբաման ստացել է նաև «NARM Gift of Music», «Alabama Hall of Fame Distinguished Service», «Country Radio Broadcasters Humanitarian Award», «Prince Matchabelli National Hero Award», «Bob Hope Humanitarian Award» մրցանակներ, ինչպես նաև աստղ Հոլիվուդյան փառքի ծառուղում[12]:

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ ՄաքՔոլը «The Encyclopedia of Country Music»-ում Ալաբամայի մասին ասել է. «էականորեն ընդլայնելով քանթրիի լսարանը՝ ամերիկյան երաժշտության պատմության մեջ դարձել են ամենահայտնի կատարողներից մեկը»[9]: Խումբը նշանավոր էր իր երեք անդամների առաջնորդությամբ (քանի որ «մեծ մասամբ այլ քանթրի կատարողները կենտրոնանում էին մենակատարի վրա, որին ուղեկցում էր անանուն խումբը»)՝ իրենց  մազերի երկարությամբ, դեմքի մազերով (ինչը դեռևս մեկ տասնամյակ առաջ անընդունելի կհամարվեր), ինչպես նաև աչքի ընկնող էլեկտրական բասով և հարվածային գործիքներով[27]: Այլ խմբերի հետ համեմատած՝ նրանք ունեին մի փոքր ավելի կտրուկ հնչողություն, նրանք և՛ նվագում էին իրենց սեփական գործիքներով, և՛ գրում իրենց սեփական երգերը[11]: Ալաբաման հիմնականում գրավում էր ավելի երիտասարդ հանդիսատեսին, թեև նրանց մաքուր կերպարը գրավում էր նաև ավելի պահպանողական, տարեց քանթրի երաժշտության երկրպագուներին[27]: Կուրտ Վոլֆը նկարագրել է խմբի գրավչությունը. «Նրանք բավականին ապստամբ են երիտասարդների համար, բայց նրանց ծնողներն էլ հիանում են տղաների գեղեցիկ հարմոնիաներով, զգայական փափուկ կողմերով և ավանդական ընտանեկան արժեքներով»[18]: Ալաբաման կարևորություն է տվել հայրենի Ֆորտ Փեյն քաղաքին, ինչպես նաև բարձրացրել իրազեկվածությունը բնապահպանական խնդիրների վերաբերյալ[24]:

Ռոքնռոլի ներառումն իրենց հնչողության մեջ ոգեշնչում էր այնպիսի խմբերին, ինչպիսիք են Restless Heart-ը, Shenandoah-ը, Exile-ը, Diamond Rio-ն, Lonestar-ը, Ricochet-ը և Mavericks-ը[9][12]: Ըստ Իրվին Ստամբլերի և Գրելուն Լենդոնի՝ Country Music: The Encyclopedia-ի հեղինակների, խմբի վաճառքների նվազումը 1980-ականների վերջին արտացոլում էր մրցակցությունը այն քանթրի խմբերի հետ, որոնք հնարավոր է ճանաչում չստանային, եթե Ալաբաման ճանապարհ չհարթեր նրանց համար: Իրենց հերթին, այդ խմբերը նշում էին, որ Ալաբաման իրենց կարիերայի վրա մեծ ազդեցություն է թողել[24]: Նախքան Ալաբամայի աննախադեպ հաջողությունը հիթ-շքերթներում, քանթրի հիթային սինգլների մեծ մասը պատկանում էր մենակատարներին կամ դուետներին[48]:

Չնայած իրենց հաջողություններին, Ալաբամայի կարիերան զզվանք էր առաջացնոմ այդ ժամանակվա երաժշտական ​​քննադատների մոտ, ովքեր մեջբերում էին, որ դրանք «դատարկ երգեր և թույլ, միջին մշակումներ են», որոնք վերացնում են քանթրի և փոփ երաժշտական ժանրերի միջև առկա սահմանները[48]: The Baltimore Sun-ը մեկ անգամ նույնիսկ պնդում էր, որ խումբը «քանթրի երաժշտությունը դարձնում է փոփից գրեթե չտարբերվող» և այդպիսով «աննշան է դարձնում քանթրիի ամենասրբազան ավանդույթները»[30]: Իսկապես, Wolff-ի նման գրախոսները խմբի «հիմնական խնդիրը» համարում են նրանց հաշվարկված հնչողությունը, ինչի պատճառով ժամանակակից երաժշտական շատ քննադատներ խումբը համարել են միջակ[18]:

Բարեգործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականից մինչև 1997 թվականը Ալաբաման հովանավորում էր June Jam-ը՝ երաժշտական փառատոն Ֆորթ Փեյնում, որն իր գագաթնակետում հավաքում էր 60,000 երկրպագու և միլիոններ՝ տեղական բարեգործական կազմակերպությունների համար[48]: Հանգստյան օրերին խումբը կազմակերպում էր նաև «Երկրպագուների գնահատման օրեր», որոնք ներառում էին գոլֆի մրցաշար և երգահանների համերգ, որոնք միջոցներ էին հավաքում Ֆորթ Փեյնի բարեգործական կազմակերպությունների համար[12]: Օուենը ղեկավարում էր «Country Cares for Kids» ամենամյա քանթրի ռադիո մարաթոնը, որը հավաքել է ավելի քան 70 միլիոն դոլար Թենեսի նահանգի Մեմֆիսի Սուրբ Հուդայի մանկական հետազոտական ​​հիվանդանոցի համար[12]:

  • Ռենդի Օուեն - հիմնական վոկալ, ռիթմ կիթառ (1969-2004, 2006-07, 2010-ներկա)
  • Թեդի Ջենթրի - բաս կիթառ, բեք վոկալ և երբեմն հիմնական վոկալ (1969-2004, 2006-07, 2010-ներկա)

Նախկին անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

  • Wildcountry (1976)
  • Deuces Wild (1977)
  • Alabama Band No. 3 (1979)
  • My Home's in Alabama (1980)
  • Feels So Right (1981)
  • Mountain Music (1982)
  • The Closer You Get... (1983)
  • Roll On (1984)
  • 40-Hour Week (1985)
  • Christmas (1985)
  • The Touch (1986)
  • Just Us (1987)
  • Southern Star (1989)
  • Pass It On Down (1990)
  • American Pride (1992)
  • Cheap Seats (1993)
  • In Pictures (1995)
  • Christmas Vol. II (1996)
  • Dancin' on the Boulevard (1997)
  • Twentieth Century (1999)
  • When It All Goes South (2001)
  • Songs of Inspiration (2006)
  • Songs of Inspiration II (2007)
  • Angels Among Us: Hymns and Gospel Favorites (2014)
  • Southern Drawl (2015)
  • American Christmas (2017)

Թիվ մեկ սինգլներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալաբաման հավաքել է 40-ից ավելի թիվ մեկ հիթ-սինգլներ (տարբեր արդյունաբերական չարթերում) և 12 լավագույն 10 ալբոմներ, այդ թվում՝ 10-ը, որոնք գագաթնակետին են հասել Billboard-ի Top Country Albums չարթում: Խումբը ունեցել է 33 թիվ մեկ հիթ Billboard-ի Hot Country Songs չարթում[49], որոնք հետևյալն են[50].

  • 1980: «Tennessee River»; «Why Lady Why»
  • 1981: «Old Flame»; «Feels So Right»; «Love in the First Degree»
  • 1982: «Mountain Music»; «Take Me Down»; «Close Enough to Perfect»
  • 1983: «Dixieland Delight»; «The Closer You Get»; «Lady Down on Love»
  • 1984: «Roll On (Eighteen Wheeler)»; «When We Make Love»; «If You're Gonna Play in Texas (You Gotta Have a Fiddle in the Band)»
  • 1985: «(There's A) Fire in the Night»; «There's No Way»; «40 Hour Week (For a Livin')»; «Can't Keep a Good Man Down»
  • 1986: «She and I»; «Touch Me When We're Dancing»
  • 1987: «'You've Got' the Touch»
  • 1988: «Face to Face» (դուետ Օսլինի հետ); «Fallin' Again»
  • 1989: «Song of the South»; «If I Had You»; «High Cotton»
  • 1990: «Southern Star»; «Jukebox in My Mind»
  • 1991: «Forever's as Far as I'll Go»; «Down Home»
  • 1992: «I'm in a Hurry (And Don't Know Why)»
  • 1993: «Reckless»[49]
  • 2011: «Old Alabama» (դուետ Բրեդ Փեյսլիի հետ)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.walkoffame.com/alabama
  2. Estes, Cary (October 3, 2014). «Teddy Gentry of the group Alabama will sing his songs and tell stories behind them at Samford University». The Birmingham News. Արխիվացված օրիգինալից December 17, 2014-ին. Վերցված է December 17, 2014-ին.
  3. «After 14 years, Alabama is back with 'Southern Drawl'». USA Today. July 27, 2015. Արխիվացված օրիգինալից December 22, 2017-ին. Վերցված է December 20, 2017-ին.
  4. 4,0 4,1 Erlewine, Woodstra, էջ 6
  5. «2019 Inductees». Musicians Hall of Fame & Museum. Վերցված է 13 November 2019-ին.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 Stambler, Landon, էջ 5
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 Erlewine, Woodstra, էջ 4
  8. 8,0 8,1 8,2 8,3 Mansfield, Brian (April 5, 2013). «On the Road Again: Alabama celebrates 40 years». USA Today. Արխիվացված օրիգինալից October 2, 2016-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 McCall, Rumble, էջ 5
  10. 10,0 10,1 10,2 Flippo, Chip (August 29, 1998). «Alabama: The Billboard Interview». Billboard. Vol. 110, no. 35. New York City: Prometheus Global Media. ISSN 0006-2510.
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 Watts, Cindy (August 23, 2013). «Alabama is back, and it feels so right». The Tennessean. Արխիվացված է օրիգինալից July 9, 2014-ին. Վերցված է July 6, 2014-ին.
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 Price, Deborah Evans (August 29, 1998). «Can't Keep a Good Band Down». Billboard. Vol. 110, no. 35. New York City: Prometheus Global Media. էջեր 46–48. ISSN 0006-2510.
  13. Whitburn, Joel (2008). Hot Country Songs 1944 to 2008. Record Research, Inc. էջեր 19–20. ISBN 978-0-89820-177-2.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Allen, Sharon (October 30, 1982). «Chart Fax: Alabama Does It Again: 'Close Enough' Hits Top». Billboard. Vol. 94, no. 43. New York City: Prometheus Global Media. էջ 43. ISSN 0006-2510.
  15. 15,0 15,1 Wells, Robyn (December 13, 1980). «Alabama Makes Its Mark». Billboard. Vol. 92, no. 50. New York City: Prometheus Global Media. ISSN 0006-2510.
  16. Whitburn, Joel. The Billboard Book of Top Pop Albums 1955–1985, Record Research Inc., 1985, p. 11, 493.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 Roland, Tom (1991). The Billboard Book of Number One Country Hits. New York: Billboard Books, Watson-Guptill Publications. ISBN 0-8230-7553-2.
  18. 18,0 18,1 18,2 18,3 Wolff, Kurt. (2000). Country Music: The Rough Guide. Rough Guides, 608 pp. First edition, 2000.
  19. Whitburn, Joel (2004). Christmas in the Charts (1920–2004). Wisconsin: Record Research Inc. էջ 17. ISBN 0-89820-161-6.
  20. 20,0 20,1 20,2 20,3 «Alabama – Gold & Platinum Certifications». Recording Industry Association of America. If necessary, click Advanced, then click Format, then select Album, then click SEARCH. Արխիվացված է օրիգինալից September 5, 2013-ին. Վերցված է July 6, 2014-ին.
  21. «'Alabama Christmas' Album Getting Very Merry Push». Billboard. Vol. 94, no. 43. New York City: Prometheus Global Media. October 12, 1985. էջ 61; 64. ISSN 0006-2510.
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 22,5 22,6 «Alabama – Chart history – Hot Country Songs». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված օրիգինալից July 9, 2015-ին. Վերցված է August 5, 2013-ին.
  23. [[[:Կաղապար:AllMusic]] «Lionel Richie singles»]. Allmusic. Վերցված է November 27, 2011-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 Stambler, Landon, էջ 6
  25. Peterson, Richard A. (1997). Creating Country Music: Fabricating Authenticity. Chicago: University of Chicago Press, 320 pp. First edition, 1997.
  26. Erlewine, Woodstra, էջ 5
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 Carlin, Richard. (2002). Country Music: A Biographical Dictionary. London: Routledge, 540 pp. First edition, 2002.
  28. 28,0 28,1 28,2 28,3 «Best of 1993: Country Songs». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված օրիգինալից December 11, 2007-ին. Վերցված է August 5, 2013-ին.
  29. 29,0 29,1 Stambler, Landon, էջ 7
  30. 30,0 30,1 Kingsbury, 2004, էջ 8
  31. «Alabama – Chart history – Billboard Hot 100». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված օրիգինալից July 3, 2015-ին. Վերցված է August 5, 2013-ին.
  32. Price, Deborah Evans (December 9, 2000). «Alabama's Latest, 'When It All Goes South', Due Jan. 2001 on RCA». Billboard. Vol. 112, no. 50. New York City: Prometheus Global Media. էջ 65. ISSN 0006-2510.
  33. Waddell, Ray (June 8, 2002). «Venue Views: Goodbye Alabama». Billboard. Vol. 114, no. 23. New York City: Prometheus Global Media. էջ 20. ISSN 0006-2510.
  34. Waddell, Ray (July 19, 2003). «Alabama Tour Fares Well». Billboard. Vol. 115, no. 29. New York City: Prometheus Global Media. էջ 16. ISSN 0006-2510.
  35. McCall, Rumble, էջ 7
  36. Holden, Larry (December 16, 2003). «On the Road Again». Country Weekly. Արխիվացված օրիգինալից July 14, 2014-ին.
  37. «Farewell, Alabama ... For Now». Country Weekly. October 20, 2004. Արխիվացված օրիգինալից July 14, 2014-ին.
  38. 38,0 38,1 Watts, Cindy (August 23, 2013). «Alabama's Randy Owen says drummer Mark Herndon wasn't invited to reunion». The Tennessean. Արխիվացված է օրիգինալից July 9, 2014-ին. Վերցված է July 6, 2014-ին.
  39. 39,0 39,1 «Country group Alabama sues drummer for $200K». USA Today. June 7, 2008. Արխիվացված օրիգինալից December 10, 2011-ին.
  40. Hackett, Vernell (April 5, 2013). «Country band Alabama back on road, 10 years after saying goodbye». Reuters. Արխիվացված օրիգինալից July 14, 2014-ին. Վերցված է July 6, 2014-ին.
  41. «Alabama Announce 'Southern Drawl,' First Album of New Songs in 14 Years». The Boot. July 28, 2015. Արխիվացված օրիգինալից July 31, 2015-ին.
  42. «30 Country Music Stars Join Forces for Historic CMA Music Video». ABC News. 22 September 2016. Արխիվացված օրիգինալից 30 July 2017-ին. Վերցված է 28 April 2018-ին.
  43. «Alabama's Jeff Cook Announces Parkinson's Diagnosis». EW.com (ամերիկյան անգլերեն). 2017-04-11. Արխիվացված օրիգինալից 2017-04-11-ին. Վերցված է 2017-04-11-ին.
  44. Peoples, Glenn (August 30, 2021). «Alabama Sells Recorded Music Catalog to Reservoir Media». Billboard. Վերցված է August 30, 2021-ին.
  45. Matthew Leimkuehler (November 8, 2022). «Jeff Cook, co-founding member of country band Alabama, dies at 73». The Tennessean. Վերցված է November 8, 2022-ին.
  46. 46,0 46,1 46,2 Erlewine, Woodstra, էջ 3
  47. Kazek, Kelly (2014-01-22). «10 weird and wonderful roadside memorials to musicians in Alabama (Odd Travels with photos)». The Birmingham News. Արխիվացված օրիգինալից 2014-05-13-ին. Վերցված է 2014-05-10-ին.
  48. 48,0 48,1 48,2 McCall, Rumble, էջ 6
  49. 49,0 49,1 Trust, Gary (November 24, 2014). «This week in Billboard chart history». Billboard. Արխիվացված օրիգինալից December 28, 2014-ին. Վերցված է January 3, 2015-ին.
  50. «Alabama - Chart history: Hot Country songs». Billboard. Վերցված է January 3, 2015-ին.

Արտաքին աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալաբամա (խումբ)» հոդվածին։