Աիդա Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աիդա Լյուդվիգի Մնացականյան
Ծնվել էմարտի 15, 1948 (76 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ՄասնագիտությունԲանասեր, մանկավարժ, հաղորդավար

Աիդա Լյուդվիգի Մնացականյան (մարտի 15, 1948(1948-03-15), Երևան), հայ բանասեր, մանկավարժ, հաղորդավար։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին ավարտել է Երևանի Պերճ Պռոշյանի անվան թիվ 15 միջնակարգ դպրոցը, 1970 թվականին Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1970-1971 թվականներին եղել է Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, 1973-1997 թվականներին Երևանի թիվ 116 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, 1997-1998 թվականներին Երևանի թիվ 66 միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1998 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Երևանի թիվ 115 միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1980-1990 թվականներին Հայաստանի պետական հեռուստատեսության ուսումնական հաղորդումների խմբագրությունում վարել է «Հայոց լեզու միջին դասարանցիների համար» հաղորդաշարը։ Բազմիցս եղել է բարձրագույն ուսումնական հաստատությունների հայոց լեզվի քննական հանձնաժողովների անդամ։ Արժանացել է «Ստեղծագործող ուսուցիչ» կոչման (1994