Ալաբամա լեզու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալաբամա (լեզու)ից)
Ալաբամա, ալաբամաերեն
Albaamo innaaɬiilka
Տեսակլեզու և կենդանի լեզու
ԵնթադասՄուսկոգյան լեզուներ
ԵրկրներԱմերիկայի Միացյալ Նահանգներ
ՇրջաններՏեխաս
Խոսողների քանակ100 մարդ
Լեզվակիրների թիվը100
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակոչ նպաստավոր[1]
ԴասակարգումՄուսկոգյան լեզվաընտանիք
Արևելյան մուսկոգյան լեզուներ
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFakz
ISO 639-2nai
ISO 639-3akz

Ալաբամա լեզու, ալաբամաերեն, ալիբամու[2] (ինքնանվանումը՝ Albaamo innaaɬiilkaամերիկյան հնդկացիական լեզու նատչեզ-մուշկոգ խմբից[3]։ Խոսում են Տեխասի Ալաբամա-Կուշատա ցեղերը[4]։ Մի ժամանակ այս լեզվով էին խոսում նաև Օկլահոմայի Ալաբամա-Կուասարտ ցեղական քաղաքում, բայց այժմ Օկլահոմայում ալաբամաերեն խոսացողներ չկան։ Մտնում է մուսկոգյան լեզվաընտանիքի մեջ, համարվում է ամենամոտը վերացած մուկլասա և տուսկեգի լեզուներին։ Նաև կոասատի լեզվի ազգակիցն է, իսկ հիտչիտի, չիկասո և չոկտո լեզուներին՝ հեռու ազգակից։

Հնչյունաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզուն ունի 14 բաղաձայն հնչյուն[5]։

Շրթնային Ատամնային Ետատամնային/

Քմային

Ետլեզվային Կոկորդային
Ռնգային m n
Պայթական p b t k
Շփական f s ɬ h
Շփական ձայնեղ w l j

Ունի ընդամենը 3 ձայնավոր հնչյուն /i o a/, որոնք կախված ձևաբանական ենթատեքստից կարող են քթայնացվել։ Ձայնավորները տարբերվում են նաև ըստ երկարության[6]։

Առաջին շարքի ձայնավորներ Միջին շարքի ձայնավորներ Ետին շարքի ձայնավորներ
Վերին բարձրացման ձայնավորներ i ĩ
Միջին բարձրացման ձայնավորներ o õ
Ստորին բարձրացման ձայնավորներ a ã

Շեշտը սովորաբար ընկնում է վերջին վանկի վրա։ Գոյություն ունի նաև անկող և աճող տոների համակարգ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
  2. Ethnologue report for language code: akz
  3. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 3։
  4. Hardy 2005:75
  5. Hardy 2005: 82
  6. Hardy 2005: 83
  7. Hardy 2005: 83—84