Աիդա Ֆերնանդես Ռիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աիդա Ֆերնանդես Ռիոս
Aída Fernández Ríos.jpg
Ծնվել էմարտի 4, 1947(1947-03-04)
Վիգո, Pontevedra Province, Գալիսիա, Իսպանիա
Մահացել էդեկտեմբերի 22, 2015(2015-12-22) (68 տարեկան)
Մոանյա
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
Մասնագիտությունծովային կենսաբան և կլիմայաբան
ԱնդամակցությունReal Academia Gallega de Ciencias?[1]
Ալմա մատերՍանտիագո դե Կոմպոստելա համալսարան
Տիրապետում է լեզուներինիսպաներեն և գալիսերեն

Աիդա Ֆերնանդես Ռիոս (անգլ.՝ Aida Fernández Ríos, մարտի 4, 1947(1947-03-04), Վիգո, Pontevedra Province, Գալիսիա, Իսպանիա - դեկտեմբերի 22, 2015(2015-12-22), Մոանյա)[2][3], Կլիմայական ակտիվիստ, ծովային կենսաբան, Իսպանիայի Ծովային հետազոտությունների ինստիտուտի (IIM) պրոֆեսոր, որը մասնագիտացել է Ատլանտյան օվկիանոսի ուսումնասիրության մեջ։ Հանդիսացել է Իսպանիայի ազգային հետազոտական խորհրդի (CSIC) տնօրենը, ինչպես նաև Գալիսիայի թագավորական գիտությունների ակադեմիայի (RAGC) անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերնանդեսի ծովային կենսաբանության հետազոտական աշխատանքները սկսվել են 1972 թվականին, որբ նա սկսել է աշխատել Ուրուգվայի Ձկնորսության հետազոտությունների ինստիտուտում (IIP)[4]։ 1992 թվականին Սանտյագոյի համալսարանում ստացել է կենսաբանության դոկտորի կոչում[4]։ 2006 - 2011 թվականների ընթացքում եղել է Իսպանիայի ազգային հետազոտական խորհրդի տնօրենը[5], նաև ղեկավարել Միջազգային աշխարհոլորտ-կենսոլորտային ծրագրի կոմիտեն, որը կենտրոնացած էր կլիմայի փոփոխության ուսումնասիրության վրա 2005 - 2011 թվականներին[6]։ 2015 թվականի հունիսի 6-ին միացել է Գալիսիայի թագավորական գիտությունների ակադեմիային, որտեղ որտեղ նա հանդես է եկել ելույթով՝ ածխաթթու գազի պատճառով Ատլանտյան օվկիանոսի աճող թթվայնության վերաբերյալ, որը վերնագրված էր «Ծովի թթվայնացում. ածխաթթու գազի արտանետումների հետևանք»[7]։

Մահացել է 2015 թվականի դեկտեմբերի 22-ին Մաոնյայում ավտովթարի հետևանքով[4][8]։

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվել է «Եվրոպայի առաջատար փորձագետներից մեկը» ածխածնի երկօքսիդի արտանետումների և օվկիանոսի թթվայնության միջև կապի վերաբերյալ[8], նաև ուսումնասիրել է օվկիանոսի խորությունը, որի վրա տեղի են ունենում ջրածնային ցուցիչի փոփոխությունները[9]։ Իր աշխատանքի միջոցով Ռիոսը պնդել է, որ Ատլանտյան օվկիանոսում ավելացած թթվայնության դիտարկումները լավագույնս բացատրվում են մարդու գործունեության արդյունքում, ոչ թե բնական աղբյուրներից առաջացող ածխաթթու գազի կուտակման փոփոխություններով[10][9]։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.ragc.gal/es/node/502
  2. Ministerio de Educacion y Ciencia
  3. http://www.ragc.gal/gl/gl/novas/pasamento-da-academica-numeraria-profra-dra-da-aida-fernandez-rios Pasamento da Académica Numeraria Profra. Dra. Da. Aída Fernández Ríos]
  4. 4,0 4,1 4,2 «Los científicos lloran la pérdida de la bióloga Aida Fernández»։ Atlántico (Spanish) (Rías Baixas Comunicación)։ 24 December 2015։ Վերցված է 2 January 2016 
  5. «Aida Fernández, tercera mujer que ingresa en un año en la Academia Galega de Ciencias»։ La Voz de Galicia (Spanish)։ 15 June 2015։ Վերցված է 2 January 2016 
  6. Weinstock Maia (30 December 2015)։ «Gone in 2015: Commemorating 10 Outstanding Women in Science»։ Scientific American։ Վերցված է 2 January 2016 
  7. Ocampo Elena (19 June 2015)։ «La profesora Aida Fernández entra en la Academia de Ciencias»։ Faro de Vigo (Spanish)։ Վերցված է 2 January 2016 
  8. 8,0 8,1 «La bióloga del CSIC Aida Fernández Ríos es una de las fallecidas en el atropello de Moaña (Pontevedra)»։ La Informacion.com (Spanish)։ Վերցված է 2 January 2016 
  9. 9,0 9,1 Martin Sastre Laura (25 September 2015)։ «Acidificación oceánica, el alto precio de mitigar el cambio climático»։ Público (Spanish) (Diario Público)։ Վերցված է 2 January 2016 
  10. «La acidificación del Atlántico ha aumentado en las últimas dos décadas»։ El Servicio de Información y Noticias Científicas (SINC) (Spanish)։ 9 September 2015։ Վերցված է 2 January 2016