Jump to content

Աիշա Թեյմուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աիշա Թեյմուր
արաբ․՝ عائشة التيمورية‎‎
Ծնվել է1840[1][2][3]
ԾննդավայրԿահիրե, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1902[1][2][3]
Վախճանի վայրԿահիրե, Եգիպտոս
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և վիպասան
Լեզուարաբերեն, թուրքերեն և պարսկերեն
Քաղաքացիություն Եգիպտոս
ԱզգականներՄահմուդ Թեյմուր
 Aisha Taymur Վիքիպահեստում

Աիշա Իսմաթ Թեյմուր (արաբ․՝ عائشة عصمت تيمور‎‎‎ կամ Աիշա ալ-Թեյմուրյյա عائشة التيمورية‎‎, 1840[1][2][3], Կահիրե, Օսմանյան կայսրություն - 1902[1][2][3], Կահիրե, Եգիպտոս), Օսմանյան դարաշրջանում եգիպտացի հասարակական գործիչ[4], բանաստեղծ, արձակագիր և ֆեմինիստ։ Նա 19-րդ դարի սկզբին ակտիվ գործունեություն էր ծավալում մարդու իրավունքների ոլորտում։ Նրա գրքերը լույս տեսան այն ժամանակ, երբ Եգիպտոսում կանայք հասկացան, որ իսլամով նրանց տրված որոշ իրավունքներից նրանք զրկված են։

Մերվառ Ֆայեզ Հաթեմի խոսքերով՝

Թեյմուրը օգտագործեց իր գեղարվեստական աշխատանքները, սոցիալական մեկնաբանությունները և պոեզիան՝ ազգի ձևավորման գործընթացի սահմանը ընդլայնելու համար, դրա մեջ ներառելով տարբեր սոցիալական դասերին, էթնիկ խմբերին և տարբեր սերունդների և ազգայնականների կանանց։ Այս անթաքույց ջանքերի շնորհիվ նա կարողացավ վերափոխել իր շատ նեղ սոցիալական դասի արմատները՝ դրանք դնելով ավելի մեծ համայնքի ծառայության մեջ։ Այս կերպ նա արժանի էր ոչ միայն իր պոեզիային, այլև «Իր դասի լավագույնը» կոչմանը (սա իր բանաստեղծության՝ Հիյաթ ալ-Թիրազի թարգմանությունն է)

Թեյմուրը հատկանշական է նրանով, որ Վեներա մոլորակի վրա նոր հայտնաբերված խառնարանը կրում է իր անունը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյմուրը Իսմայիլ Թեյմուրի դուստրն էր, որը Թուրքական իշխանական միջավայրի անդամ էր[5]։ Նրա հայրը Թեյմուրին կրթության է տվել, իսկ հոր մահվանից հետո նա ստանձնել է իր եղբոր՝ Ահմեդ Փաշա Թեյմուրին կրթելու գործը։ 14 տարեկանում նա ամուսնացել և տեղափոխվել է Ստամբուլ[6]։

Թեյմուրի մայրը նրան ասեղնագործություն էր ցանկանում սովորեցնել, սակայն հակառակ նրան Թեյմուրի հայրը նրան սովորեցնում էր Ղուրան, իսլամական իրավագիտություն, արաբերեն, թուրքերեն և պարսկերեն։ Նրա հայրը նրան սովորեցնում էր նաև երկեր, որի արդյունքում նա սկսեց իր գրական կարիերան գրելով իր իմացած երեք լեզուներով։ Թեյմուրը նվիրված էր կրթությանը, սակայն Եգիպտոսում այդ ժամանակ իր սեռի պատճառով նա ստիպված էր միայն տանը ուսանել[7]։ Թեյմուրը խտրականության դեմ իր բողոքի ձայնը բարձրացրեց իր գրած բանաստեղծություններում, երբ դեռ 13 տարեկան էր։ 14 տարեկանում նա թողեց ուսումը և գրական կարիերան՝ Մահմուդ Բեյ ալ-Իսլամբուլի հետ ամուսանանալու պատճառով։ Իր դստեր, հոր և ամուսնու մահից հետո նա վերադառնում է Եգիպտոս և այստեղ սովորում է բանաստեղծական երկեր առարկան դասավանդելու հմտությունները[8]։

Թեյմուրը ծնվել է գրական ընտանիքում․ նրա եղբայրը՝ Ահմեդ Փաշա Թեյմուրը հետազոտող և վիպասան էր։ Նա նաեւ ունի երկու եղբորորդիներ՝ դրամատուրգ Մոհամմադ Թեյմուր, և վիպասան Մահմուդ Թեյմուրը։

Թեյմուրի հայրը միշտ ցանկացել է իր դստերը տալ համապատասխան կրթության[4]։ Թեյմուրը 1854 թվականին՝ 14 տարեկանում, ամուսնացել է Մահմուդ Բեկ Ալ-Իսլամբուլիի հետ, ով թուրք հռչակավոր անձ էր, ապա զույգը մեկնել է Ստամբուլ։ 1873 թվականին Թեյմուրի դուստրը՝ Թավհիդան, մահացել է անհայտ հիվանդությունից[7]։ Նրա հայրը մահացել է 1882 թվականին, որին այնուհետև հաջորդեց ամուսնու 1885 թվականի ամուսնու մահը, որից հետո նրա վերադարձել է Եգիպտոս, որտեղ շարունակել է իր գրական կարիերան։ Դստեր սուգը արտահայտող նրա բանաստեղծությունները համարվում են այս ժանրի և մեր ժամանակների լավագույն նմուշները.

Ամուսնու և դստեր մահից Թեյմուրը սկսել է իր աշխատանքները, որոնք պաշտպանում էին կանանց իրավունքները։ Նրա ստեղծագործությունները լույս տեսան Եգիպտոսի սոցիալ-տնտեսական վերափոխման ժամանակ, որի ժամանակ կանայք հասկացան, որ զրկվում են իսլամից տրվող նրանց իրավունքներից։ Թեյմուրին անվանում են «եգիպտական ֆեմինիզմի մայր»։ Նա աշխատել է այլ կին մտավորականների և ակտիվիստների հետ կրթության արշավների, բարեգործական աշխատանքների և գաղութատիրության դեմ պայքարելու համար։ Սա եգիպտական ֆեմինիզմի հիմնասյունն էր:.

Թեյմուրը գրել է բանաստեղծություններ արաբերենով, թուրքերենով և պարսկերենով։ 

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Hilyat al-tiraz [Decorative Embroidery] (արաբերեն). Cairo. 1884.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) Պոեզիա.
  • Nata'ij al-ahwal fi-l-aqwal wa-al-af`al [The Consequences of Circumstances in Words and Deeds] (արաբերեն). Cairo. 1887.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Mir'at al-ta'ammul fi-l-umur [The Mirror of Contemplation] (արաբերեն). Cairo. 1892.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) էսսեներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr.NYC: OUP, 2012.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 WomenWriters
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  4. 4,0 4,1 Aisha Taymur Արխիվացված 2012-03-21 Wayback Machine at Egyptian State Information Service
  5. Goldschmidt, Arthur (2000), «al-Taymuriyya, 'Aisha», Biographical Dictionary of Modern Egypt, Lynne Rienner Publishers, էջ 211, ISBN 1-55587-229-8, «Pioneer woman poet, writer, and feminist. Born in Bab al-Khalq, Cairo, she was the daughter of Isma'il Taymur, a Turkish-born official in Muhammad Ali's European chancery, and an upper-class Circassian women who tried to quash Aish'a literary leanings.» {{citation}}: More than one of |ISBN= and |isbn= specified (օգնություն)
  6. «Aisha Taymur». Egyptian State Information Service. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին.
  7. 7,0 7,1 Lang, Kate (2002). Taymuriyya, 'A'isha 'Ismat Al- (1840–1902). Gale Research – via «Taymuriyya, 'A'isha 'Ismat al- (1840–1902)». Encyclopedia.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.. {{cite encyclopedia}}: |work= ignored (օգնություն); External link in |via= (օգնություն); templatestyles stripmarker in |via= at position 1 (օգնություն)
  8. Dahduli, Tasneem. «Aisha Taymur- Ottoman Era Poet and Feminist». Mosaic of Muslim Women (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աիշա Թեյմուր» հոդվածին։