Ալաբամա լեզու
| Տեսակ | բնական լեզու և կենդանի լեզու |
|---|---|
| Ենթադաս | Մուսկոգյան լեզուներ |
| Երկրներ | Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
| Շրջաններ | Տեխաս |
| Խոսողների քանակ | 100 մարդ |
| Լեզվակիրների թիվը | 100 |
| ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | ոչ նպաստավոր[1] |
| Դասակարգում | Մուսկոգյան լեզվաընտանիք
|
| Գրերի համակարգ | լատինական այբուբեն |
| IETF | akz |
| ISO 639-2 | nai |
| ISO 639-3 | akz |
Ալաբամա լեզու, ալաբամաերեն, ալիբամու[2] (ինքնանվանումը՝ Albaamo innaaɬiilka)՝ ամերիկյան հնդկացիական լեզու նատչեզ-մուշկոգ խմբից[3]։ Խոսում են Տեխասի Ալաբամա-Կուշատա ցեղերը[4]։ Մի ժամանակ այս լեզվով էին խոսում նաև Օկլահոմայի Ալաբամա-Կուասարտ ցեղական քաղաքում, բայց այժմ Օկլահոմայում ալաբամաերեն խոսացողներ չկան։ Մտնում է մուսկոգյան լեզվաընտանիքի մեջ, համարվում է ամենամոտը վերացած մուկլասա և տուսկեգի լեզուներին։ Նաև կոասատի լեզվի ազգակիցն է, իսկ հիտչիտի, չիկասո և չոկտո լեզուներին՝ հեռու ազգակից։
Հնչյունաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեզուն ունի 14 բաղաձայն հնչյուն[5]։
| Շրթնային | Ատամնային | Ետատամնային/
Քմային |
Ետլեզվային | Կոկորդային | |||
|---|---|---|---|---|---|---|---|
| Ռնգային | m | n | |||||
| Պայթական | p | b | t | tʃ | k | ||
| Շփական | f | s | ɬ | h | |||
| Շփական ձայնեղ | w | l | j | ||||
Ունի ընդամենը 3 ձայնավոր հնչյուն /i o a/, որոնք կախված ձևաբանական ենթատեքստից կարող են քթայնացվել։ Ձայնավորները տարբերվում են նաև ըստ երկարության[6]։
| Առաջին շարքի ձայնավորներ | Միջին շարքի ձայնավորներ | Ետին շարքի ձայնավորներ | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Վերին բարձրացման ձայնավորներ | i | iː | ĩ | ||||||
| Միջին բարձրացման ձայնավորներ | o | oː | õ | ||||||
| Ստորին բարձրացման ձայնավորներ | a | aː | ã | ||||||
Շեշտը սովորաբար ընկնում է վերջին վանկի վրա։ Գոյություն ունի նաև անկող և աճող տոների համակարգ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս — UNESCO.
- ↑ Ethnologue report for language code: akz
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 3։
- ↑ Hardy 2005:75
- ↑ Hardy 2005: 82
- ↑ Hardy 2005: 83
- ↑ Hardy 2005: 83—84
