Ալաա Մուրաբիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալաա Մուրաբիթ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 26, 1989(1989-10-26) (34 տարեկան)
ԾննդավայրՍասկատուն, Սասկաչևան, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Կրոնիսլամ[1]
ԿրթությունԼոնդոնի թագավորական քոլեջ և University of Zawia?[2]
Մասնագիտությունբժիշկ, կանանց իրավունքների պաշտպան և ակտիվիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Alaa Murabit Վիքիպահեստում

Ալաա Մուրաբիթ (անգլ.՝ Alaa Murabit, հոկտեմբերի 26, 1989(1989-10-26), Սասկատուն, Սասկաչևան, Կանադա), կանադացի բժիշկ և խաղաղապահական գործընթացներում միջազգային իրավապաշտպան, առաջնորդ։ Նա ՄԱԿ-ի Առողջապահական զբաղվածության և տնտեսական աճի բարձրաստիճան հանձնակատարն է, Միավորված ազգերի կամզակերպության գլխավոր քարտուղարի կողմից նշանակվել է Կայուն զարգացման նպատակների աշխարհում 17 իրավապաշտապաններից մեկի պաշտոնում։

Նա «Phase Minus 1»-ի՝ խաղաղապահական, հակամարտությունների կարգավորման, կայուն զարգացման, ազգային անվտանգության, անվտանգության համագործակցության և պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում առաջնորդություն ցուցաբերող կազմակերպության[3], գործադիր տնօրենն է։

Մուրաբիթի TED ելույթը՝ «Ի՞նչ է իսկապես իմ կրոնն ասում կանանց մասին» անունով, տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսին և ընտրվել է որպես օրվա ԹԵԴ ելույթ, իսկ The New York Times-ը այն ներառել է չորս այն ԹԵԴ-երի շարքում, որոնք պետք է հենց այս պահին դիտել։

15 տարեկանում Ալաան ավարտել է ավագ դպրոցը և Կանադայի Սասկատուն քաղաքից տեղափոխվել է Զավիա, Լիբիա։ Հենց այստեղ նա ընդունվել է բժշկական դպրոց, և 21 տարեկանում հիմնել է «Լիբիացի կանանց ձայնը» կազմակերպությունը։ Հասարակական և մշակութային նորմերի դեմ պայքարի և ավանդական ու պատմական դերակատարման մոդելների օգտագործման ուժեղ կողմնորոշմամբ, Մուրաբին խթանում է կանանց մասնակցությունը խաղաղապահական գործընթացներում և միջնորդական առաքելության մեջ։ Նա Կայուն զարգացման, խաղաղապահության, միջազգային անվտանգության, առաջնորդության, համաշխարհային առողջապահական քաղաքականության և բանակցությունների քաղաքականության փորձագետ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրաբիթը ծնվել և մեծացել է Սասկատունում, Սասկաչևան, Կանադա՝ ընտանիքի տասնմեկ երեխաներից վեցերորդն է։ Նրա հայրը բժիշկ է[4]։ Նա հայտարարել է, որ թեև սկզբնապես նա չէր պլանավորել կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվել՝ նրա ծնողների հավասար վերաբերմունքը դեպի իրեն և իր եղբայրները կարևորագույն դեր են ունեցել իր աշխարհայացի վրա․

«ես գիտեմ, որ ես պարտավոր եմ ճանաչել և զարգացնել յուրաքանչյուր երեխայի առաջնորդ լինելու սեփական զգացումը, քանի որ եթե չլիներ իմ մայրը, ես իմ առաջնորդելու զգացումը երբեք չէի ճանաչի ու չէի պահանջի»[5]

Մուրաբիթը հայտարարել է, որ իր մեծագույն մոդելները իր ընտանիքի անդամներն են, այդ թվում իր ավագ քույրը` Ամերա Մուրաբիթը, որը համաշխարհային ճանաչում ունեցող պլաստիկ վիրաբույժ է և հակամարտությունների գոտիներում և հումանիտար աղետներում հաճախ է կամավոր լինում[6]։

15 տարեկանում ավարտելով ավագ դպրոցը՝ նա 2005 թվականին, իր ընտանիքի անդամների հետ, վերադարձել է Զավիա (Լիբիա), որտեղ ընդունվել է Զավիայի համալսարանի բժշկության ֆակուլտետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.ted.com/speakers/2513
  2. https://web.archive.org/web/20150725123725/http://journal.georgetown.edu/giving-a-voice-to-women-in-libya-five-minutes-with-alaa-murabit/
  3. Alaa Murabit. «The Phase Minus 1 team provides thought leadership in peacebuilding, conflict resolution, sustainable development, national security, security cooperation and defense technology» (անգլերեն). Վերցված է 29,07,2018-ին. «Thinking outside the box is elusive and never enough» {{cite web}}: Check |authorlink= value (օգնություն); External link in |authorlink= (օգնություն)
  4. Dickson, Caitlin (2013 թ․ ապրիլի 5). «Alaa Murabit on Fighting for Women in Libya». The Daily Beast.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  6. https://vimeo.com/166921462

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալաա Մուրաբիթ» հոդվածին։