Աիքրիզոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աիքրիզոն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Քարբեկածաղկավորներ (Saxifragales)
Ընտանիք Թանձրատերևազգիներ (Crassulaceae)
Ենթաընտանիք Գառնադմակայիններ (Sempervivoideae)
Տրիբա Aeonieae
Ցեղ Աիքրիզոն (Aichryson)
Webb & Berthel., 1840

Աիքրիզոն, սուկուլենտ բույս, աճում է Կանարյան և Ազորյան կղզիներում, Մադեյրայում և Մարոկկոյում, մի տեսակ հանդիպում է Պորտուգալիայում։ Աիքրիզոնը ժողովրդական լեզվով «սիրո և երջանկության» ծառ են անվանում։

Տեսակների ընդհանուր թիվը մոտ տասնհինգ է։ Սենյակային պայմաններում աճող ամենատարածված տեսակները 5-ն են։ Տեսակի ներկայացուցիչները միամյա և բազմամյա խոտանման բույսեր են, երբեմն՝ կիսաթուփ բույսեր։ Թանձրատերևուկների ֆիլոգենետիկ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աիխրիզոնը սերտորեն կապված է Monanthes եւ Aeonium ցեղերի հետ (երկու տեսակերն էլ Կանարյան կղզիներում էնդեմիկ են)[1][2][3][4]։

Կանարյան կղզիներում տեսակների բազմազանությունը հայտնվում է Պալմա կղզու վրա[5][6]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ The Plant List-ի տեղեկատվության տվյալների բազայի ցեղը ներառում է 18 տեսակ[7]։

Տնային աիքրիզոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնային աիքրիզոնը (Aichryson x domesticum) մինչև 30 սմ բարձրությամբ ցածր թփերով և գրեթե նույն հաստությամբ բույսեր են։ Տերևներն առանց բծերի և կանաչ գույնի են լինում։ Ծաղկման շրջանը բավական երկար է։ 10-20 սմ երկարությամբ ծաղկացողունը դեղին անուշահոտ ծաղիկներ ունի։

Խիտ աիքրիզոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիտ աիքրիզոնը (Aichryson sedifolium) ուղիղ, բարակ ճյուղերով, 15-40 սմ բարձրությամբ բավական խիտ կիսաթուփ է։ Տերևաթերթիկները կպչուն են, բաց կանաչ կամ դեղնականաչավուն` կարմրավուն եզրերով։ Այս տեսակի դեպքում աղվամազը բացակայում է։ Առանձնահատկությունը մասնակի տերևաթափն է, ինչը տեղի է ունենում բույսի հանգստի շրջանում։ Այս տեսակը չի հանդուրժում շատ խոնավացած հողը։ Ծաղկում է գարնանը` ապրիլ կամ մայիս ամիսներին։

Փխրուն աիքրիզոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փխրուն աիքրիզոնը (Aichryson laxum) ոչ շատ խոշոր հյութալի կիսաթուփ է, որի բարձրությունը և տրամագիծը կարող են հասնել մինչև 40 սմ-ի։ Տերևները կարճ սպիտակ աղվամազով են պատված։ Ծաղկումը կարող է մինչև վեց ամիս շարունակվել։

Ոլորուն աիքրիզոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոլորուն աիքրիզոնը (Aichryson tortuosum) ոչ մեծ դեկորատիվ կիսաթուփ է, որի տերևների տրամագիծը 15-30 սմ է կազմում։ Բաց կանաչ երանգի, մսոտ տերևները պատված են թափանցիկ մազիկներով։ Տերևաթերթիկը կարճ կոթ ունի և 2×1 սմ չափսերի է հասնում։ Ծաղկումը կարող է մինչև վեց ամիս տևել։

Կետավոր աիքրիզոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կետավոր աիքրիզոնը (Aichrysonpunctatum) մինչև 40 սմ բարձրություն ունեցող հյութալի կիսաթուփ է։ Ընձյուղները կանաչ-շագանակագույն են` ծածկված թափանցիկ մազիկներով։ Ընդհանուր առմամբ ցողունի աղվամազն ավելի խիտ է, քան տերևներին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ham and 't Hart. (1998). American Journal of Botany, 85: 123-134
  2. Mort et al. (2001). American Journal of Botany, 88: 76-91
  3. Mes and 't Hart. (1996). Molecular Ecology, 5: 351-363
  4. Mort et al. (2002). Systematic Botany, 27: 271-288
  5. Fairfield et al. (2004) [Plant Systematics and Evolution, 248: 71-83].
  6. Книги по систематике и эволюции растений: Fairfield, K. N. и др. (ռուս.)
  7. «Aichryson» (անգլերեն). The Plant List. Version 1.1. 2013. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աիքրիզոն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աիքրիզոն» հոդվածին։